ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայոց Ցեղասպանութեան Ճանաչումը, դատապարտումն ու հատուցումը հայ ազգի գոյատեւելիութեան հիմնասիւներն են

23 Ապրիլ 2023

«Ժողովուրդները ի վերջոյ տէր են մնում ոչ թէ նրան՝ ինչ որ նրանց տրւում է, ինչ որ մուրում են, այլ միայն նրան՝ ինչի որ արժանի են, ինչ որ սեփական ուժերով ապահովել են կարողանում»

Գարեգին Նժդեհ

Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի սեմին, 2015 թուականի Յունուար 1-ին, Ծիծեռնակաբերդի յուշահամալիրին մէջ պետական յատուկ արարողութեամբ հրապարակուեցաւ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը։

Հռչակագրի եզրափակիչ հատուածը կը հաստատէ, որ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը կարեւոր հանգրուան է պատմական արդարութեան համար մղուող պայքարը շարունակելու եւ միաժամանակ կոչ կ՚ուղղէ հայ սերունդներուն պաշտպան կանգնիլ հայրենիքին եւ աննահանջ պայքարով ծառայել յանունՀայաստանի Հանրապետութեան եւ անկախ Արցախի յառաջընթացի ու հզօրացման։

Համայն հայութեան ազգային իղձերը պարփակող այս հռչակագրի հրապարակումէն ուղիղ 8 տարի ետք, անկատար կը մնան իղձերը. ազատագրուած Արցախի աշխարհագրական մէկ հատուածը բռնագրաւուած է եւ հայաթափման սպառնալիքի ենթակայ է, իսկ ազգովին՝ երկփեղկուածութեան մատնուած ենք։

Առկայ է պահանջատիրական երթէն դասալիքներու խմբաւորում մը, որուն նպատակն է հայ ազգը զինաթափել իր արդար իրաւոունքներու վերատիրանալու յանձնառութենէն։ Յաղթական մեր խրոխտ երթը՝ ներկայ դրութեամբ խարխափած ու խորտակուած է։

Կանգնած ենք փանթուրանական ծաւալապաշտական գալարապտոյտին մէջ ջրամոյն դառնալու վտանգին դիմաց, ծրագիր՝ որ կը նպատակադրէ անէացման ենթարկել Հայաստանն ու իր բնօրրանին մէջ արարող հայութիւնը, ի սպառ կործանման մատնել Հայաստանի ու Արցախի պետականութիւնները:

Արցախեան պատերազմէն ետք, հետագայ բացասական ու աղէտալի զարգացումները կանխելու համար այսօր էական է վերստին համախմբուիլ ու ազգի ռազմաքաղաքական ներուժով դիմադրութեան ու պայքարի պատնէշներուն վրայ կանգնիլ։

Ներկայ իշխանութիւններու օրով, Արցախեան Բ. Պատերազմի նախօրեակին, 2020 թուականի Յուլիսին հրապարակուեցաւ Հայաստանի Հանրապետութեան ազգային անվտանգութեան ռազմավարութեան վերախմբագրուած հայեցակարգը, որուն հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներու անվտանգութիւնը եւ որպէս աշխարհասփիւռ հայ ժողովուրդի հայրենիք անոր պաշտպանութիւնը։

Ի դէպ, վերոնշեալ հայեցակարգի բովանդակութեան մէջ, Հայոց Ցեղասպանութեան յատկացուած է լակոնական ենթաբաժին մը, մի քանի ժլատ եզրաբանութիւններով, ուր ոչ մէկ յիշատակում կայ Թուրքիոյ կողմէ հայութեան դէմ գործադրուած եղեռնագործութեան հետեւանքներուն գծով իրաւական պահանջներու թղթածրարի՝ հատուցման մասին։ Մէկ խօսքով, հայ ժողովուրդի, ցեղասպանութեան անմիջական հետեւանք համասփիւռ հայութեան հատուցման իրաւական պահանջը՝ այս իշխանութեանց քաղաքական օրակարգէն դուրս մղուած է։

Անցնող տարիներուն, ՀՀ գործող իշխանութիւններու կողմէ հատուցման հարցը սքողելու փորձութիւնը զուգահեռ կ՚ընթանայ թուրք-ատրպէյճանական ռազմաքաղաքական ճնշումներու դիմաց իրերայաջորդ զիջումներու, որոնց հետեւանքները կրելու ենք ազգովին։

Մեր գոյատեւելիութեան յարատեւ ընթացքը պայմանաւորուած է Սեւրի պայմանագրի վերընձիւղմամբ, որպէս իրաւատիրական անբեկանելի փաստաթուղթ, որպէս համազգային մեր իղձերու ու կամքի սեւեռակէտ։

Արցախի հիմնահամարցը հայոց պահանջատիրութեան ընդհանուր պարունակի կարեւոր բաղադրիչներէն է եւ երբ անցեալ դարավերջին համահայկական պոռթկումով սկիզբ առած ազատագրական պայքարը կ՚արդիւնաւորուէր յաղթանակով, այդ պատմական իրագործումը ինքնին կ՚ամրագրէր ու կը կոփէր պահանջատիրութեան շղթան՝ Հայոց արեւելեան սահմաններու ռազմավարական ամրակուռ յենարան Արցախի ազատագրումով։

Այսօր, երբ աշխարհաքաղաքական բարդ պայմաններու ներքեւ կը դիմագրաւենք բազում մարտահրաւէրներ, ժամանակն է, որ հայրենիքի ու Սփիւռքի մեր ողջ ներուժը ի սպաս դնենք ազգի գոյատեւելիութիւնը լիարժէքօրէն կենսագործելու գերագոյն նպատակին եւ այդ մէկը առաջին հերթին մեզի կը պարտադրէ միասնութիւն մէկ ճակատի վրայ, որպէսզի մեր պետականութեան ինքնիշխանութեան, անկախութեան, տարածքային ամբողջականութեան և սահմաններու անձեռնմխելիութեան պահպանմանելու ուղղութեամբ նպատակաուղղուած ու համակարգուած ճիգերը արդիւնաւորուին։

Մեր պարտքն է, 2020 թուականի պատմական փորձութենէն ետք, կռանել ազգային գաղափարախօսութեամբ տոգորուած մարտունակ սերունդ, որ անվկանդ շարունակէ հայութեան պատմական իրաւունքներու վերատիրացման արդար պայքարն ու հայրենատիրութեան առաքելութիւնը։

«Հորիզոն»ի Խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company