«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Սոթք և Կութ համայնքներ
11 Մայիս 2023
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Գառնիկ Դանիելյանը, Ասպրամ Կրպեյանը, Քրիստինե Վարդանյանը, Արգիշտի Գևորգյանը և Արման Ղազարյանը տեղում իրավիճակին ծանոթանալու և քաղաքացիների հետ զրուցելու նպատակով այցելել են Գեղարքունիքի մարզ, եղել Սոթք և Կութ համայնքներում:
«Այս պահին միայն մի բան կարող եմ ասել. Հայաստանում կա մեր ժողովրդին և մեր հայրենիքը պաշտպանելու ռեսուրս:
Չնայած բանակի հետևողական կազմաքանդմանը` հայ զինվորը խիզախ է և պատրաստ է պաշտպանել մեր երկիրը:
Բանակի և զինվորի թիկունքում ամուր կանգնած է թշնամու կրակոցների տակ սեփական հողը մշակող հայ մարդը:
Իրավիճակի ամենամեծ խնդիրը պետության կողմից սեփական երկրի և ժողովրդի պաշտպանությանն ուղղված համակարգային գործողությունների բացակայությունն է»,- նշել է Իշխան Սաղաթելյանը: