Այցելություն Շիրակի մարզ
30 Ապրիլ 2023
Շարունակվում են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային այցելությունները:
Ապրիլի 29-ին, խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավոր Արթուր Խաչատրյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Հակոբ Մաթիլյանը այցելել են Շիրակի մարզ՝ եղել Թավշուտ, Գոգհովիտ, Հողմիկ, Աշոցք համայնքներում, ապա Գյումրիում հանդիպում ունեցել քաղաքացիների հետ:
Հանդիպման ընթացքում քննակվել է երկրում ստեղծված իրավիճակը: «Հայաստան» խմբակցության պատգամավորներն անդրադարձել են Հայաստանի և Արցախի մարտահրավերներին, իրավիճակից դուրս գալու ուղիներին, լսել քաղաքացիներիի առաջարկները, պատասխանել նրանց հուզող հարցերին: