ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Ադրբեջանը նոր բանակցությունների նախօրեին ուժ է կիրառում, որ Հայաստանից զիջումներ կորզի

12 Մայիս 2023

Կառավարության նիստերը վաղուց արդեն դադարել են նիստեր լինելուց, վաղուց արդեն այդ «նիստերը» որոշումներ կայացնելու համար չեն։ Կառավարության հավաքները վաղուց արդեն վերածվել են բեմականության, որտեղ գլխավոր հերոսը քաղաքական ելույթներ է ունենում, հպարտանում չեղած ձեռքբերումներով, իրողությանը չհամապատասխանող պնդումներ անում և ժողովրդին նախապատրաստում է նոր կապիտուլյացիայի:

Դատեք ինքներդ։ Մայիսի 11-ի նիստի օրակարգում 49 հարց էր ներառված։ 49 հարցից ընդամենը 3 հարց էր զեկուցվել, ընդամենը 6%-ը։ Այսինքն՝ կառավարության անդամները նույնիսկ չանդրադարձան հարցերի 94%-ին։ 3 հարցի համար իմաստ ունե՞ր հավաքվել։

Հավաքվեցին, որ ոչ թե որոշումներ ընդունեին, այլ որ Փաշինյանը հերթական ապատեղեկատվությունը տարածեր։ Եթե այդ ապատեղեկատվությունը հանրայնացնելու կարիքը չլիներ, կարող է ընդհանրապես որևէ հարց չքննարկեին։ Ինչևէ․․․ Փաշինյանը պնդում է, որ ադրբեջանական սադրանքները «նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգթոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում0187։ Դե իսկ հիմա փորձենք հասկանալ, թե այդ ի՜նչ առաջընթաց էր Վաշինգտոնում արձանագրվել։ Ըստ մայիսի 4-ին ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության․ «երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց»։ Փոխըմբռնում չի եղել, որոշ հոդվածների շուրջ փոխըմբռնման առաջընթաց է եղել․․․ Դե, մի փոքր առաջ են գնացել, բաց փոխըմբռնման չեն հասել։ Ով դիվանագիտական լեզվին գոնե մի քիչ ծանոթ է, կհասկանա, որ բանակցությունները լիովին ձախողվել էին։ Անվտանգության խորհրդի քարտուղարն ավելի անկեղծ էր, բառացիորեն ասել էր․ «Ադրբեջանի հետ բանակցություններում ամենակարևոր հարցերի շուրջ չկա առաջընթաց»։ Իսկ, ամենակարևոր հարցերն են «ՀՀ սուվերեն տարածքի՝ 29.800 քմ արձանագրումը, Ստեփանակերտ-Բաքու միջազգային մեխանիզմի, ինչպես նաև միջազգային երաշխիքների ստեղծումը»։ Ավելի պարզ, Ադրբեջանը նույնիսկ Հայկական ԽՍՀ 29,800 քառակուսի կիլոմետրը չի ընդունում։ Բա էլ ի՞նչ առաջընթաց: Ի դեպ, առաջընթացի մասին հենց Բայրամովն էր խոսել։ Բա ինչո՞ւ պիտի Ադրբեջանը փորձեր խափաներ այն բանակցությունները, որտեղ ինքն էր հաջողել․․․

Ակնհայտ է, որ Փաշինյանը հերթական անգամ բլեֆ է անում։ Ադրբեջանը նոր բանակցությունների նախօրեին ուժ է կիրառում, որ Հայաստանից զիջումներ կորզի։ Փաշինյանը, փոխարենը, դարձյալ խոսում է «խաղաղության դարաշրջանի» և «խաղաղության պայմանագիր» ստորագրելու մտադրության մասին։ Եվ նույն օրը Հ1-ով խոսում է հայկական պարտվողականության հայր Ժիրայր Լիպարիտյանը և գուժում է, որ այլ ճար չունենք, քան տալ այն ինչ ուզում են, այլապես զենքով կխլեն շատ ավելին։ Պատահականություններ չեն լինում․․․։

Արթուր Խաչատրյան
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company