ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խենթերն Են Գտնում Հնար…

27 Մայիս 2023

Յ. ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

28 Մայիս 1918-ին, վեց դարու ստրկութենէ ետք, երբ ելք ու ճար չէր մնացած, խենթերը գտան հնար:

Հայաստանը, իր ժողովուրդով ու խիզախ ղեկավարութեամբ, Սարդարապատով կերտեց անկախութիւն, եւ Հայաստանը դարձաւ անկախ:

Այդ թուականներուն մեր ժողովուրդը շրջապատող պայմանները` Ցեղասպանութենէն երեք տարի չանցած, միայն մահուան, աւերի, առանձնութեան ու պարտութեան պայմաններն էին:

Բայց չէր կոտրուած կամքը:

Չէր քանդուած ազգային արժանապատուութիւնը:

Չէր աղաւաղուած հայ մարդուն մարտունակութիւնը:

Արամ, Դրօ, Նազարբէկեան` հայրենիք փրկելու, ժողովուրդ փրկելու, արեամբ շաղախուած հողը հայկական պահելու, հազարաւոր նահատակներու կտակը իրականացնելու սրբազան գիտակցութեամբ, նետուեցան կռիւի դաշտ ու յաղթեցին Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի մէջ` փոխելով մեզի պարտադրուած աշխարհաքաղաքական պայմանները, եւ յարութիւն տուին ոչնչացման տարուող Հայաստանին ու հայութեան:

Անհատ ու ես չկային հոն:

Հոն էին բոլո՛րը` գիւղացին, մտաւորականը, զինուորն ու ֆետային, հոգեւորականն ու գիտնականը, տարեցն ու երիտասարդը, այր ու կինը:

Զիրենք միացնողը քաղաքական հայեացքները չէին, գաղափարական ուղղուածութիւնները չէին, օտարին տուրք տալու ամլութիւնը չէր, իշխանատենչութիւնը չէր, ժողովրդահաճոյ կեցուածքները չէին եւ ոչ ալ` տնտեսական բարեյուսութիւնը:

28 Մայիս 1918-ին անկախութիւն կերտուեցաւ, որովհետեւ հայ մարդը իր գոյութեան դէմ վտանգը տեսաւ, զէնք բարձրացուց, կռուեցաւ, որոշեց պարտութեան մատնել թուրքը, որոշեց յաղթել եւ ՅԱՂԹԵՑ:

Ռուբէն, Քեռի, Անդրանիկ, Նժդեհ եւ իրենց նման հայ ժողովուրդի իրաւունքի ուժին հաւատացող ազատամարտիկներ սին խոստումներով չառաջնորդուեցան, այլ Հայաստանը հայացուցին, հայրենիքին անկախութիւն տուին եւ հաստատեցին Հայաստանի առաջին անկախութիւնը, անկախ պետութիւնը իր բոլոր նախադրեալներով:

Այդ անկախ պետութիւնը հիմը եղաւ 28 Մայիս 1918-էն ետք Հայաստան կոչուած պետութեան ու իրերայաջորդ վարչակարգերուն:

28 Մայիս 2023, 105 տարի ետք, պատմութեան դասերը չեն իւրացուած`

Յանձնուած է Արցախը,

Պարտութեան առաջնորդուած են

Հայաստանն ու հայութիւնը:

Պարտուած իշխանութիւն մը խաղաղութիւն եւ տնտեսական բարգաւաճում կը խոստանայ իր ժողովուրդին` հողային զիջումներ եւ քաղաքական լարախաղացութիւն կատարելով:

Արցախը Ազրպէյճանին վաճառող, Մասիսը հայու հեռանկարէն դուրս տեսնող, բազմահազար նահատակներու արիւնը ծաղկեպսակով մը միայն արժեւորող, մեզ շահագործող պետութիւններուն դիմաց խաղալիք դարձող, ժողովրդավարութիւնը, խորհրդարանն ու պետական կառոյցները թատրոնի վերածող անուղղայ, ձախող դերասաններով իշխանութիւններու դէմ յանդիման ենք այսօր:

Անցնող տարիներու անընդունելի փտածութեան դէմ պայքարելու կարգախօսով իշխանութեան հասած իշխանաւորներ կը խաբեն ժողովուրդը (եւ կը խաբուի ժողովուրդը երեխայի նման…)` յանձնելով Արցախը, քանդելով Հայաստանի ամբողջականութիւնը, վտանգելով Հայաստանն ու հայութիւնը:

Աճպարարութիւնը, սակայն, երկար չի կրնար տեւել:

Պատմութիւնն ու ժողովուրդին բնազդը չեն արտօներ յաջորդական պարտութիւններ:

28 Մայիս 1918-ին անկարելին դարձաւ կարելի:

Դարձեալ անկարելին պիտի դառնայ կարելի:

Պէ՛տք է դառնայ կարելի:

Այլ ելք չկա՛յ:

Պարտաւո՛ր ենք Հայաստանին ու Արցախին, համայն հայութեան վերադարձնել արժանապատուութիւնը:

Եւ անկարելիին դիմաց`

«Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար…»

Ու խենթերը պիտի գան անպայմա՛ն:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company