ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Տավուշի եւ Վայոց Ձորի մարզեր
07 Մայիս 2023
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը եւ Մհեր Սահակյանը մայիսի 6-ին այցելելել են Ջերմուկ և Վայք համայնքներ, բնակիչների և զինակից ընկերների հետ ունեցել առանձնազրույցներ, քննարկումներ երկրում ստեղծված իրավիճակի շուրջ:
«Բոլոր զրույցներում թեման նույնն էր. երկրի անվտանգային խնդիրները, շրջափակված Արցախի Հանրապետությունը, սահմանը, թշնամու շարունակական ագրեսիվ դրսևորումները և դրան անհամարժեք պատասխանը: Եզրահանգումն անփոփոխ է՝ Դիմադրություն և այս իշխանությունների՝ օր առաջ հեռացում»,-նշել է Գեղամ Մանուկյանը:
Ավելացնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորների մեկ այլ խումբ այցելել էր Տավուշ: