ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Առանձին անհատներ չեն կարող որոշել արցախցու ճակատագիրը

16 Մայիս 2023

Կիրակի օրը Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ոգևորությամբ հայտարարեց, որ Փաշինյանն աներկբա ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, իսկ Ադրբեջանը դրա դիմաց Արցախի վերաբերյալ որևէ պարտավորություն չի ստանձնել:

Այսքանից հետո ինչպե՞ս են տեսնում Արցախի ապագան Արցախում, հարցի պատասխանը «Իրավունք»-ը փորձել է ստանալ ԱՀ նախագահի խորհրդական ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ, ով նախ փաստեց հետեւյալը.

-Արցախի ապագան ես տեսնում եմ երկու ձևով՝ առաջինը` Արցախի ինքնորոշում և միջազգայնորեն ճանաչում, որը այս հանգրվանում շատ դժվար է իրականացնել, բայց որպես ռազմավարություն միշտ մնալու է մեր օրակարգում: Երկրորդ, ստատուս-քվոյի պահպանում կամ մասնակի ճանաչում, որի իրականացումը ավելի հավանական եմ համարում: Պետք է հաշվի առնել, որ ամեն օր տեղի է ունենում աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններ և ամեն պահի կարող է փոփոխվել իրավիճակը:

Գտնում եմ, որ ամենածանր պահերը արցախցիներն ապրում են հիմա, և պետք է միահամուռ ուժերով դիմագրավենք այդ դժվարություններին: Արցախի ապագան խարսխվում է Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության մեջ, սակայն, չնայած այսօր տեսնում ենք, որ 120 000 արցախցիներ շրջապատված են ադրբեջանցիների կողմից, սակայն այս իրավիճակում ՀՀ ներկայիս իշխանությունները գտնվում են Խորհրդային Ադրբեջանի տերիտորյալ ամբողջականության ճանաչման եզրույթում, որի կազմի մեջ՝ Արցախի Հանրապետությունը: Արևմուտքի հետ ընթացող բանակցություններումն նույնիսկ չի շոշափվում Արցախի կարգավիճակի հարցը: Նկատենք, որ արցախյան շարժման ցանկացած հանգրվանում կարելի էր ամեն ինչ պատկերացնել, բայց ոչ ՀՀ-ի իշխանությունների վերոհիշյալ դիրքորոշումը:

Գտնում ենք, որ Ռուսաստան-Արևմուտք հակադրությունները շատ հստակ գործում են նաև Հայաստանում և Արցախում: Արևմուտքի նպատակը ռուսների դուրս մղումն է տարածաշրջանից, իսկ Ռուսաստանի նպատակը՝ տարածաշրջանում ամրապնդվելը և Արևմոտքի տարածաշրջան ներթափանցման կանխումն է:

Արմեն Սարգսյանը վստահ է.

-Մենք պետք է մեր նպատակին հասնելու համար շատ ճկուն, բայց համարձակ քաղաքականություն վարենք՝ պարուրված ժողովրդի միասնականությամբ: Վստահ եմ, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում և որ մոտ ապագայում տարածաշրջանում լինելու են քաղաքական նոր դասավորումներ, որի սկիզբը «ազդարարելու» է մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության Անկախության օրը՝ Թուրքիայում կայանալիք ընտրությունները: Առանձին անհատներ, անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցնում, անկախ նրանից, թե նրանք Հայաստանում են թե այլ երկրներում, չեն կարող որոշել արցախցու և ողջ հայ ժողովրդի ճակատագիրը: Առավել վստահ եմ, որ նրանք ժամանակից շուտ կկնքեն իրենց քաղաքական մահը, քանզի չեն հենվում ժողովրդի ներուժի վրա և տարված են միայն արտաքին քաղաքական խաղերով:

Չմոռանանք, որ մայիս ամիսը հաղթանակների ամիս է, ուրեմն գործենք այդ հաղթանակների համար:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է նոր Սահմանադրութ

Նիկոլ Փաշինյանը կրկին կարող է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիա

12 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Աւստրալիոյ 53-րդ Շրջանային Ժողո

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Աւստրալիոյ կառոյցի 53-րդ Շրջանային Ժողովը սկսաւ

11 Նոյեմբեր 2026
Ո՛չ՝ պարտադրուած Սահմանադրութեան

Հայաստանի Սահմանադրութեան շուրջ ծաւալող պայքարը պարզապէս իշխանութեան եւ ընդդիմ

11 Նոյեմբեր 2026
Խաղաղութեան գինը …

Հայաստանի ներկայիս իշխանախումբը 2018 թւականին կառավարական համակարգը բռնազաւթել

11 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company