ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը

24 Ապրիլ 2023

Այսօր՝ ապրիլի 24–ին աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն սուրբ նահատակների հիշատակը։

108 տարի առաջ այս օրը՝ 1915թ․ ապրիլի 24-ին, Օսմանյան Թուրքիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսում սկսված հայ մտավորականների՝ գրողների ու բանաստեղծների, երաժիշտների ու բժիշկների, ճարտարապետների ու պատգամավորների ձերբակալություններով, հետագայում նաեւ սպանդով սկիզբ առավ կայսրության հայ հպատակների բնաջնջումը։ 1908թ․-ին սուլթան Աբդուլ Համիդին գահընկեց արած, բայց նրա արյունոտ ծրագիրը 1909-ին՝ Ադանայի 30 հազար հայերի կոտորածով շարունակած երիտուրքական կուսակցության պարագլուխները դեռես 1911 թվականին էին Սալոնիկի գաղտնի ժողովում ծրագրել կայսրության տարածքում հայկական տարրի վերացումը։

Ջարդերի նախօրեին հայերի տեղահանությանը «օրինական» տեսք տալու համար կառավարությունը խորհրդարանում անցկացրեց 1914-ին սկսված Առաջին համաշխարհային պատերազմի ռազմաճակատային գոտիներից հայերին իբր ավելի անվտանգ վայրեր տեղափոխելու օրինագիծը, բայց կառավարական մակարդակով հատուկ ավազակախմբերի («Թեքիլաթը մահսուսե») ձեւավորումը, որոնք պետք է հարձակվեին աքսորականների վրա, տեղական իշխանություններին՝ վերջիններին աջակցելու եւ չխանգարելու հրահանգները, ճանապարհին հայերի համար կացարանների բացակայությունը, նրանց ինչ-որ հանգրվանում տեղավորելու որեւէ քայլ չանելը վկայում են մի ամբողջ ազգի ոչնչացման ծրագրավորված բնույթի անհերքելիության մասին։

Ցեղասպանության սկզբից ուղիղ մեկ ամիս անց Օսմանյան կայսրության դեմ պատերազմող Դաշնակիցները (Ռուսաստան, Ֆրանսիա, Անգլիա) համատեղ հայտարարությամբ պահանջեցին դադարեցնել անմեղ հայ մարդկանց զանգվածային սպանությունները, առաջին անգամ միջազգային եզրութաբանության մեջ ներառելով «հանցագործություն մարդկության դեմ» ձեւակերպումը։ Դաշնակիցները զգուշացրին թուրքական կառավարությանը, որ պատերազմից հետո հետամուտ են լինելու հայերի կոտորածների բոլոր մեղավորներին դատարանի առաջ կանգնեցնելու եւ պատժելու իրենց հանձնառությանը։ Տասնամյակներ անց իրավագետ Ռաֆայել Լեմկինը հենց հայերի զանգվածային սպանդի առանձնահատկություններն ուսումնասիրելուց հետո է միջազգային շրջանառության մեջ մտցրել Ցեղասպանություն եզրույթը։

Տեղահանվեց, սովամահ եւ տանջամահ արվեց 1,5 մլն հայ։ Խույս տալով պատասխանատվությունից՝ երիտթուրք պարագլուխները 1918-ի աշնանը փախան Գերմանիա։ Հիմնական դերակատարներից ոչ մեկը չխուսափեց արդար դատաստանից։ Թուրքական պետության հակահայ քաղաքականության ժառանգականությունը հիմնավորող պատմաբանները մատնանշում են, որ երեք տարբեր եւ միմյանց թշնամի վարչակազմեր (սուլթան Աբդուլ Համիդ, երիտթուրքեր, Մուստաֆա Քեմալ) համերաշխ էին մեկ՝ հայերի համընդհանուր բնաջնջման, հարցում։ Նրանց հաջորդած կառավարություններն էլ հետեւողականորեն ժխտել եւ չեն ապաշխարել Հայերի ցեղասպանության համար։

1990թ․ օգոստոսի 23-ին ընդունված ՀՀ Անկախության հռչակագրի 11-րդ կետի համաձայն ՀՀ-ն սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company