ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայրենասիրութիւնը՝ որպէս պահանջատիրական պայքարի առաջնահերթութիւն

21 Ապրիլ 2023

Փաստ է, որ Հայոց Ցեղասպանութիւնը տասնամեակներ շարունակ վերածւել է հայոց ազգային կեանքն իմաստաւորող գլխաւոր շարժիչ ուժերից մէկի, որի միջազգային ճանաչումը, եւ, բնականաբար, դրա հետեւանքները վերացնելու նպատակով հատուցման պայքարն ապրելու է կոչել համայն հայութեանը, մասնաւորաբար՝ նոյն այդ ցեղասպանութեան պատճառով սփիւռքացած հայ ազգի բեկորներին, որոնք տարտղնւած են աշխարհով մէկ:

Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ պահանջատիրական պայքարի գործում իրարայաջորդ տեղատւութիւններն ու մակընթացութիւններն են, որ սերունդներին պայքարի են կոչել՝ յանուն պատմական արդարութեան եւ հայ ժողովրդի անժամանցելի իրաւունքների վերականգնման:

Ճակատագրի տնօրինմամբ, 20-րդ դարի վերջին տասնամեակը բարեհաճ գտնւեց հայ ժողովրդի նկատմամբ: Աշխարհաքաղաքական աշխարհացունց փոփոխութիւնների եւ Արցախեան շարժման արդիւնաւորման, եւ առաջին Ազատամարտում տարած յաղթանակի շնորհիւ ծնունդ առած հայկական զոյգ պետութիւնները՝ Հայաստանի Հանրապետութիւնն ու Արցախի Հանրապետութիւնը դարձան մեր պահանջատիրական պայքարի առաջին հունձքը:

Նոր վերածնունդ եւ զարթօնք ապրող հայ ազգը 21-րդ դար թեւակոխեց յաղթանակած ու հպարտ, իսկ նոր դարը նոր թափ հաղորդեց Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացին: Տարբեր պետութիւնների կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, կամ դրա մասին բարձրաձայնման փաստը, ինչքանով էլ որ գօտեպնդիչ եւ ոգեւորող էր, այդուհանդերձ, մեզ յուշում էր, որ անհրաժեշտ է Պահանջատիրական Պայքարը որակական բոլորովին նոր փուլ եւ հանգրւան տեղափոխել՝ յստակօրէն սահմանելով դրա վերջնանպատակը՝ ամբողջական հատուցումը, եւ դրան հասնելու ճանապարհային քարտէզը:

Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին ընդունւած Համահայկական Հռչակագիրը եղաւ առանցքային այն փաստաթուղթը, որը յստակ սահմանեց, թէ ինչպիսին պէտք է լինի Հայոց Ցեղասպանութեան հետեւանքների ամբողջական յաղթահարումը, եւ ինչպէս է պէտք հասնել այդ նշանակէտին:

Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին հետեւած տարիներին, որոշակի բացթողումներով հանդերձ, հայ ժողովուրդը միասնական ուժով լծւեց իր համար կենսական նշանակութեան այս փաստաթղթի դրոյթների կեանքի կոչմանը: Սակայն, 2018 թւականին վրայ հասած իրադարձութիւնների արդիւնքում, գլխիվայր փոխւեց ամէն ինչ: Իշխանութեան եկած Հայաստանի նոր ղեկավարները ոչ միայն ոչ մի քայլ չձեռնարկեցին այդ ուղղութեամբ, այլ, ընդհակառակը, շարժւեցին տրամագծօրէն հակառակ ուղղութեամբ, եւ արեցին հնարաւոր ամէն ինչ՝ մոռացութեան տալու համար այդ փաստաթուղթը, եւ դրա հանրային անդրադարձը նւազագոյնի հասցնելու համար:

2018 թւականին հետեւած հինգ տարիների ընթացքում, համակարգային վարկաբեկման, կազմաքանդման եւ ՀՀ գործող իշխանութիւնների դիլետանտիզմի եւ քաղաքական դասալքութեան արդիւնքում ձեւաւորւած հեղձուցիչ պայմաններում, մեզ համար ճակատագրական դարձաւ 2020 թւականի 44-օրեայ պատերազմը, մեր կրած ծանր պարտութիւնը, եւ դրա արդիւնքում մեզ պարտադրւած նւաստացուցիչ անձնատւութեան յայտարարութիւնը, որը մեզ կանգնեցրեց բոլորովին նոր իրականութեան, եւ որակապէս նոր՝ անհամեմատելի վտանգաւոր մարտահրաւէրների դէմ-յանդիման:

Եւ ահա Հայոց Ցեղասպանութեան 108-ամեակի նախաշեմին, մեր շրջապատում տեղի ունեցող ներհայկական, ինչպէս նաեւ տարածաշրջանային ու միջազգային նշանակութեան աշխարհաքաղաքական իրադարձութիւնները մեզ կանգնեցրել են Հայոց Պետականութեան եւ ինքնիշխանութեան լինել-չլինելու փաստի առջեւ:

Ցաւով պէտք է արձանագրենք, որ յանուն իշխանութեան պահպանման, ողջ հայ ժողովրդին այս վիճակի հասցրած ՀՀ գործող իշխանութիւնները, մեր ազգային իղձերի, նպատակների եւ իդէալների հաշւին պատրաստ են կատարելու թշնամու բոլոր պահանջները, միայն թէ արժանան նրա այսպէս կոչւած «բարեհաճութեանն» ու «ողորմածութեանը»՝ պահպանելով սեփական իշխանութիւնը:

Եւ պատահական չէ, որ հէնց Ապրիլի 24-ի նախօրէին, ՀՀ վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձը, երկրի օրէնսդիր ատեանի ամենաբարձր ամբիոնից հանդէս է գալիս այսպէս կոչւած «խաղաղասիրական», «տարածաշրջանային համագործակցութեան», Անկարայի եւ Բաքւի հետ յարաբերութիւնները «կարգաւորելու», Ադրբեջան կոչւող արհեստածին պետական միաւորման «տարածքային ամբողջականութիւնը» լիարժէք ճանաչելու իր «պատասխանատւութեան» մասին հայրենադաւ յայտարարութիւններով:

Բարդագոյն այս պայմաններում, երբ սեղանին իր զոյգ բաղադրիչներով հանդերձ Հայոց Պետականութեան լինելութեան հարցն է դրւած, «խաղաղասիրական» անմիտ եւ ի սկզբանէ ամուլ խաղեր խաղալու, ոսոխից ծնկաչոք ու նւաստացած խաղաղութիւն մուրալու փորձերը, լի են միմիայն աղէտաբեր հետեւանքներով, որոնք միանշանակ խարխլում են հայոց պետականութեան հիմքերը: Կոյր պէտք է լինել չտեսնելու համար Հայաստանի սողացող զաւթումը թշնամու կողմից: Կոյր պէտք է լինել չտեսնելու համար մահացու այն վտանգը, որը սպառնում է մեզ թշնամու կողմից, եւ որի առանցքը Սիւնիքով անցնող, «Զանգեզուրի միջանցք»-ի միջոցով թուրանական աշխարհի միաւորման պանթուրքական հրէշաւոր ծրագիրն է:

Նման իրավիճակում, հայաջնջումն ու Հայաստանի եւ Արցախի իսպառ վերացումն իր հեռահար գլխաւոր նպատակը սահմանած թուրք-ադրբեջանական դաշինքի հետ յարաբերութիւնները «կարգաւորելու» եւ «բարեկամանալու» կոչերը, ոչ այլ ինչ են, քան դաւաճանութիւն սեփական երկրի եւ ազգի հանդէպ: Սա միանշանակ ճշմարտութիւն է, որից խուսափելու ՀՀ գործող իշխանութիւնների բոլոր փորձերը ձախողման են դատապարտւած:

Եւ հէնց այս իրողութիւնից ելնելով է, որ Հայ Դատի նւիրական նպատակների իրագործման համար տարւող պայքարի այս հանգրւանում օրակարգային առաջնահերթութիւն է դարձել եւ առանցքային նշանակութիւն է ստացել ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹԻՒՆԸ:

Պահը օրհասական է: Մենք պէտք է կատարենք հնարաւորն ու անհնարինը հակազդելու ապազգային, վախկոտ, ամէն գնով խաղաղութիւն մուրացող, թուլամորթ տեսակին, որը բառի ամենաբուն իմաստով զբաղւած է հայրենավաճառութեամբ: Քանի որ առանց պետականութեան, առանց հայրենիքի, առանց ազգային յստակ տեսլական ունեցող պետութեան, անմտութիւն է մտածել Պահանջատիրական Պայքարի շարունակականութեան եւ դրա վերջնական արդիւնաւորման մասին:

Զգօն լինել է պէտք: Մեր թոյլ տւած ճակատագրական սխալների արդիւնքում, թշնամին պատմական բացառիկ հնարաւորութիւն է ստացել իրագործելու իր հրէշաւոր երազանքը: Հայրենատիրութեան մեր այսօրւայ պայքարը մեր եւ մեր սերունդների վաղւայ օրւայ համար է: Քանի որ առանց հայրենիքի, առանց պետականութեան մեր ու նրանց իղձերն ու երազանքները, մեր ու նրանց մեծ տեսլականն առ ոչինչ են:

«ԱԼԻՔ»ի խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company