ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Քաղաքական մեծ առևտրին սպասելիս

25 Մայիս 2023

Մայիսի 14-ին տեղի է ունեցել Արցախի համար կարևոր նշանակություն ունեցող երկու իրադարձություն։ Այդ օրը Բրյուսելում հերթական անգամ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։ Հանդիպմանը, որն անց էր կացվել Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, նախորդել էր Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ արտաքին գործերի նախարարների հանդիպումների շարքը Վաշինգտոնում։ Վաշինգտոնյան բանակցություններից հետո թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի ԱԳՆ-ները հայտարարեցին, որ «մի շարք առանցքային հարցերի շուրջ (կողմերի – Հ.Մ.- Շ.) դիրքորոշումները մնում են տարամետ»1: Սակայն այդ հանգամանքը չխանգարեց, որպեսզի վաշինգտոնյան փուլից ընդամենը տասն օր անց Բրյուսելում կայանա Փաշինյան-Միշել-Ալիև գագաթնաժողովը, ինչը վկայում է այն մասին, որ արտգործնախարարների բանակցություններն այդքան էլ անարդյունավետ չեն եղել։

Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելը մամուլին տված մեկնաբանության մեջ հաստատել է, որ ԱՄՆ-ում անցկացված հանդիպումները նոր թափ են հաղորդել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր» ստորագրելու գործին, ինչը եվրոպացի գործիչը շատ կարևոր է համարել։ Վերջինս նաև որոշակի մանրամասներ է բացահայտել Բրյուսելում տեղի ունեցած բանակցություններից՝ նշելով, որ․ «Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հավատարմություն են

——————
1 ՀՀ ԱԳՆ մամուլի հաղորդագրություն, 04.05.2023, https://www.mfa.am/hy/press-releases/2023/05/04/pressrelease/11994։

հայտնել Ալմա Աթայի 1991 թ. հռչակագրին և Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը՝ համապատասխանաբար 29 800 քառ. կմ և 86 600 քառ. կմ»2։

Միշելը նաև տեղեկացրել է, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են վերսկսել սահմանային հարցերի շուրջ երկկողմ հանդիպումները և առաջընթաց գրանցել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը վերաբերող հարցերի քննարկումներում: Նշված հարցերից բացի, ըստ Միշելի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները քննարկել են նաև գերեվարված անձանց միմյանց հանձնելու հնարավորությունները, Արցախի հայության իրավունքների խնդիրը և այլն3։ Սակայն ոչ մի խոսք չի եղել Արցախն ապաշրջափակելու, Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապօրինաբար փակելու և ՀՀ տարածքից ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների դուրս բերման մասին։ Ակնհայտ է, որ Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում և որևէ կերպ չի փորձել միջամտել «Ադրբեջանի ներքին գործերին»։ Դա է վկայում նաև Ադրբեջանի տարածքի ամրագրված թիվը՝ 86 600 քառ. կմ։ ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը, ինչպես Վաշինգտոնում անցկացված բանակցությունների դեպքում, այս անգամ նույնպես որևէ հստակ տեղեկատվություն չի մատուցել Բրյուսելում անցած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման մասին։ Միայն ընդհանուր արտահայտություններ՝ առանց որևէ մանրամասների4։

——————
2 Տե՛ս Press remarks by President Charles Michel following the trilateral meeting with President Aliyev of Azerbaijan and Prime Minister Pashinyan of Armenia, 14.05.2023, https://www.consilium.europa.eu/en/press/press-releases/2023/05/14/press-remarks-by-president-charles-michel-following-the-trilateral-meeting-with-president-aliyev-of-azerbaijan-and-prime-minister-pashinyan-of-armenia/։
3 Նույն տեղում։
4 Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի, Եվրոպական խորրհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը, 14.05.2023, https://www.primeminister.am/hy/press-release/item/2023/05/14/Nikol-Pashinyan/։

Եվ սա արդեն ձեռագիր է․ ՀՀ իշխանություններն ինչ-որ բաներ են պայմանավորվում Ադրբեջանի իրենց գործընկերների հետ, հանրությունից թաքցնում այդ պայմանավորվածությունները, հնարավորություն տալիս Ադրբեջանին կյանքի կոչել դրանք, հետո սկսում բողոքել (բնականաբար՝ ձևական, մինչ հաջորդ նման զարգացումը – Հ.Մ.-Շ.), թե իբր Բաքուն հերթական անգամ սադրանքի է դիմել սահմանում։ Իսկ իրականում, ինչպես դա ցույց տվեցին նաև Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական զորքերի առաջխաղացումն ու Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից հսկիչ-անցագրային կետ տեղադրելու փաստերը, պաշտոնական Երևանը հիանալի տեղեկացված է լինում սպասվող զարգացումների մասին։ Համենայն դեպս, դա է վկայում, օրինակ, ՀՀ ԱԺ-ում ապրիլի 20-ին Ն. Փաշինյանի արած հայտարարությունն այն մասին, որ Տեղ գյուղում 5 կմ խնդրահարույց սահմանի 1.4 կմ հատվածն «արդեն ճշտվել է»5։ Որովհետև սահմանների «ճշտման» գործընթացում գտնվող երկրի ղեկավարությունը որևէ կերպ չէր կարող անտեղյակ լինել, որ այդ նույն սահմանի «խնդրահարույց» հատվածում թշնամին նոր դիրքեր է տեղադրում, իսկ քիչ այն կողմ հսկիչ-անցագրային կետ տեղադրում։
Հաշվի առնելով այս ամենը՝ կարելի է վստահ պնդել, որ Փաշինյան-Ալիև զույգը նոր գործելաոճ է որդեգրել և նշված բանաձևով շարունակում է սպասարկել թուրք-ադրբեջանական շահը մեր տարածաշրջանում։ Երկրորդ կարևոր իրադարձությունը, որը տեղի է ունեցել մայիսի 14-ին և մեծ նշանակություն ունի Արցախի խնդրի կարգավորման տեսանկյունից, Թուրքիայում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններն են։ Խորհրդարանական ընտրություններում ամեն ինչ պարզ է․ Էրդողանի ղեկավարած ալյանսը վստահ հաղթանակ է տարել և տիրացել թուրքական 600 անդամ ունեցող խորհրդարանի 322 տեղերին։

—————
5«Տեղ գյուղում ունենք 5 կմ խնդրահարույց սահման, որից 1.4-ն արդեն ճշգրտվել է». Փաշինյան, 20.04.2023, https://www.azatutyun.am/a/32371956.html։

Իսկ ահա նախագահական ընտրություններում հաղթողը դեռևս չի բացահայտվել։ Մայիսի 28-ին Թուրքիայում կկայանա ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքով էլ պարզ կդառնա, թե ով է ղեկավարելու երկիրը հաջորդ հինգ տարիների ընթացքում։

Թուրքիայի նախընտրական արշավին ողջ աշխարհն է հետևում։ Շատերը վստահ են, որ կախված այնտեղ անցկացվող նախագահական ընտրությունների արդյունքներից՝ կարող է փոխվել Թուրքիայի քաղաքականությունը հարակից տարածաշրջաններում, հատկապես՝ Հարավային Կովկասում, Սիրիայում, Ուկրաինայում և Ռուսաստանի ու Արևմուտքի հետ հարաբերություններում։ Արտաքին քաղաքական թեմաներով քննարկումները նախընտրական այս փուլում ակտիվ են նաև Թուրքիայի ներսում։ Գլխավոր հարցը ընտրություններից հետո երկրի արտաքին քաղաքական ուղղվածությունն է։ Եվ սա հենց այն թեման է, որտեղ Էրդողանը կարողանում է մեծ դիվիդենտներ ձեռք բերել։ Այս հարցում նրան զգալի աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանն ու անձամբ Վլադիմիր Պուտինը։

Պետք է նշել, որ հատկապես վերջին ամիսներին ռուսական կողմն ամեն ինչ արել է, որպեսզի Էրդողանը կարողանա վերընտրվել Թուրքիայի նախագահի պաշտոնում։ Մոսկվան համագործակցում է Էրդողանի իշխանության հետ բոլոր ոլորտներոմ՝ ռազմականից մինչև միջուկային, տնտեսականից մինչ աշխարհաքաղաքականություն։ Ընդ որում, հաճախ այդ համագործակցությունն իրականացվում է ի վնաս Ռուսաստանի ռեգիոնալ շահերի։ Պատճառը մեկն է՝ Ռուսաստանում որոշել են, որ իրենց հիմնական գերակայությունը ներկայում Ուկրաինան է, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ ուղղությամբ լրացուցիչ խնդիրներ չառաջանան։ Այդ խնդրի լուծման համար նրանք ոչինչ չեն խնայում։ Եվ քանի որ Թուրքիան Ուկրաինայում Ռուսաստանին վնասելու պոտենցիալ ունի, Մոսկվայում որոշել են բարիդրացիական հարաբերություններ պահպանել Էրդողանի հետ և մի շարք ծառայություններ մատուցել նրան։

Դատելով ռուս քաղաքական գործիչների ու վերլուծաբանների հայտարարություններից՝ Կրեմլում կարծում են, որ Ուկրաինայում խնդիրները լուծելուց հետո իրենք կարող են կարճ ժամանակում իրավիճակը շտկել նաև հարակից տարածաշրջաններում։ Սակայն, ինչպես նշում են շատ փորձագետներ, ռուսական կողմը հետզհետե մոտենում է անդառնալիության կետին, որը հատելուց հետո նա կարող է լուրջ կորուստներ ունենալ իր համար կենսական նշանակության տարածաշրջաններում։

Եթե Թուրքիայում կրկին նախագահ ընտրվի Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իսկ այդ հարցը վերջինս կարծես արդեն լուծել է, ապա ռուսական կողմը կարող է պահանջել, որպեսզի նա վերադարձնի Հարավային Կովկասում և այլուր ռուսական կողմից իրեն տրված «նախընտրական պարտքը»։ Սակայն, ըստ ամենայնի, այդ խոսակցությանը Պուտինն ու Էրդողանը կվերադառնան ոչ թե Թուրքիայի նախագահական ընտրությունների, այլ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ավարտից հետո։ Իսկ դա նշանակում է, որ Էրդողանը դեռ ռուսներին նոր բաներ առաջարկելու կամ նրանց խաղաքարտերը խառնելու որոշ ժամանակ ունի։ Համենայն դեպս, միամտություն է ենթադրել, թե թուրք առաջնորդը կարող է ազնվորեն վարձահատույց լինել Ռուսաստանին իրեն մատուցված ծառայությունների համար։

Ի դեպ, ուկրաինական ճգնաժամը թվով, բայց ոչ երբեք կարևորությամբ, երրորդ գործընթացն է, որն ազդում է Արցախի ճակատագրի վրա։ Պատճառը քիչ առաջ արդեն նկարագրեցի. Ռուսաստանում կարծում են, որ հետխորհրդային տարածաշրջանում իրենց ազդեցությունը վերականգնելու կամ մեծացնելու համար նախևառաջ պարտավոր են հաղթանակի հասնել Ուկրաինայում։

Վերոնշյալ բոլոր գործընթացները հետզհետե մոտենում են ավարտին։ Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքները հայտնի կլինեն արդեն մայիսի 28-ին, իսկ Ուկրաինայում ընթացող պատերազմը հետզհետե սառեցվելու բազում նշաններ է ցույց տալիս։ Դե, իսկ տարբեր երկրների միջնորդությամբ հայ-ադրբեջանական, այսպես կոչված, բանակցությունների տևողությունը սահմանափակված է աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների՝ միմյանց հետ պայմանավորվելու ուշ թե շուտ վրա հասնող ժամկետներով։ Հետևաբար թուրք-ադրբեջանական դաշինքը շտապում է մինչև նոր աշխարհակարգի հաստատումն առավելագույնս կորզել Հայաստանից ու Արցախից։

Աշխարհաքաղաքական և անվտանգային այս մրցավազքում հայկական երկու պետությունները, ցավոք, անելիքի մեծ ընտրություն չունեն։ Մեր գործը մեկն է՝ դիմանալ ու դիմադրել, ամեն ինչ անել, որպեսզի մինչ քաղաքական «մեծ առևտրի» մեկնարկը հնարավորինս շատ բան պահենք մեր վերահսկողության ներքո։ Մինչդեռ Հայաստանի իշխանությունները, բավարարելով Ալիևի բոլոր պահանջները, ճիշտ հակառակն են անում՝ վերացնելով Հայաստանի և Արցախի սուբյեկտայնության վերջին փշրանքները։

Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար

«Դրօշակ» թիվ 5, 2023թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company