ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայաստան Խարիսխ` Հայ Դատի Պահանջատիրութեան

21 Ապրիլ 2023

Հայոց ցեղասպանութեան յիսնամեակը` 1965-ին, կարեւոր դարձակէտ մը եղաւ հայութեան վիճակուած մեծ աղէտին քաղաքականացման տեսակէտէն: Այդ օրերուն տակաւին Մեծ եղեռն կը կոչէինք ջարդն ու տարագրութիւնը, իսկ անոր ոգեկոչումները, ամէն տարուան Ապրիլ 24-ին, արտակարգ ողբերգութեան մը վկայութիւն կը դառնային: Շատեր իրենց մանկութեան ու պատանեկութեան տարիներուն կենդանի վկաները դարձած էին եղելութեան, ազգականներ ու բարեկամներ կորսնցուցած էին, տեղէ այլ տեղ փոխադրուած էին: Ահաւոր բան մը պատահած էր հայ ժողովուրդի կեանքին մէջ իրենց աչքերուն առջեւ, ոմանց պարագային` իրենց իսկ մասնակցութեամբ:

Մեծ եղեռնի յիշատակումը միայն արտասահմանի մէջ տեղի կ՛ունենար: Հայաստանի մէջ սովորական օր մըն էր Ապրիլ 24-ը, վստահաբար` շատերու կողմէ լուռ ու մեկուսի ոգեկոչուած միայն:

1965-ին Հայաստանի ժողովուրդը անակնկալօրէն պոռթկաց ու «Մեր հողերը» կանչով ողողեց հրապարակը: Արտասահմանը ոգեկոչումը փոխակերպեց պահանջատիրութեան ու գրեթէ բոլոր գաղութներուն մէջ ցոյցեր կազմակերպեց: Հայաստանի մէջ կառուցուեցաւ Ծիծեռնակաբերդը, իսկ սփիւռքի մէջ բազմացան յուշարձանները:

1965-ի հիմնական փոփոխութիւնը քաղաքական պահանջատիրութեան գոյառումն էր: Հայ դատի յանձնախումբերու ճամբով քարոզչական մեծ աշխատանք ծաւալեցաւ: Երիտասարդութիւնը քաղաքականացաւ ու գործունեայ դարձաւ: Տասնամեակ մը ետք ահաբեկչական յորջորջուած արդարադատ արարքներ կատարուեցան: Յօդուածներ ու գիրքեր գրուեցան ու պետական ատեաններ ստիպուած են զբաղելու հայ ժողովուրդի պահանջներով` Հայ դատով:

Հայաստանի մէջ, Ծիծեռնակաբերդի բազմամարդ այցելութիւններէն անկախ, միայն մտաւորականութիւնն է, որ գրական թէ պատմագիտական ստեղծագործութիւններով արծարծ կը պահէ Ցեղասպանութեան ոգեկոչումը: Քաղաքական պահանջատիրութիւնը բացակայ է, որովհետեւ խորհրդային պետութեան համար Հայ դատը միայն յիշողութեամբ կը սահմանափակուի:

Արտասահմանեան աշխատանքը բնականաբար չէր կրնար Հայ դատի հողային պահանջներուն համար գործնական արդիւնքի հասնիլ: Այդ գործը վերապահուած էր Հայաստանին: Սփիւռքի մէջ կատարուածն ու անոր նոյնիսկ թոյլ արձագանգը Հայաստանի մէջ դարձաւ արթնութեան խայծ Հայաստանի ժողովուրդին ու յատկապէս անոր մտաւորականութեան համար: Ստեղծուեցան ենթակայական այն ենթահողը, որ տարիներ ետք, քաղաքական յուսատու պայմաններու բերումով յանգեցան ղարաբաղեան պահանջատիրութեան եւ Հայաստանի անկախացման:

Հայ դատի հետապնդման աշխատանքներուն լծուած հանրութեան համար արդիւնաւոր աշխատանքի հիմնաւոր խարիսխը բնականաբար հայոց հողն էր` Հայաստանը: Անկախ Հայաստանը միայն իր ազգային քաղաքականութեամբ կրնար արդիւնաւորել իրազեկման մեծ աշխատանքը եւ դրական արդիւնք ապահովել: Ու մենք ասիկա տեսանք ղարաբաղեան պահանջատիրութեան արդիւնաւորմամբ եւ իբրեւ Հայ դատի մասնակի լուծում` Արցախի Հանրապետութեան ստեղծումով:

Անկախացած Հայաստանը չդարձաւ Հայ դատի հետապնդման ցանկալի խարիսխը: Պետական կառավարման ազգային համապարփակ ծրագրի մը բացակայութիւնը արգելք դարձաւ իշխանութիւններու կողմէ ժամանակի պայմաններուն համահունչ ռազմավարութիւններու որդեգրման: Հայ ազգի ձգտումներն ու պահանջները, հայ ազգի գոյութիւնն իսկ երաշխաւորող սկզբունքները չեն սահմանուած: Քաղաքական աշխատանքը կը տարուի իշխանութեան հասած մարդոց պարագայական ձգտումներուն նկատառումով: Չկայ համապարփակ ազգային ծրագիր, հետեւաբար չկայ նաեւ այդ ծրագրի գործադրութեան շարունակական ընթացք, թէկուզ` ռազմավարական կամ մարտավարական առաջնահերթութիւններու նկատառումով: Այս է մեր վերջին ձախողումներուն բանալին:

Յաճախ ձայներ կը բարձրանան, որ սփիւռքը պէտք է ինքնուրոյն իր աշխատանքները վերաշխուժացնէ: Անկախ Հայաստանի գոյութեան պայմաններուն մէջ Հայաստանի ու սփիւռքի քաղաքական գործառնութիւնները պէտք չէ հակասեն իրարու: Հայաստան, Արցախ, սփիւռք եռամիասնութիւնը սին լոզունգ չէ. ազգի ու հայրենիքի միասնութեան խորհրդանիշ է, անոնց գոյութեան կենարար պայման: Հայաստան Ցեղասպանութեան ճանաչման, պահանջատիրութեան, Հայ դատի պայքարի անփոխարինելի խարիսխն է: Որեւէ իշխանութիւն չի կրնար այս իրողութիւնը քողարկել: Որեւէ իշխանութիւն չի կրնար ներկայ Հայաստանի նեղ սահմանները իբրեւ վերջնական դաւանիլ: Ժամանակաւորապէս պայքարը կրնայ դադար առնել, սակայն հեռանկարը չի կրնար անտեսուիլ: Ազգային իրաւունքները անտեսող Հայաստանը անկախ չէ: Անկախութիւնը միայն լաւ ապրելակերպով ու տնտեսական յառաջդիմութեամբ չի բնորոշուիր: Անկախութիւնը միացեալ Հայաստանի տեսիլքով կը կենսաւորուի:

Ժամանակն է, որ ազգովին վերասահմանենք Հայաստանի անկախութիւնը` Հայաստանը դարձնելով առաջատար առաջնորդը Հայ դատի պահանջատիրական պայքարին:

ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇԵԱՆ

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company