ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Անկախութիւնը անկատար է առանց Արցախի. Առաջին Հանրապետութեան հիմնադրման 105-ամեակին ընդառաջ

25 Մայիս 2023

«Հայ Ժողովուրդի երկու հատուածները, Արեւելեան եւ Արեւմտեան, հաւասար կորովով դեր ունեցան Հայաստանի դժնդակ վերականգնումի մեծագործութեան մէջ»

Կարօ Սասունի

Որպէս ազգ ու ժողովուրդ հայութեան գոյատեւման, պետականութեան կերտման ու զարգացման համար անկախութեան գաղափարը հիմք հանդիսացաւ ազգային ինքնաճանաչողութեան։ Հայոց Ցեղասպանութենէն երեք տարի ետք, 1918 թուականի մայիսեան կենաց մահու գուպարը՝ հայութեան գոյատեւելիութեան վերջին տարերային խոյանքն էր։

Անկախութեան սերունդի կերտիչներէն Կարօ Սասունին պատմութեան յանձնած իր վկայութիւններուն մէջ յստակօրէն գրած է, թէ ինչպիսի դժնդակ պայմաններու մէջ ցեղասպանութեան ենթարկուած Արեւմտահայաստանի մնացորդացը կատարեց դէպի Արեւելահայաստան գաղթաշարժը։

Յառնած էր մեր պետականութիւնը, որուն բնակչութեան մէկ երրորդը ցեղասպանութենէն փրկուած գաղթական հայութիւնն էր։

Ինչպէս Առաջին Հանրապետութեան ժամանակաշրջանին, այսօր եւս, թուրք-ատրպէյճանական ռազմաքաղաքական գերագոյն նպատակը կը մնայ անփոփոխ, որն է՝ Հայաստանի որպէս պետութիւն անէացումը։

105 տարի առաջ հայ ժողովուրդը Սարդարապատեան մաքառումներով, համախումբ ու կազմակուռ շարքերով ծառացաւ ու պարտութեան մատնեց սպառազինութեամբ գերազանցող թրքական բանակին, որուն նպատակը հայ ժողովուրդի վերջնական բնաջնջումն էր։ Այսօր, երբ հայութեան մէկ հատուածին մօտ մթագնած է մեր ազգային գիտակցութիւնը, երբ գործող իշխանութիւններու ստրկամտութեան պատճառով սասանած են մեր անկախութեան հիմքերը, պահն է վերստին համախմբուելու ու ամրագրելու մեր ազգի դաւանաբանութեան հիմքն ու հաւատոյ հանգանակը՝ ազգակերտումն ու հայրենակերտումը։

Պարտական են գաղթաշարժի ենթարկուած ու հայրենազրկուած սերունդին, որ թշնամիի եղեռնագործութենէն ետք վերապրելով, խիզախութիւնը ունեցաւ արարելու անկախութիւնը, պարտական ենք ինքնակազմակերպուելու ու ինքնադաստիարակուելու, պարտութեան խոցէն ու թմբիրէն ետք վերականգնելու, որպէսզի 20-րդ դարը չդառնայ մեր պատմութեան տապանաքարը։

Առաջին Հանրապետութեան հիմնադրութենէն տասնամեակներ ետք, Արցախեան ազատամարտով ստեղծուած 42 հազար քառակուսի քիլոմեթր տարածքով Հայրենի բնօրրանի պետական սահմաններու ամբողջական վերականգնումը՝ նախասկիզբ ու հիմնաքար պիտի դառնային պետականակերտման ապագայ տեսլականներուն։

Արցախը Ատրպէյճանական տարածք ճանչնալու վարչապետի կատարած վերջին յայտարարութեամբ՝ Արցախեան պատերազմներուն նահատակուած մարտիկներուն եւ զինուորներուն լուսաճաճանչ ճակատներուն ամօթի մուր է որ կը դաջուի։ Տարածքներ զիջիլ այն յոյսով, որ Ատրպէյճանը գոհացում կը ստանայ քաղաքական միամտութիւն ու սնանկ մտայնութիւն է, որովհետեւ միակողմանի զիջումները նոր պահանջք եւ նոր պատերազմ կ՚ենթադրեն, իսկ գործող իշխանութիւններու դատարկաբանութիւնն ու վարչապետի ապիկարութիւնը՝ օր աւուր կը ստեղծեն հողի կորուստ, հայրենի տարածքի կորուստ, պետականութեան կործանում։

Արցախի Հանրապետութեան ինքնիշխանութիւնը, Արցախահայութեան ինքնորոշման իրաւունքը ոտնակոխող որեւէ յայտարարութիւն եւ կամ փաստաթուղթ անընդունելի է եւ մեր ժողովուրդի գալիք սերունդներու լինելութեան դէմ ուղղուած կործանարար քայլ է։ Նման ուղղուածութեամբ կ՚ոտնակոխուի Հայաստանի Հանրապետութեան Գերագոյն խորհուրդի 1992 թուականի որոշումը, որուն հիմնադրոյթին մէջ կը շեշտուի.

«Սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեանը և նրա բնակչութեան իրաւունքների պաշտպանութեանը:

«Հայաստանի Հանրապետութեան համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը նշուած կը լինի Ադրբեջանի կազմում»։

Պէտք է ազգովին գիտակցինք, որ ճակատամարտը կորսնցնելէ ետք, պէտք է վերականգնիլ, հայրենադաւ իշխանութիւնները հեռացնել եւ մեր ազգային անվտանգութիւնը ապահովելու համար, Հայրենի բնօրրանի 42 հազար քառակուսի քիլոմեթր տարածքի ամբողջականութիւնը վերստին իրականացնել։ Հայրենատիրութիւնը կը սկսի ջիջումի ու անձնատուութեան մտայնութիւնը հիմնովին յեղաշրջելով, իրավիճակը յեղաշարժելով։

Ազգային նոր յանձնառութեան ու պետականաշինութեան նոր դաւանանքի մշակման ի խնդիր, մեր ուղեցոյցն այսօր 20-րդ դարու հայոց Աւարայրի՝ Սարդարապատի ուսանելի դասերն են, որպէսզի դարաւոր մեր երթը վերստին դառնայ անխորտակելի ու անխափան։

«Հորիզոն»ի Խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company