ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Այս վիճակից դուրս գալու մի ճանապարհ կա՝ իշխանափոխություն

29 Ապրիլ 2023

Ապրիլի 29-ին, մարզային այցերի շրջանակներում, ՀՅԴ Հայասատնի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ՝ Աղվան Վարդանյանը, Թադևոս Ավետիսյանը և Արման Ղազարյանը այցելել են Գեղարքունիքի մարզ:

Գավառում և Մարտունիում նրանք հանդիպել ու կարևոր հարցերի շուրջ քննարկումներ են ունեցել տեղի բնակիչների հետ:

Ինքը, իր կինը, իր թիմը ամեն օր համոզում են, որ մենք թույլ, անկարող, դասալիք ժողովուրդ ենք, բանակը դավաճանել է, ունենք 11 000 դասալիք, ընդ որում, այս թիվը ասել են Ալիևը և Աննա Հակոբյանը. Գեղարքունիքի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է Իշխան Սաղաթելյանը։

«Մենք պաշտոնապես հարցում ենք արել՝ ասելով քա՞նի դասալիք կա ու քա՞նի գործ կա, ամենաշատը 150 հոգու մասին էր խոսքը։ Սա նախ պարտությունը իրենց վրայից գցելու և ժողովրդին կոտրելու համար է արվում, իրենց նպատակը մեկն է՝ կոտրել ժողովրդին, որ թույլ, անկարող, դասալիք մարդիկ եք, իսկ առաջին պատերազմը պատահականության արդյունք էր։

Ի՞նչու են դա անում, երկիրը տանում են նոր կապիտուլացիայի, երբ ՀՀ քաղաքացին հարցնի, թե ի՞նչ եք անում, պատասխանեն, որ այլ տարբերակ չկար, դու պետք է նույնիսկ շնորհակալություն հայտնես, որ Երևանը չեմ տվել։ Հիմա ասում են Արարատից հրաժարվեք բավարարվեք Մասիս սարով, վաղը ասելու է բավարարվեք Արագածով կամ Երևանյան լճի հատվածներով։ Այսօրվա բոլոր գործողությունները գնում են մեկ նպատակով՝ ջարդել ժողովրդի դիմադրությունը, ջարդել բանակը, երկիրը տանել կապիտուլացիայի․ Սա փաստ է, այլ ոչ թե չափազանցություն։ Այս իրավիճակում ինչ պետք է անենք։ Պատերազմից հետո ակնհայտ էր, որ մեր արժանապատվությունը վերականգելու համար պետք է տեղի ունենա իշխանափոխություն, առանց դրա հնարավոր չէ այս ընթացքը կասեցնել։ Այս օրերին շատ է խոսվում, որ երկիրը պատերազմի մեջ է, դուք ընդդիմությունով իրար եք ուտում, յոլա չեք գնում, իրար եք քաշքշում, ասում եք թալանչի, դավաճան, նստեք մի սեղանի շուրջ, եկեք ընդանուր հայտարարի, մենք բոլորս մի նավի մեջ ենք»,- ասել է նա։

Դաշնակացական գործիչը շեշտել է, որ համախմբվել այս իշխանության շուրջ, համագործակցել, գտնել ճանապարհ ստեղծված իրավիճակից դուրս գալու, այդ փուլը անցել են․ «Իրենք ասում են՝ օգնեք մեզ երկիրը հանձնենք, իրենք գնում են այլ ընթացքով։ Օրինակ՝ ԱԺ-ում ներկայացնում ենք հայտարարության տեքստ, որը ունի մի նպատակ, դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, կոչ անել միջազգային հանրությանը Արցախում ստեղծված շրջափակումից դուրս գալու համար, ասում ենք բոլորս միասին հայտարարությամբ հանդես գանք, մերժում են այդ հայտարարությունը, որովհետև ասում են հայտարարության մեջ կա Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը։ Դա ջնջում են, ասում են դրա փոխարեն գրեք Արցախի հայեր՝ մենք կողմ կքվեարկենք։ Այն մարդը, ով ուրանում է Արցախի Հանրապետությունը, Արցախի կարգավիճակը, ժողովրդին տրամադրում է նոր պարտության, շարունակում է քայքայել ու քանդել բանակը, այս ուժի հետ ի՞նչի շուրջ համագործակցենք։ Այստեղ համագործակցության եզր չկա, հետևաբար այն մեղադրանքները, որ գտեք ճանապարհ միասին դուրս գալու, այդ փուլը անցել ենք։ Այդ օրինակները շատ են, որ իրենց կողմից մերժվել են, իրենց հետ այլևս հնարավորություն չկա։ Վիճակից դուրս գալու մի ճանապարհ կա՝ իշխանափոխություն»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։

Պատգամավորը նշել է, որ օրվա իշխանությունը ասում է մենք չունենք բանակ, ռեսուրս, չունենք որևէ դաշնակից և պետք է հանձնվենք․ «Այս բառն անընդհատ կրկնում են մի պատճառով, որ ինքն ասում է խաղաղություն, դա խաղաղություն չէ, դա նոր կապիտուլացիա է, իսկ դա նշանակում է հանձնվել, հանձնվելը ունենում է իր հետևանքները։ Ասում է չկա ոչ ճար, ոչ ելք, բայց իրականում կա ելք, պարզապես չկա իշխանություն։ Հինգ տարի առաջ այս օրերին երկրում տարիներով կուտակված տարբեր բարքեր, աընդունելի երևույթներ, մարդկանց բնական պահանջ կար վիճակը բարելավելու։

Օգտվելով տարբեր տեխնոլոգիաներից՝ արտաքին ուժերի մասնակցությամբ գործակալական ցանցի միջոցով, շահարկելով ժողովրդի արդարացի պահանջը, մեր ժողովրդի միջոցով կարողացան մարդկանց լոզունգների տակ հանել փողոց ու զավթել իշխանությունը։ Ինչ էին ասում հինգ տարի առաջ․ խոստանում էին սեր ու հանդուրժողականություն, խոստանում էին արդարություն ու ժողովրդավարություն, բարեկեցություն ու անվտանգություն։ Բաներ, որ ուզում էր ժողովուրդը, ուզում էր ավելի ժողովրդավարական երկրում ապրել, ավելի բարեկեցիկ երկրում ապրել, արդար դատական համակարգ ունենար, ավելի ժողովրդավարություն լիներ, այդ պահանջներով մարդկանց դուրս հանեց փողոց, բայց արդյունքում ունեցանք ինչ, հայ ժողովուրդը երբեք այսքան պառակտված, այսքան ջլատված, այսքան թշնամանք մարդկանց մոտ չի եղել»,- ասել է նա։

Ընդդիմադիր գործիչը հիշեցրեց, որ հենց առաջին օրից մարդկանց բաժանեցին սևերի և սպիտակների, նախկինների և ներկաների, ու բերեցին թշնամանք ու ատելություն․ «Խոստացան ժողովրդավարություն, անկախ դատական համակարգ, փոխարենը զորքով եկան Աժ՝ պատգամավորներին դահլիճից դուրս հանեն, գրավեն Սահմանադրական դատարանը, Բարձրագույն դատական խորհուրդը, բոլոր այն դատավորները, որոնցից շարունակ նախկին իշխանությունների ժամանակ իրենք բողոքել են, այսօր այդ նույն դատավորները՝ Ջանգիրյան Գագոն, Արմեն Դանիբեկյան, բոլոր այդ մարդիկ, ումից ժողովուրդը բողոքել է, ովքեր դատական համակարգից ոչ միայն չհեռացվեցին, այլ այդ համակարգում բարձր պաշտոններ զբաղեցրեցին, իսկ այն դատավորները, ովքեր սկզբունքային են այս ընթացքում հետևողականորեն այդ համակարգից դուրս են մնում»,- ասել է Իշխան Սաղաթելյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company