«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Վանաձոր
14 Մայիս 2023
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Լիլիթ Գալստյանը և Քրիստինե Վարդանյանը այցելել են քաղաք Վանաձոր, հանդիպում ունեցել տեղի բնակիչների հետ:
Պատգամավորները պատասխանել են քաղաքացիներին հուզող բազմաթիվ հարցերի, խոսել առաջիկա անելիքների մասին:
Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ մարզային հաջորդ այցերի մասին կտեղեկացվեն նախապես: