ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Կասեցնելու Համար Գահավիժումը

27 Մայիս 2023

(Մայիս 28-ի Խորհուրդներու Կենսագործման Համար)

Հայաստանի Հանրապետութեան հիմնադրութեան 105-րդ տարեդարձը կը նշենք ծանրագոյն պայմաններու մէջ: Պաշտօնական Երեւանի կողմէ յայտարարուած է, որ Հայաստանի Հանրապետութիւնը պատրաստ է ճանչնալու Արցախը Ազրպէյճանի կազմին մէջ:

Ընդհանուր միտումը, յայտարարութիւններուն եւ իրադարձութիւններուն ընթացքը մտածել կու տային, որ ի վերջոյ նման դիրքորոշում պիտի հնչէր պաշտօնապէս:

Նախ` նշաձողի իջեցման յորդորներ, ապա` ինքնորոշման իրաւունքի բառակապակցութեան դուրս մղում պաշտօնական հռետորաբանութենէն, յետոյ` կեդրոնացում անբովանդակ իրաւունքներու եւ Արցախի ժողովուրդի անվտանգութեան հարցերուն: Հետեւեցաւ Հայաստանի Հանրապետութեան 29.800 քառ քմ. տարածքի բացարձակացում` անորոշութեան մատնելով նաեւ այսօրուան տարածքներէն ինչը զիջելու հարցը: Այդ մէկը եւս յստակացաւ, երբ Նիկոլ Փաշինեան պարզ դարձուց, որ հայկական ներշրջանները (անքլաւներ) եւս մաս չեն կազմեր Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան:

Հիմա արդէն իրադրութիւնները կ՛ուղղուին դէպի Ազրպէյճանի ճշդած կանոններով խաղաղութեան համաձայնագիր, որուն կարեւորագոյն կէտը տարածքային ամբողջականութիւններու փոխճանաչումն էր: Եւ Պաքուի խաղաղութեան ծրագիրի հանգոյցը անոր վրայ կազմուած է: Անոր կը հետեւի սահմանագծում-սահմանազատումը դարձեալ Պաքուի ճշդած քարտէսներու հիման վրայ: Մնացեալը արդէն ածանցեալ խնդիրներու կարգավիճակ ունին` ապաշրջափակում, հաղորդուղիներու կառուցում, դիւանագիտական յարաբերութիւններու հաստատում եւ գրաւոր յանձնառութիւն` հետագային եւս տարածքային պահանջներ չունենալու կամ սպառնալից հռետորաբանութենէն հրաժարում:

Առանց եզրաբանութիւնը օգտագործելու, այդուհանդերձ, թուրանական կամուրջի ծրագիրը կը մնայ ի զօրու թուրքեւազրպէյճանական դաշինքին համար: Թուրքիա Նախիջեւան-Սիւնիք-Ազրպէյճան- Կեդրոնական Ասիա ցամաքային կապը դարաւոր ծրագիր է: 1918-ի մայիսեան հերոսամարտերը կասեցուցին համաթուրանական ծրագիրի իրականացումը: Հիմա դարձեալ վերադարձած է ծրագիրը «հաղորդուղիներու ապաշրջափակում» խորագիրին տակ:

Սիւնիքի գոյակռիւը` առաջին հանրապետութեան օրերուն պահելու Լեռնահայաստանը, ըստ էութեան, այդ ծրագիրի ձախողեցումն էր: Սիւնիքի եւ Հայաստանի աշխարհագրական դիրքը այս օրերուն ստացած է աշխարհաքաղաքական նշանակութիւն:

Արցախը Ազրպէյճանի կազմին մէջ ընդունելու Երեւանի դիրքորոշումը այդ վտանգը կը մօտեցնէ Սիւնիքին: Պարզ է, որ Արցախով չեն բաւարարուիր դարաւոր երազներ սնուցանած Թուրքիան եւ այժմ` Ազրպէյճանը: Պէտք է կասեցնել այս գահավիժումը: Միայն մայիսեան խորհուրդին հաւատարիմ պետութիւն- հասարակութիւնն է, որ կրնայ ամենածանր պայմաններուն մէջ միաւորուիլ եւ տէր կանգնիլ հայոց ճակատագիրին:

Սահմանադրութեան նախաբանը հանդիսացող Անկախութեան հռչակագիրին մէջ կայ յանձնառութիւն` կենսագործելու Հայաստանի Ա. Հանրապետութեան աւանդութիւնները:

Առաջին հանրապետութեան աւանդները կենսագործելու նախապայմանը ազգային ուժերու միաւորումն է, ապա կասեցումը` հայրենազրկման այս գործընթացին, վերստին ձախողեցնելու համար ցեղասպանական թուրանական ծրագիրները, եւ` վերակերտելու ազգային պետութիւնը:

«Ազդակ»ի Խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company