ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ելույթներ

Վերացնել ազգակործան խզումները

21 Ապրիլ 2023

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի ելույթը ապրիլի 21-ի Ազգային ժոողովի արտահերթ նիստում.

Քննարկվում է Կառավարության ծրագրի կատարողականը, բայց գլխավոր հարցն այն է, թե որ ծրագրի մասին է խոսքը, այն ինչ թղթի վրա գրված է, թե այն ինչ կատարվում է իրականում: Որ սրանք իրարից տարբերվող ծրագրեր են, փաստել են բազմիցս հենց իրենք՝ գործող իշխանությունները իրենց հնգամյա գործունեության ընթացքում, երբ շարունակաբար ասել ու խոստացել են մի բան, բայց արել են բոլորովին այլ բան կամ դրա ճիշտ հակառակը: Դրա ամենավառ օրինակը իրենց իսկ նախընտրական ծրագրի կարեւորագույն խոստումներից հրաժարվելն է:

Բայց ամենակարեւորը.

Այս ընթացքում մշտապես գործի է դրվել սեփական սխալների ու ձախողումների համար մեղադրանքներից խուսափելու ամենափրկիչ միջոցը՝ տեղի -անտեղի համեմատվելով նախկինների հետ, սեւացնել անցյալը, որ լուսավոր երեւա ներկան:

Չգիտեմ, գիտակցում են արդյոք, որ երբ մարդ փորձում է արդարանալ ուրիշների գործած մեղքերը հիշատակելով նմանվում է նրան, ով փորձում է մաքրվել ցեխաջրով լվացվելու միջոցով: Դա իհարկե անհնարին է, ինչպես անհանրին է մշտապես խաբել մի ողջ ժողովրդի, որովհետեւ ամեն ինչ վաղ թե բացահայտվելու է:

Բացահայտվելու է գործող իշխանությունների իրական ծրագիրը: Որ նրանց այսպես կոչված խաղաղության գործընթացը մեզ տանում է դեպի նոր կապիտուլյացիայի:

Այս իրողությունը փորձ է արվում խնամքով քողարկել եւ այն կդրսեւորվի ինչպես սովորաբար պատահում է բոլորիս կատարված փաստի առջեւ կանգնեցնելուց հետո միայն:

Գործընթացն էլ ձգձգվում է սոսկ այն պատճառով, որ դեռեւս պարզ չէ թե մենք որքան պիտի զիջենք, որ այլեւս վերջնական լինի: Կարծես չենք հասկացել, թե ինչի մասին է Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը»: Կարծես մեր ամեն սերունդ պարտավոր է սեփական փորձով համոզվել, որ թուրք-ադրբեջանական ախորժակը սահմաններ չի ճանաչում եւ չի բավարարվում քանի անձնատուր չենք եղել ամբողջովին եւ առանց սակարկելու:

Սակայն ամենաաղետաբերն այն է, որ անգամ այս պայմաններում այս իշխանությունների երեւակայությունը թույլ է տալիս սա ներկայացնել որպես խաղաղության գործընթաց: Այսինքն մեզ ոչնչացնել ցանկացող թշնամին անդադար մեզ հետ խոսում է պատերազմի լեզվով, իսկ գործող իշխանությունները մեր ժողովրդին պատրաստում են խաղաղության: Ամեն օր մեզ թմրեցնում են քարոզելով, թե խաղաղությունն է, որ բերելու է պաշտպանվածություն եւ անվտանգություն:

Այնինչ հենց ինքը՝ խաղաղությունը պաշտպանության կարիք ունի: Անվտանգությունից է բխում խաղաղությունը: Իսկ թշնամու բարեհաճությամբ ստացած կարծեցյալ անվտանգության երաշխավորը ոչ թե դու, այլ թշնամիդ է լինելու:

Այդպես հաստատված խաղաղությունը ուրիշ անուն ունի՝ նսեմացում եւ ստրկություն:

Այս մեծագույն խաբկանքն ու կործանարար ընթացքը իշխանությունները փորձում են ներկայացնել որպես միակ ճշմարիտը եւ այլընտրանք չունեցողը: Դրա համար գործի է դրվել ողջ պետական մեքենան՝ մի կողմից քարոզելու, որ ճար ու հնար չկա քան զիջել ինչ-որ մեզնից պահանջվում է, իսկ մյուս կողմից՝ դա փաստելու եւ դրանում համոզելու համար անել ամեն ինչ կոտրելու մեր դիմադրության ոգին, սպառելու պայքարի հնարավորությունները եւ ժողովրդին պահելու անճարության մեջ:

Ինչպես է դա կատարվում:

Դեռեւս 1988թվականից սկսած մեր նորագույն պատմության ընթացքում ձեւավորված երկու հայկական պետությունների ազատությունը, անկախությունը եւ միասնականությունը ձեռք է բերվել եւ պահպանվել Հայաստանի եւ Արցախի անկախության մասին հռչակագրերի, Հայաստան- Արցախ-Սփյուռք եռամիասնության, մարտունակ բանակի, եկեղեցու եւ համազգային կառույցների շնորհիվ: Այս իշխանությունները համարելով դարակազմիկ եւ գերակա նշանակություն վերագրելով 2018թվականի իրադարձություններին՝ հետեւողականորեն նսեմացրել են այս համազգային ձեռքբերումներն ու մսխել դրանք: Հիրավի մեր օրերում արդեն անկախության վերոնշյալ հռչակագրերը մերժված են եւ արհամարհված, հաղթանակած բանակը՝ պարտված եւ վարկաբեկված, եռամիասնությունը՝ խաթարված եւ պառակտված, եկեղեցին եւ համազգային կառույցները՝ հետապնդված եւ հալածված:

Ըստ այդմ՝ թշնամու երազած լավագույն պայմանները ստեղծված են: Եվ այս վիճակը ստեղծած վարչախումբը հանրությանը ուզում է համոզել, թե այլընտրանք չկա եւ եթե կա մեկը, որ ստեղծված վիճակում կարող է մի բան անել, դա հենց իրենք են:

Իսկ այս իշխանության օրոք անելու մեկ բան է մնում, որի մասին օրնիբուն խոսում են այս իշխանությունները՝ ստորագրել մի կապիտուլյացիա եւ այն հանրությանը մատուցել որպես խաղաղության պայմանագիր: Դրա համար անհրաժեշտ է՝ նախ եւ առաջ տարանջատել Հայաստանի եւ Արցախի անվտանգության խնդիրները եւ ազատվել Արցախի հարցից: Փոխարինել ինքնորոշման իրավունքը համամարդկային ընդհանուր իրավունքներով, իսկ հակամարտությունը կարգավորելու միջազգային բանակցային ձեւաչափը փոխարինել Բաքու-Ստեփանակերտ միջազգային ինչ-որ անորոշ մեխանիզմներ ենթադրող շփումներով:

Ակնհայտ է, որ այսպիսի պայմաններով ձեռք բերված խաղաղություն կոչվածով Արցախը շատ արագ կհայաթափվի եւ կվերածվի Նախիջեւանի, բայց առանց որեւէ կարգավիճակի:

Իսկ Հայաստանի ապագայի հարցում այս իշխանությունները մեզ ուզում են համոզել , որ այլ լուծում չկա եւ հայ ժողովրդի ընտրությունը ըստ էության այլեւս վատի եւ վատթարագույնի միջեւ է, բնականաբար ոչ թե իրենց, այլ նախկինների պատճառով: Ըստ այդմ, վատթարագույնը պատերազմով ամեն ինչ կորցնելն է, իսկ վատը, որ մեր պարագայում լավագույնն է, բավարարել Ադրբեջանի պահանջները եւ պահպանել թեկուզեւ առանց սեփական ինքնիշխան պետություն ունենալու գոնե հայերի գոյությունը այն տարածքների վրա, որը հոժարակամ մեզ կտրամադրեն Անկարան եւ Բաքուն:

Արդեն Բաքվից հայտնել են ոչ թե 29800 քառ.կմ-ի մասին, այլ միայն 29000-ի եւ սա եթե մենք ըստ Ալիեւի մեզ ճիշտ պահենք:

Եվ ահավասիկ, մեզ համոզում են, որ այս հեռանկարը այլընտրանք չունի:

Այո, չունի, եթե ազգովի թույլ տանք, որ խորացվեն այն ազգակործան խզումները, որոնք մասնատում են մեր ներուժը եւ օր օրի ցամաքեցնում մեր սեփական ուժի աղբյուրները: Դրանք հիմնականում երեքն են, որ առաջացել են բացառապես այս իշխանությունների գործունեության հետեւանքով.

Խզում Առաջին

Այս իշխանությունները իրենց քայլերով եւ մասնավորապես առաջնորդվելով 1991թվականի Ալմա-Աթայի հայտնի հռչակագրով առանց միաժամանակ վկայակոչելու Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից դրա վավերացման ժամանակ կատարած համապատասխան վերապահումը, աննախադեպ վնաս են հասցրել մեր ազգային-պետական շահերին եւ առաջին անգամը լինելով խզում են առաջացրել Հայաստանի եւ Արցախի պաշտոնական դիրքորոշումների միջեւ:

Սա իր հերթին խզումներ է արձանագրել Հայաստան-Արցախ – Սփյուռք եռամիասնության մեջ՝ արժեզրկել դրա նշանակությունն ու իմաստը եւ խափանել միասնական պայքարի հնարավորությունը:

Խզում Երկրորդ

Այսօր համաշխարհային մասշտաբներով ընթացող Ռուսաստան- Արեւմուտք առճակատումը թույլ տալով ուղղակի կամ անուղղակի կերպով ներթափանցել մեր տարածք՝ գործող իշխանությունները մեր երկիրը վեր են ածում աշխարհաքաղաքական կործանարար բախումների թատերաբեմի եւ ճակատագրական խզումներ առաջացնում Հայաստանի եւ մեր ռազմավարական դաշնակիցների միջեւ, ի դեպ՝ թե մեկ եւ թե մյուս ճամբարներում:

Խզում Երրորդ

Արցախի եւ ազգային այլ հարցերով խոստումներ տալով ժողովրդից ընտրությունների ժամանակ մանդատ ստանալ եւ դրան անհամապատասխան եւ հակառակ գործելը առաջացրել է իշխանություն- ժողովուրդ կապի խզում եւ բերել է լեգիտիմության կորստի:

Այսպիսի, ըստ էության տեկտոնական խզումները ինքնին բավարար են պետական եւ քաղաքական բնույթի կործանարար երկրաշարժեր առաջացնելու համար:

Եվ ուրեմն ինչ պետք է անել կանխելու համար այս կործանարար ընթացքը եւ դուրս բերելու մեր երկիրը այս ցուգցվանգային թվացող իրավիճակից:

Նախ եւ առաջ անհապաղ վերացնել վերոնշյալ խզումները եւ չստորագրել իր բնույթով կապիտուլյացիոն որեւէ փաստաթուղթ , որը կվտանգի Հայաստանի եւ Արցախի լինելությանը:

Իսկ եթե իշխանությունները հակաճառեն` թե մենք չստորագրելու տարբերակ անգամ չունենք , ապա դա ոչ այլ ինչ է, եթե ոչ խոստովանություն, որ գործ ունենք հենց կապիտույացիա կոչվող փաստի հետ:

Տեղին է հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող որեւէ անձի կողմից Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված ընթացակարգերի խախտումներով ստորագրված քաղաքական կամ ռազմական բնույթ ունեցող որեւէ փաստաթուղթ առոչինչ է եւ քրեաիրավական հետապնդման հիմքեր է առաջացնում:

Հետեւաբար, քանի դեռ ուշ չէ անհրաժեշտ է անմիջապես կասեցնել այս ինքնակործանման գործընթացը: Դրա համար պետք է արմատապես փոխել երկրի կառավարման ներքին եւ արտաքին քաղաքականության ուղենիշները եւ շարժվել դեպի համազգային ձեռքբերումների եւ շահերի պաշտպանությանն ուղղված ազգային պետական ուղեգծով:

Ըստ այդմ, կրկնեմ՝ նախ եւ առաջ անհապաղ վերացնել վերոնշյալ խզումները.

Ներազգային ճակատում`

վերականգնել եռամիասնությունն ու մեր հավքական ուժը եւ հրատապ կարգով լուծել երկրի պաշտպանության եւ անվտանգության խնդիրները:

Արտաքին ճակատում`
ապահովել մեր կենսական զիջումները բացառելուն ուղղված ռազմավարական գործընկերների համապատասխան զորակցությունը:

Ակնհայտ է, որ գործող իշխանությունները շարժվում են բոլորովին այլ ճանապարհով:

Հետեւաբար, երկրի մարտավարության մեջ այսպիսի շրջադարձ առաջացնել հնարավոր է միայն ձեւավորելով դա կատարելու ընդունակ նոր կառավարություն, քանի դեռ չենք անցել անշրջելիության բոլոր կետերը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company