ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր (ապրիլ-մայիս, 2023թ)

22 Մայիս 2023

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ՝ ապրիլի 16-17ը Հալեպում գումարվել է ՀՅԴ Հայ դատի Միջին Արեւելքի հանձնախմբերի խորհրդաժողով, որտեղ ներկայացվել է շրջանների աշխատանքների վերաբերյալ զեկույցներ, Միջին Արեւելքում Հայ Դատի հետապնդման ուղղությամբ մարտահրավերները եւ առաջարկվել լուծումներ՝ դիմագրավելու մատնանշված խնդիրները։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանն ապրիլի 25-ին ընդունել են փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած՝ Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասի գլխավորած պատվիրակությանը։ Հակոբ Տեր-Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել հյուրին՝ իր երկարամյա հայանպաստ գործունեության համար և ներկայացրել Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը։ Ընդգծվել է՝ Հայ դատի Եվրոպայի և կենտրոնական գրասենյակները պատրաստ են շարունակաբար խթանել Հայաստանի վերաբերյալ օբյեկտիվ իրազեկվածության մակարդակի բարձրացումը Եվրոպական Խորհրդարանի պատգամավորների շրջանում:

Մայիսի 3-ին Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցությամբ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի Կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի և Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի, հանդիպել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակում Արցախի շահերի միջազգային պաշտպանության, Արցախի շուրջ միջազգային իրազեկվածության բարձրացման, Արցախին պարտադրվող մեկուսացումը հաղթահարելու, հումանիտար բնույթի խնդիրների լուծմանը նպաստելու ուղղությամբ։ Հատկորոշվել են համատեղ աշխատանքի որոշ ուղղություններ։ Հակոբ Տեր-Խաչատուրյանը անգամ ևս կարևորել է Հայ դատի համակարգի և Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացումը և վստահեցրել, որ Հայ դատի համաշխարհային ցանցն աննահանջ կերպով շարունակելու է աշխատանքների

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը աշխատանքներ է իրականացրել երկու հիմնական ուղղություններով՝ Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ֆեդերալ մակարդակով դասավանդելու մասին օրենսդրական նախաձեռնության առաջմղում և Արցախին պարտադրվող ադրբեջանական շրջափակման վերացում։

Ապրիլի 1-ին Ադամ Շիֆի առաջնորդությամբ թվով 35 կոնգրեսականներ Բայդենի վարչակազմից պահանջեցել են Արցախի շարունակվող շրջափակման և հակահայ ագրեսիայի համար Ադրբեջանի նկատմամբ կիրառել պատժամիջոցներ։ Ավելի ուշ՝ ապրիլի 24-ին, Ադամ Շիֆը ներկայացրել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութեամբ առաջ մղվող մեկ այլ բանաձի նախագիծ, որը կոչ է անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախությունը:

Վերջին երկու ամսվա ընթացքում էական առաջադիմություն է գրանցել Հայոց ցեղասպանությունը ֆեդերալ մակարդակով դասավանդելուն մասին օրենսդրական նախաձեռնությունը, ինչն ապրիլի 24-ին Կոնգրեսի քննարկմանն է ներկայացվել կոնգրեսականներ Անն Էշուի, Գուս Բիլիրակիսի, Դավիթ Վալադաոյի կողմից։

Ապրիլի 24-ին ԱՄՆ Կոնգրեսում Հայ դատի հանձնախմբի համակազմակերպմամբ անց է կացվել Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված ամենամյա ավանդական միջովառում, որին մասնակցել և ելույթներ են ունեցել Կոնգրեսի մի քանի տասնյակ անդամներ։

Եվրոպա

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հրավերով ապրիլի 13-ին տեղի է ունեցել ՀՅԴ Հայ դատի՝ եվրոպական երկրներում գործող հանձնախմբերի պատասխանատուների առցանց քննարկում, որին մասնակցել են ավելի քան տասը երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերի պատասխանատուներ։ Քննարկման օրակարգը ընդգրկել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի և յուրաքանչյուր հանձնախմբի նախընթաց ամիսների աշխատանքի վերագնահատումը, ընթացիկ ու առաջիկա աշխատանքների մարտավարության մշակումը՝ միտված Ղարաբաղյան հիմնախնդրի ներկա հանգրվանի և ադրբեջանական շարունակական ագրեսիայի վերաբերյալ եվրոպական հասարակական-քաղաքական, պետական շրջանակների հետ նպատակադրված աշխատանքով օբյեկտիվ իրավիճակ ձևավորելուն։

Բրյուսելում տեղակայված ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը, որը Եվրամիության ղեկավար կառույցների հետ աշխատանքին զուգահեռ, նաև համակարգում է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի աշխատանքները եվրոպական տասնչորս երկրում, իր գործունեության բնույթով և արդյունքներով պայմանավորված, պարբերաբար հայտնվում է ադրբեջանական հակաքարոզչության, սադրանքների, ընդհուպ՝ սպառնալիքների թիրախում։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի դեմ Ադրբեջանի պայքարը հայտնի է կոռուպցիոն բազմաթիվ դրսևորումներով: Դրանցից մեկը եվրոպական տարբեր պարբերականներում գրասենյակի և դրա նախագահ Գասպար Կարապետյանի վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածումն է, որի նպատակը ինչպես նրան, այնպես էլ Եվրոպայում ՀՅԴ Հայ դատի աշխատանքը վարկաբեկելն է։ Հատկանշական է, որ Գասպար Կարապետյանին ադրբեջանական իշխանությունները դեռևս տարիներ առաջ հեռակա կարգով դատապարտել են բանտարկության։ Ադրբեջանական հերթական սադրանքի արդյունքում 2023թ․ մարտի 17-ին բելգիական «Le Vif» պարբերականում հրապարակվել է ինքն իրեն քաղաքագիտության դոկտոր և Մերձավոր Արևելքի մասնագետ ներկայացնող Սեբաստիան Բուսուայի՝ բացահայտ ստի ու կեղծիքի վրա հիմնված հոդվածը, որը նպատակ է հետապնդում Հայ դատի Եվրոպայի գրասենյակին ու դրա ղեկավարին մեղադրել կոռուպցիոն գործարքների, եվրոպական պաշտոնյաներին կաշառելու, այդպիսով, օրինակ Եվրոպական խորհրդարանում Հայաստանի օգտին բանաձևերի ընդունում ապահովելու մեջ։ Հեղինակը փորձել է ադրբեջանական մտացածին թեզերը կապել վերջերս Եվրոպական խորհրդարանում տեղ գտած մի կոռուպցիոն սկանդալի հետ, որը կրում է «Քաթարգեյթ» անվանումը։ Այսպես՝ նա օգտագործում է «Արմենիագեյթ» ձևակերպումը՝ հավանաբար հաշվի առնելով, որ «Քաթարգեյթի» մասին հրապարակումները Եվրոպայում մեծ դիտողականության են արժանանում։ Հատկանշական է նաև, որ հոդվածագիրը գրեթե նույնությամբ ցիտել է ադրբեջանական պետական քարոզչամեքենայի հենասյուներից մեկը համարվող Haqqin.az լրատվամիջոցում դեռևս 2018թ․ Գասպար Կարապետյանի դեմ գրված հերթական հոդվածի «պնդումները»։ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը պատրաստվում է նաև դատական հայց ներկայացնել Սեբաստիան Բուսուայի դեմ։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աշխատանքների արդյունքում ապրիլի 24-26-ը Հայաստանում է գտնվել Եվրոպական Խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր, Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասը։ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի ուղեկցությամբ ապրիլի 24-ին Ֆուրլասը մեկնել է ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններ, դիտարկումներ իրականացրել Բերձորի միջանցքի սկզբնամասին հարակից հատվածներում, որտեղ՝ Հակարի գետի կամրջի վրա, ադրբեջանական կողմը ապօրինի կերպով անցակետի տեղադրման աշխատանքներ է իրականացնում։ Եվրոպական Խորհրդարանի պատգամավորը ծանոթացել է նաև վերջերս Տեղ գյուղի հարակից տարածքում ադրբեջանական սադրանքի արդյունքում տեղի ունեցած բախման մանրամասներին, ինչպես նաև ադրբեջանական ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվելու փաստին։ Գորիսի համայնքապետարանում եվրոպացի պատգամավորը հանդիպել է համայնքի ղեկավարի հետ։
Ապրիլի 25-ին Երևանում հանդիպումներ են եղել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի, ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի մշտական հանձնաժողովի ղեկավարի և անդամների, խորհրարանական ընդդիմության ներկայացուցիչների, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աջակցությամբ բելգիացի և ֆրանսիացի թվով երեսուներկու քաղաքական և հասարակական գործիչներ հայտարարություն են ընդունել, որով դատապարտել են Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրումը և Արցախի բնակչության կրկնակի շրջափակումը ։Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Մենք դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, որը խորացնում է հումանիտար ճգնաժամը Արցախում և վատթարացնում է տարածաշրջանի փխրուն անվտանգությունը։ Սույնով մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը կատարել իր պարտավորությունները, անհապաղ բացել Լաչինի միջանցքը, հեռացնել անցակետը, դադարեցնել թշնամական քաղաքականությունը Արցախի բնիկ հայ բնակչության դեմ և հանդես գալ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ»։

Կանադա

ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի կազմակերպմամբ ապրիլի 23-ին Օտտավայում կազմակերպվել է «Մեր իրավունքը մեր ձեռքով» խորագիրը կրող համագաղութային քայլերթ, որին մասնակցել են Տորոնտոյից, Քեմբրիջից, Լավալից, Մոնրեալից, Համիլթոնից, Սենթ Քաթրինից մայրաքաղաք ժամանած հայերը։ Քայլերթը սկիզբ է առել Կանադայի խորհրդարանից և շարունակվել մինչև Թուրքիայի դեսպանատուն, որի հարակից տարածքում հնչել են ելույթներ։

Ավստրալիա

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի, ինչպես նաև վերջինիս կողմից ձևավորված «Արդարության միացյալ նախաձեռնություն» բազմէթնիկ միավորման հետևողական ջանքերի արդյունքում՝ մայիսի 11-ին Ավստրալիայի Թասմանիա նահանգի խորհրդարանը ճանաչել է Օսմանյան կայսրությունում հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը։ Այդպիսով՝ Թասմանիան դարձավ ավստրալիական երրորդ նահանգը, որը Նոր Հարավային Ուելս և Հարավային Ավստրալիա նահանգներից հետո ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը որոշակի աշխատանքներ է իրականացրել նաև Ավստրալիայում Հայոց ցեղասպանությունը ֆեդերալ մակարդակում ճանաչելու ուղղությամբ, ինչը տևական ժամանակ է, ինչ ձգձգվում է։ Այնուամենայնիվ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը պատշաճ կերպով ոգեկոչել է Նոր Հարավային Ուելս նահանգի նորընտիր վարչապետ Քրիս Մինսը, որն այդ առիթով հատուկ ուղերձ է հղել ավստրալահայ համայնքին։

Ուրուգվայ

Ուրուգվայի Խորհրդարանի նախագահի և ՀՅԴ Հայ դատի Ուրուգվայի հանձնախմբի համատեղ աշխատանքի արդյունքում Ուրուգվայի նախագահ Լուիս Լագաժո Փոուի, Ազգային Ժողովի նախագահ Բեատրիս Արխիմոնի, կառավարության բազմաթիվ անդամների և համայնքային կազմակերպությունների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ երկրի խորհրդարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառում։ Միջոցառման ընթացքում նաև ելույթներ են ունեցել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ՀՀ լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, միջազգային հարաբերությունների և պատմության մագիստրոս, ցեղասպանության հարցերով փորձագետ Ռոտրիգո Մելկարը։ Միջոցառման փակման ելույթով հանդես է եկել ՀՅԴ Հայ դատի Ուրուգվայի հանձնախմբի նախագահ Սթեֆանի Դեմիրջյանը։

Հունաստան

ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձնախմբի և Աթենքի տեղական իշխանությունների կողմից ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում է կազմակերպվել Աթենքում։ Ոգեկոչման միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել են հույն պետական, զինվորական, դիվանագիտական պաշտոնյաներ, տարածքային ու տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։ Պաշտոնական միջոցառումից հետո ներկաները քայլել են դեպի Հունաստանի Խորհրդարանի նստավայր՝ ծաղիկներ խոնհարելով «Անհայտ զինվորի» հուշարձանի մոտ։

Կիպրոս

ՀՅԴ Կիպրոսի կոմիտեն և ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի հանձնախումբը, նկատի ունենալով Լաչինի միջանցքի փակումը և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական շարունակական սադրանքները, գործակցելով կիպրահայ համայնքի պետական ներկայացուցչի հետ, ինչպես նաև Արցախի բարեկամների շրջանակի հետ, խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Ադրբեջանին դատապարտող բանաձև։ Ներկայացված բանաձևը ապրիլի 6-ին քննարկվել է խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում և միաձայնությամբ ընդունվել։ Բանաձևը Ադրբեջանին դատապարտմանը զուգահեռ, վերջինիս հորդորում է անմիջապես բացել միջանցքը։

Մեծ Բրիտանիա

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի հրավերով, ապրիլի 28-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառմանը։ Հատկանշական է, որ Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի հրավերին արձագանքել և միջոցառմանը մասնակցել են խորհրդարանական բոլոր՝ պահպանողական, աշխատավորական, լիբերալ-դեմոկրատական, շոտլանդական, ուելսյան կուսակցությունների ներկայացուցիչները։ Լորդերի պալատի անդամները, Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամները՝ խմբի նախագահ Թիմ Լոթնի առաջնորդությամբ մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառմանը։

Ֆրանսիա

Ապրիլի 24-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախաձեռնությամբ՝ Փարիզում՝ Էյֆելյան աշտարակի հարևանությամբ, հազարավոր ֆրանսահայերի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն և երթ: Ելույթներով հանդես են եկել՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, Արա Թորանյանը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանին:

Սիրիա

ՀՅԴ Հայ դատի Սիրիայի հանձնախումբն ապրիլի կեսերին Հայ դատի, դրա նպատակների ու խնդիրների վերաբերյալ դասախոսությունների շարք է կազմակերպել Հալեպի հայկական ուսումնական հաստատությունների բարձր դասարանների աշակերտների համար։

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների վերադարձի, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
22.05.2023 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company