Հանդիպում արգենտինացի հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների, լրագրողների և գործարների հետ
26 Ապրիլ 2023
Ապրիլի 25-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներներ Իշխան Սաղաթելյանը եւ Արման Ղազարյանը հանդիպել են արգենտինացի մի խումբ հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների, լրագրողների և գործարների հետ։
Պատգամավորները ներկայացրել են երկրում առկա խնդիրները, անդրադարձել հայ-ադրբեջանական հարաբերություններին, շեշտել, որ Ադրբեջանն արդեն 4 ամիս է, ինչ շրջափակել է Արցախը, այսօր էլ ոտնձգություններ է կատարում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, չի կատարում Միջազգային դատարանի՝ Արցախի ապաշրջափակման մասին որոշումը։
Իշխան Սաղաթելյանը բարձր է գնահատել հայ-արգենտինական կապերը, կարևորել խորհրդարանական, տնտեսական և քաղաքական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը։
Կողմերը նշել են երկու երկրների գործակցությունը զարգացնելու հարցում Արգենտինայի հայ համայնքի անգնահատելի բարձր դերակատարությունը:



