ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Համայն Հայութեան Իղձեր, Պատմական Արդարութեան Վերականգնում Եւ Ազգերու Ինքնորոշման Կենսագործում

22 Ապրիլ 2023

Հայոց ցեղասպանութեան 108-րդ տարելիցը կ՛ոգեկոչուի ազգային-քաղաքական ծանր պայմաններու մէջ: Ցեղասպանութեան միջազգային ճանաչումին առընթեր նախապատրաստուող հատուցման իրաւական թղթածրարի կազմութեան աշխատանքները առկախուած են: 100-րդ տարելիցին առիթով ընդունուած Համահայկական հռչակագիրը պետութեան արտաքին-ներքին քաղաքականութեան օրակարգէն դուրս մղուած է: Պաշտօնական Երեւանի բարձրագոյն բեմերէն կը յայտարարուի, որ որեւէ երկրէ տարածքային պահանջ չունինք, աւելցնելով, որ պէտք է ճանչցնել տանք Հայաստանի Հանրապետութեան 29.800 քառ. քմ տարածքը:

Երբ իրերայաջորդ այս յայտարարութիւնները իրար շաղկապուած կը հնչեն Ազգային ժողովէն, այդ կը նկատուի համազօր տարածքային որեւէ պահանջ արծարծելէ հրաժարումի: Առընթեր` խաղաղութեան պայմանագիրի հովանաւոր Անգարան տարբեր առիթներու իր արտաքին գործոց նախարարին ճամբով կը յիշեցնէ, որ սահմանագծում անհրաժեշտ է նաեւ Հայաստանի Հանրապետութիւն- Թուրքիա յարաբերակցութեամբ:

Երեւան-Անգարա երկխօսութեան գործընթացի սկզբնական իւրաքանչիւր քայլին Երեւանը կը յայտարարէր, որ կողմերը համաձայնած են գործընթացը իրականացնել առանց նախապայմաններու: Հիմա Անգարայէն վերստին սկսած են հնչել հայերու ցեղասպանութեան մասին պնդումներուն մասին յայտարարութիւններ եւ դասական յանկերգի արտասանութիւններ:

29.800-ի եւ տարածքային խնդիր չունենալու բացարձակութիւնները չունին սահմանադրական հիմնաւորում` աւելի՛ն` կ՛ընկալուին իբրեւ հակասահմանադրական: Անկախութեան հռչակագիրը Սահմանադրութեան հիմքն է, եւ այնտեղ կայ շատ կարեւոր երկու ընդգծում, որոնց շրջանցումը պետական բարձրագոյն դիրքերէ անպատասխան հարցականներ կը ստեղծէ:

Այսպէս. Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհուրդը` «…Կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրաւունքը, հիմնուելով 1989 թուականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրայ…»:

Այս հիմնադրոյթը, Սահմանադրութեան հիմքին վրայ կառուցուած, չի համատեղուիր 29.800-ի բացարձակութեան հետ: Միացումէն անկախութեան անցումը ունի իր ռազմավարական բացատրութիւնները. ոչ միայն այն ընկալումով, որ Անկախութեան հռչակագիրի այս կէտը կը խօսի նաեւ ինքնորոշման իրաւունքը կենսագործելու յանձնառութեան մասին, այլ նաեւ նկատի կ՛ունենայ, որ վերջնանպատակը այդ բոլորին միացումն է Հայաստանի Հանրապետութեան:

Տարբեր բովանդակութիւն ունի «այսօր տարածքային հարցեր չենք արծարծեր» բառակապակցութիւնը` «որեւէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չունինք» բացարձակ յայտարարութենէն:

Պահանջ չունինքը եւս չի տեղաւորուիր Անկախութեան հռչակագիրի հետեւեալ բանաձեւին մէջ. «…Գիտակցելով իր պատասխանատուութիւնը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայութեան իղձերի իրականացման եւ պատմական արդարութեան վերականգնման գործում…»:

Անկախութեան հռչակագրի այս դրոյթի համապարփակ բանաձեւումը խմբագրուած էր Համահայկական հռչակագիրին մէջ, որ արդէն շատոնց դուրս եկած է պետական ոչ միայն գործադաշտէն այլ նաեւ տեսադաշտէն:

Հիմա սակայն կայ նորովի ցեղասպանութեան վտանգ. Արցախի նկատմամբ իրականացուող քաղաքականութիւնը` «շրջափակում», «մարդասիրական տագնապ», «ցեղային զտում» եզրաբանութիւններով կը բնորոշուի: Ուրիշ բնորոշում կարելի չէ տալ այդ բոլորի իրականացման համար ի գործ դրուող Պաքուի ռազմաքաղաքականութեան:

«Անջատում յանուն փրկութեան»-ը միջազգային իրաւաչափական դրոյթ է, որ կ՛արծարծուի, կանխարգիլելու համար ցեղասպանութիւնը: Անջատումը սակայն պէտք է յստակացնել, որ Ազրպէյճանէն չէ, որովհետեւ որեւէ ժամանակ Արցախը մաս չէ կազմած Ազրպէյճանին, ո՛չ 1918-ին, ո՛չ ալ 1991-ին: Ճիշդ բանաձեւը ինքնորոշում յանուն փրկութեան է, որ այսօր դարձեալ կը շրջանցուի Երեւանի կողմէ:

Իսկ ինքնորոշման կենսագործումի յանձնառութիւնը սահմանադրական հիմք ունի` ամրագրուած Անկախութեան հռչակագիրով` «Կենսագործելով ազգերի ինքնորոշման իրաւունքը»…:

Հայոց պետութիւնը ներկայացնող որեւէ իշխանութիւն պարտի հաշուի նստիլ Սահմանադրութեան հիմքը հանդիսացող Անկախութեան հռչակագիրի ամրագրած հիմնադրոյթներուն հետ այս պարագային` համայն հայութեան իղձերուն, պատմական արդարութեան վերականգնումի առաջադրանքին, Արցախի միացումի վերջնանպատակին եւ այդ ճանապարհին` ազգերու ինքնորոշման միջազգային սկզբունքին հետ:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company