ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ադրբեջանի սանձարձակությունը կապված է պատասխան չստանալու հետ

11 Մայիս 2023

Մենք վերջին 100 տարում Ադրբեջանի գործողություններում փոփոխություն չենք տեսնում։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Իրավիճակը ողբերգականորեն փոխվել է, ամեն ինչ շուռ է եկել մեր դեմ, ամեն անգամ վնասները կրում ենք մենք, տարածքային կորուստները, զոհերը, վիրավորներն ու գերիները ունենում ենք մենք, կապված է հայկական կողմում տեղի ունեցած փոփոխությունների հետ 2018 թվականին և 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո դրանք արտահայտված են ավելի դրամատիկորեն։ Ինչո՞ւ է Ադրբեջանը հիմա կրակում Սոթքում, ինչո՞ւ է անցակետ դնում Լաչինում, ինչո՞ւ է շրջափակած պահում միակ ճանապարհը Արցախի հետ կապող, որովհետև ո՛չ գետնի վրա, ո՛չ դիվանագիտական դաշտում հակազդեցության չի հանդիպում։ Այո, բանակի զինվորները, սպաները հերոսական դիմադրություն են ցույց տալիս, բայց համակարգային հակազդեցություն դիվանագիտական դաշտում՝ բացակայում է։ Մարդիկ, թող տեսնեն, թե իշխանությունն ինչպես է ամեն անգամ հակազդում ցանկացած ցույցի, որևէ գործողության, որն անգամ ամենափոքր սպառնալիքը կարող է ներկայացնել իր համար, և թող տեսնեն, թե ինչպես չի հակազդում որևէ դեպքում Հայաստանի շահերի հետ կապված գործողությունների դեպքերում։ Ադրբեջանի սանձարձակությունը կապված է պատասխան չտեսնելու հետ։ Նրանց գործողություններից չպետք է զարմանանք մենք, նույնիսկ պետք է դադարենք զարմանալ հայկական կողմի գործողություններ չանելու համար»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսում Փաշինյանը մենք բոլորով պետք է իրեն հարցնենք․

«Որովհետև իրենից բացի որևէ մեկը տեղյակ չէ, թե ինչ են բանակցում կամ պայմանավորվում, բայց տեսնում ենք դրա արդյունքները և կարող ենք կասկածներ ունենալ, որ կարո՞ղ է հենց դա էլ պայմանավորվում են, որ Փաշինյանի իշխանությանը որևէ վտանգ չսպառնա և այսպես հոգեբանական ճնշում բանեցնեն հասարակության նկատմամբ և առանց որևէ թղթի ստորագրման կամ գաղտնի պայմանավորվածությամբ տան, ինչ պահանջում է Ադրբեջանը։ Մենք տեսել ենք Գորիս-Կապան ճանապարհը, որևէ մեկս ապահովագրված չէ, որ նույն պայմանավորվածությունը չկա Սոթքի, Վարդենիսի, Տավուշի գյուղերի նկատմամբ։ Ես մի բան կարող եմ ասել, որ Փաշինյանն ինչ էլ պայմանավորվի և խոսք տա՝ դրանք անվավեր են, որովհետև դրանք բոլորը ձեռք են բերվում ուժի սպառնալիքի և ուժի կիրառման պարագայում, այնպես որ այս պայմանավորվածությունները չեն կարող որոշել մեր ճակատագիրը, խնդիրը դիմադրություն կազմակերպելն է»,- ասաց նա։

Ընդդիմադիր գործիչը հարց ուղղեց, արդյո՞ք մեր հասարակությունը տեղյակ է, որ Երևանից Բաքու օդային բեռնափոխադրումների ճանապարհը բաց է հենց հիմա․ «Իսկ ո՞վ գիտի՝ ինչ են փոխադրում այդ ճանապարհով։ Կարո՞ղ է զենք են տեղափոխում, որը հենց այսօր, վաղը կրակելու է Սոթքի ուղղությամբ։ էլ ի՞նչ դրվագներով ցույց տանք համագործակցությունն իրենց։ Ինչպես է ստացվում, որ իրենք այդքան ապաշնորհ են երկիրը պաշտպանելուց և այդքան շնորհալի և կամակերպված են իրենք իրենց պաշտպանելուց։ Ես բացառում եմ տեղյակ չլինելու տարբերակը։ Նրանք ոչ միայն տեղյակ են, այլ նաև համագործակցում են Ադրբեջանի հետ»,- ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ ադրբեջանական կողմը Սոթքն ու Վարդենիսը այլ տեղանուններով է ներկայացնում, պատգամավորը նշեց, որ ադրբեջանի գործողություններում որևէ բան թաքուն չէ․

«Նայեք քարտեզները որոնք իրենք տարածում են։ Նրանց ուզածը Հայաստանն է։ Իրենց նպատակներն է Հայաստանի համար ստատեգիական նշանակության ռեսուրսներին տիրանալը, դրանք և՛ հանքերն են, և՛ ջրային ռեսուրսներն են, և՛ ստրատեգիական ճանապարների վերհսկողության հաստատումն է։ Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման անվան տակ Հայաստանն ընկնում է ամբողջական շրջափակման ներքո։ Ադրբեջանն այնպիսի տարածքներ է ուզում, որոնց տիրապետելով ինքը վերահսկողությւոն է սահմանում Երևանից դեպի հարավ և հյուսիս միջպետական մայրուղիների վրա և իհարկե Հայաստանի ընդհանուր առմամբ սուբեկտայնությունն է, այսինքն հայկական պետականության գոյությունը հարցականի տակ դնելը, դրա համար էլ պահանջում է ադրբեջանցիների բնակեցում Հայաստանի տարբեր վայրերում, որպեսզի կարճաժամկետ հեռանկարում իրենք գործոն դառնան Հայաստանի ներսում։ Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր պահանջները։ Հայկական կողմն է, որ 30 տարի կարողացել է դիմագրավել, հիմա չունենք հայկական շահերը պաշտպանող իշխանություն, դրա համար Հայաստանի դարպասները ներսից և դրսից բացվել են Ադրբեջանին և Թուրքիայի համար։ Թուրքիան է որոշում՝ Հայաստանում ինչ արձան դրվի, կամ չդրվի, Ադրբեջանն էլ որոշում է, որ վանքը, որ գյուղը իրենը պետք է լինի, սա է պատկերը»,- ասաց նա։

Լ․Ա․

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզ

Տեսակետ Ազգերի գոյատևումը, զարգացումն ու հզորացումը պատահականության արդյուն

06 Մայիս 2025
Հաղորդագրութիւն. Լեռնալիբանանի Քաղաքապ

4 մայիս 2025-ին տեղի ունեցան Լեռնալիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրու

06 Մայիս 2025
Իմպիչմենտն այլեւս Փաշինյանին հեռացնել

Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարևոր գործիքներից մեկ

06 Մայիս 2025
ՀՕՄի 115 Ամեակի Նուիրուած Երեկոն Յաջող

Կլէնտէյլ, Քալիֆ.- Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆի Արեւմտեան Շրջանը տօնախմբեց ՀՕՄի

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company