ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Մեր ընտրությունը կյանքի կամ մահվան միջև է

24 Ապրիլ 2023

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ելույթը՝ Ջահերով երթի մեկնարկից առաջ

Հարգելի հայրենակիցներ, սիրելի երիտասարդներ, պահանջատեր ու զինակից հայություն, այսօր այստեղ ենք հայության անժամանցելի իրավունքները պաշտպանելու, մեր հիշողությանը տեր կանգնելու, Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, այլևս երբեք նոր ցեղասպանություն և հայրենազրկում թույլ չտալու համար։

Շուրջ 25 տարի է,ապրիլի 23-ին, ՀՅ Դաշնակցության երիդասարդական և ուսանողական միությունները կազմակերպում են պայքարի խորհրդանիշ ջահերով երթ: Կային տարիներ, որ սա միայն երիտասարդների երթ էր, որինա միանում էին մեր հազարավոր հայրենակիցներ։ Այժմ այն վերաիմաստավորվել է և դարձել համազգային պայքարի և միասնականության երթի:

Սիրելի հայրենակիցներ,

Վերջին տարիներին Ջահերով երթին մասնակցում ենք ոչ սովորական հույզերով ու ապրումներով. 2020 թ. պատերազմը, Արցախի մեծագույն մասի հանձնումը թշնամուն, մեր հազարավոր հայորդիների նահատակությունն և երկրի առջև կանգնած ներկա մարտահրավերները, արմատապես փոխել են իրավիճակը: Հայոց Ցեղասպանությունից 108 տարի անց, ՀՀ իշխանությունը կատարելով թուրք-ադրբեջանական նախապայմանները ցանկանում է հրաժարվել մեր համահայկական պայքարից, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ իրավունքների պաշտպանության սահմանադրական իր հանձնառությունից, հրաժարվում են Արցախից ու Հայրենիքի դարպասները բացելով թշնամու առաջ , խաղաղության անվան տակ, ժողովրդին տանում նոր ցեղասպանության:

Բայց արդյո՞ք մեր հազարամյակների պատմության մեջ բազմաթիվ պարտություններ ու վայրիվերումներ տեսած ազգը կարող էր այսպիսի մղձավանջի մեջ հայտնվել, արդյո՞ք ծանր պարտություններից, Ցեղասպանության մոխիրներից հառնած ու ընդամենը 3 տարի անց փառավոր հաղթանակներ կերտած, պետականություն վերականգնած ազգը կարող էր այսքան ընկճվել և հուսահատվել, թեկուզ ծանր, թեկուզ ամոթալի, թեկուզ պարտադրված, թեկուզ կազմակերպված ու ստորացուցիչ պարտությունից: Պատասխանն է՝ ո՛չ: Ո՛չ, որովհետև անգամ ամենածանր պահերին մեզ հաջողվել է պահպանել մեր երազանքը։ Արաքս գետն անցող հայ գաղթականները պահպանել են թագավորություն ունենալու երազանքը, տունը այրված, երեխաներին կորցրած հայ մայրը իր հետ ամեն գնով փրկել է հայկական մատյանները, երազելով, որ մի օր դրանք նորից հայ սերունդներ կկրթեն, աշխարհի տարբեր անկյուններում ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերը պահպանել են իրենց լեզուն ու կրոնը, ինքնությունն ու մշակույթը, երազելով հայրենիք վերադարձի մասին։

Ուրեմն հայկական երազանքի պահպանումը, հայկական պետություն ունենալու կամքը մեզ ուղեկցել է դարեր շարունակ ու ապրեցրել մեր ազգը, ստիպել հաղթահարել բոլոր դժվարությունները։ Ուրեմն ինչ է կատարվում այսօր։ Մեզնից փորձում են խլել հենց այդ երազանքը։ Մեզ ստիպում են հրաժարվել հայկական հարցից, հայկական ահանջատիրությունից, մեր անցյալից, որպեսզի գողանան մեր ապագան, մեզ բաժանում են նախկիների – նորերի, սևերի – սպիտակների, հայաստանցիների- արցախցիների, տեղացիների և սփյուռքահեյրի, որպեսզի ավարտին հասցնեն հայ ժողովրդի ոչնչացման հրեշավոր ծրագիրը։ Մեզ հեռացնում են մեր արմատներից, հարձակվում են մեր ինքնության հիմքերի վրա, մեր եկեղեցու վրա, որպեսզի զրկեն ուժի աղբյուրից։

Եվ դա անում են մի պարզ պատճառով, որովհետև Թուրքիայի ծրագրում ոչինչ չի փոխվել, և դա անում հենց այս շենքում նստած, դավաճան, թրքահպատակ, հակահայ սրիկա Նիկոլ Փաշինյանի ձեռքով ու անմիջական մասնակությամբ:

Սիրելի հայրենակիցներ,

Իսկ ի՞նչ կարող ենք մենք հակադրել թշնամական այս ծրագրին։ Այս հարցին պատասխանում է մեր պատմությունը, այս հարցին պատասխանում են հայրենիքի համար նահատակված մեր հերոսները: Այս հարցին պատասխանում է 130 օր շրջափակման մեջ գտնվող Արցախը։ Եվ այդ պատասխանը մեկն է՝ դիմադրություն և պայքար։ Մեր ընտրությունը ցեղասպանության կամ հերոսական ինքնապաշտպանության միջև է, մեր ընտրությունը ստրկացման կամ արժանապատիվ կյանքի միջև է, մեր ընտրությունը կյանքի կամ մահվան միջև է։ Հետևաբար մենք այլ ընտրություն չունենք: Մենք պետք է ընտրենք ինքնապաշտպանության, պայքարի և արժանապատիվ կյանքի ճանապարհը:

Սիրելի հայրենակիցներ,

Մեր ժողովուրդը նույն ժողովուրդն է, որ հաղթեց Սարդարապատում և վերականգնեց իր պետականությունը, մեր ժողովուրդը նույն ժողովուրդն է, որի զավակները պատժեցին Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին, մեր ժողովուրդը Արցախյան առաջին պատրեազմ հաղթած, Ապրիլյան պատերազմին թշնամուն դիմագրված նույն ժողովուրդն է։

Ուրեմն ապրելու, թշնամուն դիմագրավելու մեր որոշումը միանգամայն իրատեսական է։

Ուրեմն ստում են և դավաճան են բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ մենք թշնամուն դիմագրավելու հնարավորություն չունենք, և պետք է հանձնվենք: Տարբեր կայսրություններ, բռնակալներ, շատ ավելի հզոր թշնամիներ պայքարել են Արարատի ստորոտում իր տունը կառուցող մեր ժողովրդի դեմ, գուցե ինչ-որ պահ նրանց թվացել է, որ կարողացել են հաղթել և ծնկի բերել մեզ, բայց հիմա մենք կանգնած ենք մեր հողում, կանգնած ենք թշնամական հարվածներին դիմագրավող մեր պետության հրապարակում, գտնվում ենք շրջափակման մեջ, բայց կանգուն ենք:

Դիմում եմ Արցախի Հանրապետության մեր հայրենակիցներին։Ներեղություն եմ խնդրում յուրաքանչյուրիցդ, որ դեռ մեր և ձեր ճագատագիրը Արցախում և Հայաստանում որոշում են թրքահպատակները: Մեր վճռական ներկայությունը այստեղ, պայքարին մեր զինվորագրումը, դեռևս բավարար չէ, բայց ապացույց է, որ դուք մենակ չեք, Մայր Հայրենիքը ձեռքերը չի լվացել Արցախից։ Մենք միասին ենք, մեկ բռունցք ու ուժ։

Սիրելի հայրենակիցներ,

Մենք ոչ միայն կարող ենք, այլ պատրավոր ենք շրջելու մեր պատմության այս սև էջը։ Մենք դա պարտական ենք մեր նահատակներին, մեր հերոսներին, մեր վրիժառուներին, բայց նաև մեր զավակներին և ապագա սերունդներին։ Պետք է կկրկնեմ այն ինչ ասել եմ մեկ տարի առաջ այս հարթակից՝ կլինե՞նք համարձակ, միասնական, ըմբոստ, չենք խուսափի պատասխանատվություն ստանձնելուց, մեզ կհիշեն որպես պատմության անիվը շրջած, հաջորդ սերունդներին ապրելու, արարելու հայրենիք փոխանցած սերունդ։

Եթե ոչ՝ վախկոտի խարանը բոլորիս շիրիմների վրա է լինելու, անխտիր: Հանդուրժելո՞ւ ենք այդպիսի ճակատագիր։ Ոչ։

Ուրեմն պայքար, ուրեմն, չերկնչենք և չվախենանք թշնամու թվաքանակից, չնահանջենք մեր արդար պայքարից ,ամեն ինչ վերջացած չէ, գլխավոր կռիվը դեռ առջևում է, համախմբվենք, մի կողմ դնենք քաղաքական, կուսակցական, անձնական բոլոր տեսակի հարցերը, համախմբվենք և մեր երկրից դուրս շպրտենք ներքին և արտաքին թշնամուն: Այդտեղ է մեր վերածննդի, մեր փրկության ջահը և հույսը:

Պայքար, պայքար հանուն սրբադասված մեր նահատակների, հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն հայկական նոր զարթոնքի։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Նոր կախվածության վտանգը. ադրբեջանական

Ս.թ. օգոստոսին Բաքվից ու Երևանից հնչեցին իրար լրացնող, թեև տարբեր քաղաքական հա

09 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի ապագան, ազգային զօրաշարժը եւ Հ

«Թորոնթոհայ TV» կայանի հաղորդավար Խաժակ Գուլաճեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի ան

08 Հոկտեմբեր 2026
Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են

ԱՄՆ օրենսդիր մարմնի ավելի քան 100 ներկայացուցիչներ՝ 26 սենատոր և 75 կոնգրեսակա

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժ Եւ Վերաշխուժացում Յանուն Համազգային Նպատակներու Սփիւռքի դեր

08 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վե

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ըն

07 Հոկտեմբեր 2026
Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

07 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Ընկե

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտնէ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցո

07 Հոկտեմբեր 2026
ՀԵԴ Արեւմտեան Միացեալ Նահանգների Պատգա

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱ — Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արեւմտեան Միացեալ Նահա

07 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդե

Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններն ու նրանց լրատվամիջոցները ուշադրությամբ

06 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company