ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Թուրք սերժանտը սարսափելի մանրամասներ է հայտնում Դերսիմի ալևիների և հայերի կոտորածի մասին

26 Ապրիլ 2023

Թուրք սերժանտ Ալի Օզը, որը մասնակցել է հազարավոր ալևի քրդերի ու հայերի կոտորածին Թուրքիայի Դերսիմի շրջանում 1937-38 թվականներին, ցնցող խոստովանություն է գրել այդ սպանություններում իր դերակատարության մասին։ Չափազանց վրդովվեցուցիչ է կարդալ սպանությունների մասին զարհուրելի մանրամասները։

Օզի նամակի աղբյուրը Հասան Սալթըքի արխիվն է․ նա Kalan Music-ի հիմնադիրն էր, որը ստեղծել է թուրքական և հայկական երաժշտության արժեքավոր ձայնագրություններ: Նա կյանքից հեռացել է երկու տարի առաջ։ Սալթըքը հարյուրավոր թուրքական պետական փաստաթղթեր ու լուսանկարներ ուներ, որոնցով կիսվել է մի քանի հետազոտողների հետ: Նրանցից մեկը Նևզաթ Օնարանն էր, որը շատ է գրել հայկական բռնագրավված կալվածքների մասին։ Պրոֆեսոր Թաներ Աքչամն ինձ տվեց Օզի նամակի պատճենը, որը նա ստացել էր Օնարանից: Աքչամը շնորհակալություն է հայտնել Նիլուֆերին՝ Սալթըքի կնոջը, նամակն օգտագործելու թույլտվության համար։

Սերժանտ Օզը 1946 թվականի դեկտեմբերի 17-ին նամակ է գրել ներքին գործերի նախարար Շուքրու Քայային՝ շնորհակալություն հայտնելով նրան աշխատանք գտնելու համար հզոր գեներալ Աբդուլլահ Ալփդողանի միջնորդությամբ, որը Աթաթուրքի կողմից Դերսիմի շրջան ուղարկված նահանգապետ-հրամանատարն էր՝ Դերսիմի կոտորածը կազմակերպելու համար։ Օզը Ալփդողանի թիկնապահն էր Դերսիմում։

Օզը նախարար Քայային գրած իր նամակում հայտնել է, որ իր բանակային գործընկեր Էթհեմը, որը իր հետ եղել է Դերսիմի կոտորածի ժամանակ, վերջերս այցելել է իրեն։ «Նա ամբողջովին կորցրել էր խելքը։ Նա ցնցված վեր էր կենում անկողնուց և բղավելով դուրս թռնում փողոց… Ես դժվարությամբ էի կարողանում նրան զսպել։ Երեխաները, որոնց նրանք սպանել են, անընդհատ անհանգստացնում էին նրան։ Նա չէր կարողանում քնել կամ ինչ-որ բան անել։ Մեծ դժվարությամբ նրան տարա Իզմիր՝ ընտանիքի մոտ և հանձնեցի նրանց։ Վերադառնալուց հետո լուր ստացա, որ նա կտրել է իր դաստակները և ինքնասպան եղել»։

Սերժանտ Օզը նկարագրել է Դերսիմում իր կատարած հանցագործությունների ազդեցության մասին։ «Այս միջադեպը խոր ազդեցություն թողեց ինձ վրա։ Այն տխուր դեպքերը, որոնք ես ապրել էի, սկսեցին մեկ առ մեկ վերադառնալ մտքումս: Իմ սպանած երեխաների աչքերը դոփում էին գլխումս, և ես նույնպես սկսեցի չքնել, չուտել։ Ես վեր եմ կենում ցնցված, կորցրել եմ ինքս ինձ։ Այնպես է լինում, որ չգիտեմ՝ ուր եմ գնացել, ինչ եմ արել»։

Օզը գրել է, որ իրեն ուղարկել են հոգեբույժի մոտ։ «Բժիշկն ինձ հանձնարարեց գրել այն ամենը, ինչ արել եմ և ստորագրել: Հիմա ես դեղ եմ ընդունում։ Ինձ երեք ամսով արձակուրդ տվեցին։ Բայց նախարար, մեր գեներալն ասաց. «Այստեղ [Դերսիմում] կատարվածի մասին չխոսեք ոչ մի քաղաքացիական անձի, նույնիսկ ձեր մոր կամ հոր հետ։ Հակառակ դեպքում բոլորդ կախաղան կբարձրացվեք։ Ես գրել եմ այդ բաները և ստորագրել։ Հիմա սկսել եմ վախենալ, թե արդյոք ինձ հետ ինչ-որ բան կարող է պատահել։ Ես խնդրեցի բժշկին վերադարձնել գրածս։ Անհնար է, նա չի տա»:

Օզը ներքին գործերի նախարարին պատմել է, թե ինչ է գրել իր հոգեբույժին. «Ես մասնակցել եմ Դերսիմի գործողությանը 1937-38 թվականներին։ Ես իմ գեներալի թիկնապահն էի։ Ավազակների հետ շատ բախումներ են եղել։ Մեր բռնած ավազակներին կամ հանձնվողներին սպանել ենք՝ կին, թե երեխա։ Բոլորի վրա բենզին ենք լցրել և վառել։ Երբեմն գեներալը հրամայում էր՝ բենզին լցնել նրանց վրա կենդանի վիճակում և վառել։ Գոռալով ու ճչալով նրանք վառվում էին ու մոխիր դառնում, նրանց մարմնի հոտն ամբողջութամբ այրել էր մեր քթանցքերը»:

Օզը շարունակեց իր սարսափելի հիշողությունները. «Գեներալին լուր եկավ Տերսեմեքից [Դերսիմ]. «Կանայք և երեխաները թաքնվել էին գետի ափին ինչ-որ զառիթափում, ի՞նչ անել»: «Բոլորին սպանեք և վառեք», հրամայեց գեներալը: Երկու ժամ անց լեյտենանտը ցուցումներ տվեց։ Բայց ոչ ոք չէր ուզում երեխաներին վնասել։ Նրանք չլսեցին հրամանները։ Գեներալը շատ զայրացավ։ Զինվորների ջոկատով ճանապարհ ընկանք։ Բոլորը կանգնել էին քար կտրած։ Նա սկսեց հարվածել լեյտենանտին և զինվորներին։ Հայհոյելով՝ նա ասաց. «Բոլորին բերեք այստեղ, որտեղ հարթ է»: Կանայք և երեխաները, բղավելով ու ճչալով, ողբալով ու հառաչելով, պաղատում էին գեներալի ոտքերի մոտ: Նրանց հագին և ոտքերին միայն ցնցոտիներ էին։ Բոլորի ձեռքերն ու ոտքերը կապել էին, բերանները խցկել կտորներով։ «Հիմա զինվորներ, ես դիմում եմ ձեզ, այս քիզիլբաշների [ալևիների] սերունդները բոլորը դավաճանների բճերն են, ձեր ընկերներին սպանողների բճերը, և եթե նրանք մեծանան, կշարունակեն սպանել ձեր եղբայրներին։ Նրանց պետք է ոչնչացնել։ Մենք արմատախիլ արեցինք հայկական սերունդը, մնացել են այս քրդերն ու քիզիլբաշները։ Եթե ուզում եք, որ ձեր երեխաները երջանիկ ապրեն այս երկրում, սպանեք առանց խղճահարության։ Կառավարությունը, մեր նախագահը, հանձնարարել է ջնջել, վառել, քանդել։ Ոչ ոք չի դատվի արած գործերի համար, ես խոստանում եմ ձեզ», ասաց նա»:

Հետո գեներալը հրամայեց. «Յուրաքանչյուրդ հերթով մեկ-երկու հոգու սպանեք»։ Խմբում լռություն տիրեց։ «Լեյտենանտ, սկսի՛ր, երկու հոգի բե՛ր», ասաց նա։ Բերեցին երկու երեխայի, նա կրակեց երեխաների գլխին։ Նրանք երկուսն էլ մահացան։ Երբ բանը հասավ երրորդ զինվորին՝ Դիարբեքիրից Սալիհին, նա մոտեցավ երեխաներին և ընկավ նրանց առաջ։ «Իմ հրամանատար, չեմ կարող, ես էլ երեխաներ ունեմ։ Երեխաներն անմեղ են, ասաց նա, այս թշվառները: Գեներալն ասաց՝ դու անիծյալ քուրդ ես, դա քո ցեղն է, դրա համար էլ ցավում ես, այնպես չէ՞։ Նա կրակեց զինվորի ճակատին և ասաց. «Ով չկատարի հրամանը, կարժանանա նրա բախտին»։ Այսպիսով, բոլորը սկսեցին սպանել մեկ կամ երկու կնոջ և երեխաների: Ամեն մահապատժից հետո գեներալն ինքն էր մեկ-երկու կրակոց արձակում նրանց գլխին՝ համոզվելու համար, որ մահացած են։ Յուրաքանչյուրը պետք է կատարեր իր պարտքը։ «Արի ինձ մոտ, սերժանտ [Օզ], քո հերթն է»։ Մնացել էին երեք փոքրիկ աղջիկներ։ «Զբաղվեք դրանցով», ասաց նա: Երեխաները կծկվել էին գետնին, կեղտոտել էին իրենց ցնցոտիներում և լաց էին լինում այդ թշվառ վիճակում։ Ես նայեցի նրանց աչքերի մեջ ու երեքին էլ սպանեցի։ Նրանց աչքերը խորապես խոցեցին հոգիս։ Ես չեմ կարողանում մոռանալ նրանց աչքերը: Այդ օրը մահապատժի ենթարկվեցին 70-80 երեխա և 30 կին։ Բոլորի մարմինները նետեցին Մուրատի ջրերը։ Գետը լցվեց արյունով։ Շատ զինվորներ ներում էին աղերսում։ Ես շատ մարդկանց եմ սպանել ու վառել, սակայն այդ երեխաների աչքերի պես խոցող աչքեր չեմ տեսել»։
Սերժանտ Օզն իր նամակն ավարտել է հետևյալ տանջալից գրառմամբ. «Ես ինչպե՞ս կարող եմ նայել իմ երեխաների աչքերին»:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company