ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Թուրքիան ՀՀ-ի առաջ 3 կարևոր քաղաքական պահանջ է դրել սահմանը բացելու համար

10 Մայիս 2023

Ես դեռ 1,5 տարի առաջ հարցում էի ուղարկել էկոնոմիկայի նախարարություն, որ իրենք իրենց հաշվարկները ներկայացնեն, թե հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում Հայաստանն ինչ օգուտներ կունենա: Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Իրենք հղում արեցին 2000 թվականի ինչ-որ մի ուսումնասիրության վրա, այն դեպքում, երբ դրա նախաբանում հեղինակն ինքն էլ է ասում, որ սա համապարփակ վերլուծություն չէ, ուղղակի տրանսպորտային հեռավորության կրճատման արդյունքում ՀՀ արտաքին առեւտրային բալանսը ինչքանով կկրճատվի»,-ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորը նաեւ հիշեցրեց, որ Հայաստանը շուրջ մեկ տարի արգելել էր թուրքական ապրանքների ներմուծումը եւ էկոնոմիկայի նախարարը բազմաթիվ հիմնավորումներ էր բերել, թե դա ինչ մեծ օգուտներ է, թե ինչքան է զարգացել տեղական արդյունաբերությունը, թե ինչպես է թուրքական ապրանքների ներմուծումը փոխարինվել այլ երկրներից ներմուծումով. «Միակ բացասականը նշել էին, որ թուրքական ապրանքների էմբարգոն բերել է գնաճի, քանի որ թուրքական ապրանքները մի փոքր ավելի էժան են: Դրա հիման վրա հարցում էի արել ԿԲ-ին, այնտեղից ասել էին, որ թուրքական ապրանքների էմբարգոն որեւէ էական ազդեցություն գնաճի վրա չի ունեցել»:

Խաչատրյանի խոսքով, ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարել էր, որ կա ուսումնասիրություն, խոստացել էր դրա հիման վրա քննարկում կազմակերպել. «Մի քանի ամիս է անցել, որեւէ քննարկում չի կազմակերպվել: Որեւէ քիչ թե շատ հարգված տնտեսագետ որեւէ դրական բան չի ասել թուրքական սահմանի բացման տնտեսական ազդեցության վերաբերյալ: Հ1-ը հաստիքային մի քանի տնտեսագետ ունի, որ մերկապարանոց պնդումներ են անում, բայց որեւէ ուսումնասիրություն, որեւէ հաշվարկ չի ներկայացվել:

Իսկ եթե ավելի կոնկրետ ուզում եք իմանալ՝ ինչ տեղի կունենա, հարցրեք գյուղացիներին, որոնք նույնիսկ այսօր չեն կարողանում իրենց կաղամբը վաճառել»:

Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ Թուրքիան փակել է սահմանը, դրել է քաղաքական պահանջներ. «Դա Ցեղասպանության ուրացումն է, Ադրբեջանի ինքնիշխանությունն Արցախի նկատմամբ ճանաչումն է եւ Հայաստանի տարածքով Ադրբեջանի եւ Նախիջեւանի, այսինքն Բոսֆորից մինչեւ Չինաստան թուրքախոս ժողովուրդների միջեւ ցամաքային կապի հաստատումն է»,-ընդգծեց նա:

«Նեմեսիսի» արձանի տեղադրումը ողջունում եմ, շատ ճիշտ քայլ էր, Նիկոլ Փաշինյանի արձագանքը, որ միգուցե այդքան էլ ճիշտ բան չի եղել, դատապարտում եմ. նշեց Արթուր Խաչատրյանը:

«Դա իրենց պարտվողական քաղաքականության, թուրքերի առաջ ծնկելու քաղաքականության շարունակությունն է: Իրենք պետք է հասկանան, որ ցանկացած նոր զիջում թուրքերին բերում է նորանոր պահանջների: Եթե առաջ ասում էին՝ 5 շրջան, այսօր ասում են՝ Արցախը մոռացեք, արդեն խոսում են Զանգեզուրի մասին, իրենց, այսպես կոչված, փախստականների վերադարձի մասին, մինչդեռ էդ մարդիկ իրենց տները վաճառել, գնացել են: Պարզ օրինակ ասեմ. ասում էին՝ Կաշենի հանքը փակեք, ճանապարհը կբացենք: Հանքը փակեցին, ճանապարհը չբացվեց: Ցանկացած պահանջի առաջ ընկրկելը բերում է թուրքերի կողմից ավելի լկտի պահանջների»,-ասաց Խաչատրյանը:

Բանակցություններում հաջողության հասնելու համար բանակցողը պետք է պաշտպանի իր երկրի շահերը. Մենք լուրջ կասկածներ եւ հիմնավորումներ ունենք, որ իրենք հայ ժողովրդի շահերը չեն պաշտպանում. ասաց նա:

«Ձեռքերը լվանալ Արցախից, Ադրբեջանի յուրիսդիկցիան Արցախի վրա ճանաչելը հակազգային քայլ է: Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ կա կուրի փոփոխություն, այլապես գոնե շնորհքի համար մի քանի հանդիպում Մոսկվայում կանեին: Հիշեք, Արարատ Միրզոյանը հայտարարեց՝ ի՞նչ բանակցություններ, երբ Լաչինի միջանցքը փակ է, միջանցքը 150 օր փակ է, իրենք տարբեր տեղերում բանակցել են: Տրամաբանական կլիներ, որ եթե խոսվում է Արցախի անվտանգության մասին, պետք է խոսվեր այն ուժերի հետ, որոնք պատասխանատվություն են ստանձնել ապահովել Արցախի եւ Քաշաթաղի միջանցքի անվտանգությունը: Եթե Հայաստանը մտահոգություն ունի, որ եռակողմ հայտարարության դրույթները չեն կատարվում, պետք է երեքով նստեն եւ խոսեն: Բայց Հայաստանը դա չի անում: Իսկ ինչ կարող ենք ակնկալել արեւմտյան հարթակներում բանակցություններից, ես շատ հոռետես եմ, բանակցությունները կատարելապես ձախողվեցին Վաշինգտոնում: Ձախողվեցին, որովհետեւ ինչքան էս իշխանությունը զիջումներից է խոսում, Ադրբեջանն ավելի է լկտիանում: Հավանաբար այնպիսի լկտի պահանջներ է ներկայացրել, որ այս իշխանությունները հասկացել են, որ չեն կարողանա կլանել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ռուսների թողտվությամբ այսօր Հակարի կամրջի վրա ադրբեջանական անցակետ է դրվել, Արթուր Խաչատրյանն ասաց. «Իսկ եթե Արցախում հիմա ռուսներ չլինեն, ի՞նչ կլինի վաղը Արցախում եւ ինչ կլիներ նոյեմբերի 10-ին Արցախում, եթե նոյեմբերի 9-ին ռուսներն այնտեղ չմտնեին»:

Հարցին՝ մենք ընտրել ենք դանդաղ մա՞հը, նա արձագանքեց. «Մենք որեւէ մահ չենք ընտրել, մենք ընտրել ենք պայքարի ճանապարհը, բայց ակնհայտ է, որ եթե նոյեմբերի 9-ին այնտեղ ռուսներ չլինեին, նոյեմբերի 10-ին այնտեղ կլինեին թուրքեր: Եվ ակնհայտ է, որ եթե այսօր ռուսները այնտեղից դուրս գան, ապա վաղը Արցախում հայ չի լինի»:

Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ Բրյուսելում կայանալիք հայ-ադրբեջանական հանդիպումից ոչ մի ակնկալիք չունի, քանի որ այս իշխանությունը բանակցություններում հայ ազգի շահը չի պաշտպանում: Նա կարծիք հայտնեց, որ ՀՀ իշխանություններն են ձգձգում Ռուսաստանում բանակցությունները. «Վեկտորի փոփոխություն է, ակնհայտ է»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզ

Տեսակետ Ազգերի գոյատևումը, զարգացումն ու հզորացումը պատահականության արդյուն

06 Մայիս 2025
Հաղորդագրութիւն. Լեռնալիբանանի Քաղաքապ

4 մայիս 2025-ին տեղի ունեցան Լեռնալիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրու

06 Մայիս 2025
Իմպիչմենտն այլեւս Փաշինյանին հեռացնել

Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարևոր գործիքներից մեկ

06 Մայիս 2025
ՀՕՄի 115 Ամեակի Նուիրուած Երեկոն Յաջող

Կլէնտէյլ, Քալիֆ.- Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆի Արեւմտեան Շրջանը տօնախմբեց ՀՕՄի

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company