Հանդիպում Իջեւանի բնակիչների հետ
27 Ապրիլ 2023
Ապրիլի 26-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանի, Թադևոս Ավետիսյանի և Քրիստինե Վարդանյանի հետ այցելել են Իջեւան համայնք, հանդիպում ունեցել քաղաքացիների հետ։
Մի քանի ժամ տևած հանդիպման հիմնական թեմաներն էին անվտանգային հարցերը և մեր պետության առաջ ծանրացած մարտահրավերները:
Երկրում ստեղծված իրավիճակի մասին զեկույց ներկայացնելուց հետո պատգամավորները պատասխանել են քաղաքացիներին հուզող հարցերին:
«Այս օրերին յուրաքանչյուր մտահոգ քաղաքացու հետ խոսելը, կապ հաստատելը և պայքարը հաջողելու միասնական կամքի ամրապնդումը մեզ համար առաջնահերթություն է»,- նշել է Իշխան Սաղաթելայնը։
Նշենք, որ ապրիլի 29-ին և 30-ին նման հանդիպումներ տեղի կունենան Արագածոտնի, Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում: