ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Միացեալ Հայաստանը՝ որպէս նւիրական տեսլական

28 Մայիս 2023

Մայիսի 28-ն անկասկած մեր պատմութեան ամենապայծառ էջն է: Այն սեփական անկախ պետականութիւն ունենալու նպատակով հայ ժողովրդի անբեկանելի կամքի մարմնաւորման տօնն է:

Մայիսի 28-ի մասին շատ է խօսւել ու գրւել, եւ դեռ էլի է խօսւելու ու գրւելու: Եւ դա բնական է, որովհետեւ այն մի բացառիկ իրադարձութիւն էր, որին մենք սպասել էինք 6 դար շարունակ՝ կորսւած անկախութեան պայմաններում:

Մայիսի 28-ը բացառիկ էր նաեւ այն առումով, որ շրջեց մեր պատմութեան անիւը: Շրջեց մեր կամքով, եւ մեզ համար ցանկալի ուղղութեամբ:

Դարակազմիկ այս իրադարձութիւնը՝ Մայիսի 28-ը բիւրեղացումն էր հայ ժողովրդի՝ մտաւորականի, ռազմիկի, հոգեւորականի, շինականի, ռամիկի… մօտ հոգե-մտաւոր շրջադարձային այն փոփոխութեան, որի հիմքը դրւել էր ընդամէնը երեք տասնամեակ առաջ, 1890 թւականին, երբ հայութիւնը վերջնականապէս հասկացաւ եւ գիտակցեց, որ անհրաժեշտ է պայքարել, այլ ոչ թէ տրւել ճակատագրին, որ արժանապատիւ ապրելու իրաւունքը վաստակում են, այլ ոչ թէ մուրում, որ սեփական հողը պէտք է ընկալել որպէս հայրենիք, այլ ոչ թէ բնակավայր, որ հայրենիքում պէտք է ապրել որպէս տիրոջ, այլ ոչ թէ ստրուկի:

Մայիսի 28-ը, սակայն, առաջին հերթին եւ հիմնականում ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹԵԱՆ ՊԵՏԱԿԱՆԱԿԵՐՏՄԱՆ եւ ՊԵՏԱԿԱՆԱՇԻՆՈՒԹԵԱՆ տօնն է: Մայիսի 28-ը հիմքը դրեց մեր անկախութեան, որին յաջորդեց յաղթանակ կերտած սերնդի՝ ոչնչից, քաոսից պետականութիւն կառուցելու նւիրական ու տիտանական աշխատանքը: Աշխատանք, որի հիմքում ընկած էր արժէքաբանական ու գաղափարախօսական կուռ բազա, իդէալների ու տեսլականների յստակ ամբողջութիւն:

Եթէ վերադառնանք հեռաւոր 1918 թւականին եւ վերլուծենք Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման հոլովոյթը եւ այն օրերին Հայաստանում պետականաշինութեան գործընթացներն, ապա պարզ կը դառնայ, որ Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր այրերի առջեւ դրւած հիմնական նպատակն ու խնդիրները եղել է՝ հայկական հողերի ազատագրումը՝ հողահաւաքը, Հայաստանի Հանրապետութեան սահմանների ընդլայնումը եւ ամրագրումը՝ հայրենատիրութիւնը, հայկական պետականութեան ձեւաւորումը եւ պետական կարգի ամրացումը՝ պետականաշինութիւնը:

Նպատակ, որի խտացումն ու մարմնաւորողը դարձաւ 1919 թւականի Մայիսի 28-ին, Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման առաջին տարելիցի առիթով, խորհրդարանի կողմից ընդունւած Միացեալ Հայաստանի հռչակագիրը. «Հայաստանի ամբողջութիւնը վերականգնելու եւ ժողովրդի լիակատար ազատութիւնն ու բարգաւաճումն ապահովելու համար Հայաստանի կառավարութիւնը, համաձայն բովանդակ հայ ժողովրդի միահամուռ կամքի եւ ցանկութեան, յայտարարում է, որ այսօրւանից Հայաստանի բաժան-բաժան մասերը մշտնջենապէս միացած են իբրեւ անկախ պետական միութիւն… 1919 թ., Մայիսի 28, Երեւան քաղաք»:

Եւ հէնց այս նպատակն էր, որ մեծ իդէալի եւ տեսլականի տեսքով նրանք՝ Հանրապետութեան հիմնադիր այրերը պատգամեցին ու ժառանգեցին գալիք բոլոր սերունդներին:

Իդէալ, որը պէտք է դառնայ այն փարոսը, որով մենք պէտք է կողմնորոշւենք նաեւ, եւ յատկապէս այսօր, երբ կանգնած ենք պետականութիւնը կորցնելու յստակ մարտահրաւէրի առջեւ:

Տեսլական, որը պէտք է դառնայ հիմնասիւնը ներկայ եւ վաղւայ Հայաստանի:

Յստակ բանաձեւ, որը պէտք է դառնայ մեր գոյութեան եւ պայքարի բովանդակութիւնն ու իմաստը:

Մենք պէտք է գիտակցենք եւ հասկանանք, որ չունենք այլընտրանք: Չկայ երկրորդ ընտրութիւն, որին ապաւինելով կարող ենք ապահովել եւ երաշխաւորել մեր՝ որպէս ազգ գոյատեւելու, լիարժէք զարգանալու եւ բարգաւաճելու իրաւունքը: Առանց Միացեալ Հայաստանի տեսլականի նւիրագործման մենք յաճախ դատապարտւած ենք լինելու ճակատ տալու՝ կործանումից փրկւելու համար, ինչպէս այսօր:

Չմոռանա՛նք, մենք ճամբորդներն ենք երկար ու ձիգ այն ճանապարհի, որը սկսւել է դեռեւս 1918 թւականի Մայիսի 28-ին, եւ կը շարունակւի այնքան ժամանակ, քանի դեռ հորիզոնում չի ուրւագծւել վերջին հանգրւանն ու կայանավայրը՝ ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ:

«Ալիք»ի խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company