ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Խաղաղության հասնելու միակ ձեւը նոր պատերազմի պատրաստ լինելն է

09 Մայիս 2023

Գերագույն գլխավոր դավաճանը նստած է Կառավարության շենքում, ինչի բոլոր հիմքերն ու ապացույցներն ունի Արգիշտի Քյարամյանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Արգիշտի Քյարամյանը, եթե դավաճան է փնտրում, գլխավոր դավաճանի տեղը լավ գիտի։ Եթե ունի այդքան համարձակություն, թող գնա եւ բացահայտի։ Բայց, քանի որ ինքը գլխավոր դավաճանի կամակատարն է, պարզ է՝ ինչ ընթացք է ունենալու այս ամենը»,- ասաց Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ թշնամի պետությունները շտապում են ունենալ փաստաթուղթ, որով հայկական կորուստներն այլեւս անդառնալի կլինեն։ Սա թշնամու շտապողականությունն է, եւ ակնհայտ է, որ իշխանությունը տուրք է տալիս այդ ամենին։ Ըստ նրա՝ ամեն ինչ շատ պարզ է՝ խաղաղության հասնելու միակ ձեւը նոր պատերազմի պատրաստ լինելն է։

«Կունենանք այս գիտակցությունը, կկարողանանք բացատրել ժողովրդին՝ ինչ վտանգի առջեւ ենք, օրվա ընդդիմությունը կգտնի իր մեջ պատասխանատվություն, կհամախմբվի այդ իրականության մեջ՝ դուրս կգանք այդ իրավիճակից, ոչ՝ կկորցնենք ամեն ինչ։ Մեր ժողովրդին պետք է պատրաստենք համաժողովրդական մեծ անհնազանդության, այլ ճանապարհ չկա։ Չեմ ուզում, որ մեր աջակիցները Նիկոլի կուտն ուտեն, ի՞նչ է նշանակում կառուցողական։ Նիկոլի հետ կառուցողական համագործակցությունը բացառվում է։ Եթե իր գլխին չես խփում, ինքը դա արդեն առաջընթաց է համարում»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։

Հարցին, թե ինչու իշխանության ներկայացուցիչները Շուշի ազատագրման տոնի առթիվ «Եռաբլուրում» չեն, եւ ինչու Փաշինյանը ուղերձ չի հղել, Սաղաթելյանը նշեց, որ հնարավոր է համապատասխան հրահանգ է ստացել Ալիեւից եւ Էրդողանից։

«Չե՞ք հասկանում այդ մարդն ո՞ւմ կողմից է ղեկավարվում, ում ձեռքում է իր «պույլտը»։ Իրենք չեն գալիս այստեղ, որ այս Եռաբլուրի հեղինակն են։ Իհարկե, հինգերորդ շարասյուն կա՝ Նիկոլն իր շրջապատով։ Ամեն ինչ այնքան պարզ է, անիմաստ է անընդհատ զրուցելն այդ մասին։ Հայաստանի իշխանության ղեկին անսրբություն, անհայրենիք թրքահպատակ խունտա է, որը ջարդելով մեր երկրի դիմադրողականությունը՝ զիջում է ամեն ինչ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ այսօր՝ մայիսի 9-ին ընդդիմադիր պատգամավորներ, ռազմական, հասարակական գործիչներ հարգանքի տուրք են մատուցել Եռաբլուրում՝ հաղթանակներ կերտած ու անմահացած հայորդիների, այնպես էլ 44-օրյա պատերազմում անձնվիրաբար մարտնչած հայ հերոսների հիշատակին։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company