ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Մեր անզիջելի սահմանագիծը

24 Մայիս 2023

Անկեղծօրէն, այս կէտին վրայ այլևս իմաստ չունին կացութիւնը բացատրող բոլոր վերլուծականները, երբ մեր հաւաքական գիտակցութեան առջև դրուած է հայ մարդուն գաղափարական յանձնառութեան արիւնոտ խնդիրը։

Պատմութիւնը մեզ արագօրէն դրաւ մեր գոյութեան մեծագոյն հարցականին առջև։ Սպառած են այլևս ընդհանրութիւններու ետին թաքնուելու բոլոր լուսանցքները։ Եկած է ժամը վերջին հարցումին պատասխանելու։ Պատասխանելու՝ յստակ, անհատապէս, հաւաքաբար և վերջնական։

Կը կրկնեմ ՝

(ա) Փաշինեանական վարչակարգը ձևաւորուած է հայ անկախ պետականութեան բոլոր սիւները քանդելու յստակ կանխամտածութեամբ։ Խնդրոյ առարկայ է քու տունդ, քու ինքնութիւնդ, քու արժէքային համակարգդ, քու յիշողութիւնդ, քու ներկադ, քու ապագադ։ Վարչակարգը նաև ունի ուժեղ յենարաններ իր գոյութեան համար անհրաժեշտ սնունդները երաշխաւորող։ Հետևաբար ան ունի իշխանութեան կառչելու բոլոր զէնքերը։ Պարտութեան այս վարչակարգը կարելի չէ եղած պարտութեան մատնել ցարդ։ Բայց ան պէտք է պարտուի։ Ան անպայման պէտք է դուրս բերուի իշխանութեան դիրքերէն, որպէսզի մեր անկախ պետականութիւնը սկսի շնչել և սկսի տնօրինել իր ներկան և ապագան։ ՏՆՕՐԻՆԵԼ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԳԵՐԱԳՈՅՆ ՇԱՀԵՐՈՒ ՆՈՐՄԵՐՈ՛Վ։ Ասիկա ամէն բանին նախապայմանն է։ Եւ բոլոր այն ուժերը (ներքին և արտաքին), որոնք դէմ կ՚երթան այս նախապայմանի կենսագործման, պիտի ըլլան մեր յարատև պայքարի թիրախը։ Դանդաղիլը յանցագործութիւն է։ Ձախողիլը՝ ՄԱ՛Հ։

(բ) Պարտութեան այս վարչակարգը կարելի դարձուցած է թշնամիին մուտքը Հայաստանի և Արցախի հողային ամբողջականութեան գիծերէն ներս։ Աններելի մէկ փա՛ստ՝ որ պարտադրուած է ամէն մէկ հայու։ Այս փաստն իսկ բաւարար էր, որ մեր ժողովուրդը կանգնէր ոտքի ջարդելու համար թշնամիին ոտքերը։ Այդ բանը տեղի չէ ունեցած։ Ընդդիմութեան գրոհը բախած է ՀՀ քաղաքացիական լայն շերտի մը կրաւորականութեան։ Եւ այսօր, մենք ունինք շատ աւելի եղկելի իրականութիւն մը։ Նիկոլ Փաշինեան կը ժպրհի ի լուր աշխարհին յայտարարելու, որ ինք պատրաստ է — ՅԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ — ճանչնալու Ազրպէյճանի գերիշխանութիւնը Արցախի վրայ։ Եւ պատրաստ է Ազրպէյճանին զիջելու Ալիևի կողմէ պահանջուող հայկական տարածքները և ատով իսկ միանգամընդմիշտ ապակայունացնելով երկրի պաշտպանելիութեան բոլոր կռուանները։ Վարչակարգը նաև կ՚ընէ ամէն բան բթացնելու համար ՀՀ քաղաքացիին և հայ մարդուն ինքնապաշտպանութեան գիտակցութիւնը։ Փաստը այն է, որ այսօր թշնամին կը սոնքայ մեր երկրի սահմաններէն ներս մեծագոյն ամբարտաւանութեամբ։ Ան կը պահանջէ և կ՚ըստանայ այս իշխանութենէն մեր հայրենիքի մարմնի մասերը առանց դոյզն առարկութեան։ Այս վարչակարգին համար, թշնամին թշնամի չէ այլևս։ Թշնամին դարձած է իրաւատէր։ Ան դարձած է օրակարգ և վարքագիծ և բառապաշար թելադրող։ Ան դարձած է տէ՛ր՝ ամէն օր աւելի ճորտացնելով այս իշխանութիւնը և իրեն հետ՝ Հայաստանն ու հայ ա՛զգը։ Փոխարէնը՝ այս վարչակարգի թշնամին է երկրի Ընդդիմութիւնը, զոր պէտք է ջախջախել ամէն գնով…Թշնամի են նահատակուած տղոց մայրերը, զորս պէտք է նախատել և լռեցնել։ Թշնամի է Արցախի ժողովուրդը, զոր պէտք է հպատակեցնել ցեղասպան Ազրպէյճանին։ Թշնամի են Նեմեսիսի յիշատակը յարգող մարդիկ։ Շրջուած են եզրերը։ Շրջուած է ազգային արժեհամակարգը։ Ազգը դրուած է ինքզինք ոչնչացնելու սադայէլական ընթացքին մէջ։

Ամէն ՀՀ քաղաքացիի և ամէն հայու պարտաւորութիւնն է տէր կանգնիլ իր հայրենիքին։ Տէր կանգնիլ իր հողին, մշակոյթին, սերունդներուն՝ ներկայ և ապագայ։ Մեր երկրի սահմանները սակարկելի չեն։ Մեր երկրի տարածքային ամբողջականութիւնը բախտախնդիրներու խաղասեղանը չի կրնար ըլլալ։ Մեր երկիրը մեր ինքնութիւնն է, մեր արժանապատւութիւնը և մեր լինելիութեան կենսական տարածութիւնը։ Թշնամին մտած է այդ տարածքէն ներս։ Թշնամին բացէ ի բաց կ՚ըսպառնայ մեր հայրենիքի գոյութեան։ Այս պայմաններուն մէջ, մեծագոյն անհեթեթութիւնն է «խաղաղութեան» բանակցութիւններու մասին խօսիլ։ Թշնամին (Արևմուտքի և Մոսկուայի բացայայտ մեղսակցութեամբ) կը պատրաստուի պատերազմի, ցեղասպանութեան, հայրենակողոպուտի։ Ան եկած է մեր ժողովուրդին պարտադրելու Հայաստանի և Արցախի անկախ պետականութեանց վերջնական լուծարքը։

Այս ախտաւոր շրջանակէն դուրս պիտի գանք։ Աշխարհակարգի ուժերը պիտի տեսնեն, որ մենք կարող ենք պայթեցնելու վերի երկու մահացու գործօններով ստեղծուած փակուղին։ Արցախը պիտի չյանձնուի։ Մեր հայրենիքի տարածքային ամբողջականութիւնը պիտի չխախտի։ Թշնամին պիտի գիտնայ, որ ինք վտանգուած է հայոց երկրի սահմաններէն ներս։ Ան պիտի գիտնայ, որ ինք նոյնիսկ վտանգուած է իր իսկ երկրի սահմաններէն ներս, երբ կը դիմէ ոտնձգութեան մեր երկրէն ներս։

Հետևաբար գործ ունինք հիմնական շրջադարձի մը հետ։ Հայը պիտի իջնէ փողոց և վճռականօրէն քաշէ կրակէ գիծը իր և այս երկու թշնամիներուն միջև, որոնք զիրար կը պարենաւորեն և կ՚ապահովեն մէկզմէկու երկարակեցութիւնը մեր կեանքին մէջ։ Մեր նպատակն է դուրս շպրտել երկուքը միատեղ։

Փաշինեանական համակարգը ամէն ինչ կ՚ընէ, որ Ընդդիմութիւնը ստիպուի գործել պարտութեան վարչակարգի յարացոյցով։ Ան ամէն ինչ կ՚ընէ համոզելու համար աշխարհակարգի ուժերը, որ Ընդդիմութիւնը զուրկ է քաղաքական որոշիչ ուժականութենէ։ Ան ամէն ինչ կ՚ընէ համոզելու համար մեր ժողովուրդը, որ Ընդդիմութիւնը, իր գոյութեամբ, կը վտանգէ իր բարօրութիւնը…Այս քաղաքականութիւնը արդէն սպառած համարեցէք։

Եթէ Մոսկուա և Արևմուտք և Իսրաէլ, իւրաքանչիւրը իր շահերէն ելլելով, որոշած են «զոհել» Հայաստանն ու Արցախը և յառաջիկայ գործընթացը վերածել չարաշուք աւարտի, տեսէք, թէ ինչպէ՞ս կենդանի Հայաստանն ու կենդանի Արցախը շուռ պիտի տան այդ խաղատախտակը և հասատատեն նոր սկիզբ…Ճիշտ ինչպէս Առաջին Հանրապետութեան հիմնադիր հայրերը ջարդեցին թշնամիի յարձակողականը և զայն վերածեցին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի և Միացեալ, Ազատ և Անկախ Հայաստանի։

Վե՛րջ Փաշինեանական անկամ, անկար, թուլամորթ, անգրագէտ և ինքնասպանական քաղաքականութեան։ Կոռնիձորը մեր ժողովուրդի պատգամն է ուղղուած աշխարհին։ Ուղղուա՛ծ՝ առաջնագծի իր որդիներու և դուստրերու կորովի ազդարարութեամբ։ Պայքարի այս ճակատը այժմ կ՚երկարի սահմանագծի մեր դիրքերէն մինչև աշխարհի մեծ մայրաքաղաքները։ Եկած է ժամը ծուռ դարձած անիւը ետ շրջելու։ Եկած է ժամը մեր դիրքերը վերականգնելու։ Այդ բանին նախաճաշակը թշնամին ստացաւ Սոթքի մէջ։ Սոթքը պիտի չըլլայ բացառութիւն։ Թշնամին պիտի գիտնայ, որ մեր հայրենիքի սահմաններուն վրայ վերստին յայտնուած է հայութեան հարուածային բազուկը իր պատմական խօսքը վերստին ըսելու։ Կոռնիձորի և Սոթքի ոգին նոր ժամանակի պատգամն է, որ կը բերէ ռազմաբեմ։ Եւ մեր պատգամը յստակ է։ ՄԵՆՔ ՀՈՂ ՉՈՒՆԻՆՔ ՏԱԼԻՔ։ ՄԵՆՔ ՀՈՂ ՈՒՆԻՆՔ ԱՌՆԵԼԻՔ։ ԱՅՍՔԱՆ ՊԱ՛ՐԶ։

Կարօ Արմենեան
Մայիս 23, 2023

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company