ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

ԵՄ-ն այս պահին Հայաստանի դեմ միայն քաղաքական հաշվարկներից ելնելով պատժամիջոցներ չի կիրառում

18 Մայիս 2023

Արեւմուտքը հող է նախապատրաստում, որ սահմանափակի Հայաստանից ապրանքների վերաարտահանումը ՌԴ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով էկոնոմիկայի հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնիի հայտարարությանը, որ պատժամիջոցային ապրանքները Ռուսաստան են հասնում Կենտրոնական Ասիայի եւ Հայաստանի միջոցով։

«Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո արևմտյան երկրները ավելի քան 15,000 տնտեսական պատժամիջոցներ են կիրառել և կիրառում Ռուսաստանի տնտեսության և առանձին ֆիզիկական անձանց նկատմամբ։ Սրա միջոցով նրանք փորձում են հասնել այս հակամարտության դադարեցման իրենց քաղաքական պահանջների իրականացմանը և այս իրավիճակում նրանք միանշանակ ուշադություն կդարձնեն, որ այդ պատժամիջոցների շրջանցման պատուհաններ չլինեն դաշտում։ Արդեն իսկ ԱՄՆ պետական դեպարտամենտը մի շարք երկրների 32 կազմակերպությունների նկատմամբ կիրառել է տնտեսական պատժամիջոցներ։ Այդ 32 կազմակերպություններից մեկը հայկական կազմակերպություն է, որն իրականացնում է տարբեր տեսակի սարքավորումների ներկրում և արտահանում, և պետք է կանխատեսել և սպասել, որ ԵՄ երկրները հետևելու են ԱՄՆ պետդեպի նույն քաղաքականությանն ու գծին»,– ասաց տնտեսագետը։

Սուրեն Պարսյանի կարծիքով՝ այս իրավիճակը երկար չի կարող տևել․ Արումուտքը հնարավոր բոլոր պատուհանները փորձելու են փակել, այդ թվում՝ նաև Թուրքիայի պարագայում։ Հայաստանի դեպքում, նրա խոսքով, վերարտահանումը բավականին փոքր է Թուրքիայի համեմատությամբ. «Թուրքիայի նկատմամբ, կարծում եմ, պատժամիջոցները էլ ավելի կսաստկանան, եթե այնտեղ, ենթադրենք, Էրդողանի իշխանությունը պահպանվի։ Պատժամիջոցներով կփորձեն սեղմել, որ Էրդողանը պրոարևմտյան քաղաքականություն իրականանցնի»։

Տնտեսագետի խոսքով՝ ԵՄ-ն այս պահին Հայաստանի դեմ միայն քաղաքական հաշվարկներից ելնելով պատժամիջոցներ չի կիրառում. «Նրանք չեն ցանկանում, որ Հայաստանը պրոռուսական քաղաքականություն վարի կամ փոխի իր քաղաքական կուրսը։ Այսինքն, բավականին շատ գործոններ են ազդում, սա միայն տնտեսական հարց չէ, այլև տարածաշրջանային և գլոբալ քաղաքական պրոցեսների արդյունք, և Հայաստանը կարող է մի օր իրոք հայտնվել այդ պատժամիջոցների տակ, եթե հաշվի չառնի այդ բոլոր ռիսկերը։

Ռիսկեր կան, դրանք ամեն օր աճում են, բոլորն էլ դա ընդունում են, բացի մեր կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչներից, որոնց թվում է, որ եթե դրա մասին չխոսեն, այդ խնդիրը ինքն իրեն կվերանա։ Իսկ այդ խնդիրը կա և դրա մասին բարձրաձայնում են մեր բոլոր արևմտյան գործընկերները, նաև դեսպանատներն են այդ ուղղությամբ աշխատում, տեղեկություններ են հավաքում արտահանվող ապրանքների մասին, և ուշ թե շուտ դա ինչ-որ կերպ ազդելու է։ Այս գործիքը, կարծում եմ, նրանք պատրաստում են Հայաստանի կառավարության նկատմամբ ճնշում գործելու համար ապագայում, եթե Հայաստանի կառավարությունը փորձի կտրուկ քայլեր իրականացնել։ Այժմ խիստ չեն սեղմում օղակը, սակայն երկար այսպես չի կարող շարունակվել, և երբ քաղաքական որոշում կայացվի ԵՄ-ի կողմից, մեկ օրում նրանք կարող են պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ։ Դա բավականին մտահոգիչ հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար, քանի որ այն մեծ կախվածություն ունի և՛ ԵՄ-ից, և՛ ՌԴ-ից, և մենք ունենք բավականին լուրջ դրամական հոսքեր երկու ուղղությունից, ԵՄ-ից և ԱՄՆ-ից ստանում ենք նորագույն տեխնիկա և այլն։ Մենք պետք է հասկանանք, որ Արևմուտք- Ռուսաստան հակամարտությունում չպետք է դառնանք կողմ, հակառակ դեպքում այս երկկողմանի պատժամիջոցները կարող են կիրառվել նաև Հայաստանի նկատմամբ»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզ

Տեսակետ Ազգերի գոյատևումը, զարգացումն ու հզորացումը պատահականության արդյուն

06 Մայիս 2025
Հաղորդագրութիւն. Լեռնալիբանանի Քաղաքապ

4 մայիս 2025-ին տեղի ունեցան Լեռնալիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրու

06 Մայիս 2025
Իմպիչմենտն այլեւս Փաշինյանին հեռացնել

Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարևոր գործիքներից մեկ

06 Մայիս 2025
ՀՕՄի 115 Ամեակի Նուիրուած Երեկոն Յաջող

Կլէնտէյլ, Քալիֆ.- Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆի Արեւմտեան Շրջանը տօնախմբեց ՀՕՄի

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company