ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Վրիպած հուշի մի պատառիկ

28 Մայիս 2023

«Ալիք» թերթի խունացած էջերից հայտնաբերվել է հուշի մի պատառիկ, որ լույս է սփռում Եղիշե Չարենցի կյանքի մի դրվագի վրա: Հուշի հեղինակն է Սաքո Շատախունին, վերնագիրը՝ «Մի հուշ Չարենցի մասին»1։ Հեղինակի մասին իր գրածից պետք է ենթադրել, որ 1921 թ. Փետրվարյան ապստամբության ճնշումից հետո բոլշևիկների կողմից ձերբակալված դաշնակցականներից է: Բանտում գտնվելու և հուշի տպագրության թվականներից դատելով՝ 1972-ին տարիքը պետք է լիներ 70-ի մատույցներում:

Հուշը վերաբերում է Չարենցի առաջին բանտարկությանը (5. X. 1926 – 24. II. 1927)2: Այդ ժամանակ Իսահակյանը Հայաստանում էր․ այցելում է Չարենցին բանտ և նրա միջոցով դաշնակցական ընկերներին փոխանցում 500 ռուբլի: Չարենցը վերափոխանցման գործողությունը կատարում է հստակ, նաև գրությամբ տեղեկացնում, թե ում միջոցով է ստացել գումարը: Այսպես Չարենցը բանտում օգնում է նրա՛նց, որոնց դեմ որպես կոմունիստ 1921 թվականի Փետրվարյան ապստամբության օրերին կռվում էր Արտաշատի ճակատում: Ահա այս փոփոխությունը նկատի ունի հեղինակը, երբ գրում է. «Բազմաթիւ են այն փաստերը, որոնք գալիս են հաստատելու, որ Եղիշէ Չարենցի մէջ բեկում էր առաջ եկել 1925 թւականին իսկ եւ ոչ թէ «Գիրք ճանապարհ[ի]»ի շրջանից»։

Չարենցի մեջ հեղափոխության հանդեպ բեկումն առաջացավ 1927-ից, բայց դա, բնականաբար, հասունացել էր աստիճանաբար: Որպես օրինակ հուշագիրը նշում է «Լենինն ու Ալին» պոեմը: Այս մասին առիթ ունեցել ենք մանրամասն գրել և ցույց տալ, որ Չարենցը հանճարեղորեն ակնարկել է, որ Լենինի մահը, այո՛, պիտի ողբար հենց թուրք Ալին և ոչ թե որևէ հայ աշխատավոր, որովհետև ռազմաքաղաքական գործունեությամբ Լենինը խորամանկ Աթաթուրքի բարեկամն էր և ոչ թե ոտքի տակ տրորված հայի3։ Այդ նկատի ունենալով՝ հենց Ստամբուլում էլ 1924-ին Չարենցը գրեց ու տպագրեց «Ստամբոլ» պոեմը և ապտակի պես շրխկացրեց Թուրքայի դեմքին. «Մի անուն ունես, Ստամբոլ.- // Միջազգային պոռնիկ»:

Իրավացի է Շատախունին. «Չարենցը երբ գրեց «Լենինն ու Ալին» պօէման, նա արդէն բեկւած էր։ Այնտեղ ասում է․ «¬Լենինի մահւան պատճառաւ տխրել է մեր դարաւոր թշնամու ներկայացուցիչ Ալին»։ Այսպիսի վրանբաց ելոյթ՝ հաստատում է թուրք եւ բոլշեւիկ բարեկամութիւնը…»:

Հուշագրի հաջորդ ակնարկը վերաբերում է Չարենցի «Սոմա» պոեմին: Հիշողությամբ պոեմից բնագրից բավականին շեղված և սխալ մեջբերում է անում և ենթադրում․ «Սոման սոցիալիստական միութիւնն է, քուրմը Կրեմլինի գահակալներն են։ Ասում է[՝] «անվերջ քեզ փնտռեցի, բայց քո մէջ սոցիալիստականութիւնը չգտայ, եւ քեզ սիրողը պիտի մեռնի»»։ Այս դատողությունը հեղինակը չի մանրամասնում և թողնում է որպես ենթադրություն: Մենք ևս մեր հերթին այս ենթադրությունը կթողնենք առկախ, որովհետև Չարենցի խորհրդանշանների բարդ համակարգի բացատրությունը այսպես նաև անհատական բնույթ ունի:

«Ալիքի» տպագրությունը սխալաշատ է. անհասկանալի է «մի կտոր թուղթ՝ ձեռքով գրւած, տպագիր». և՛ «ձեռքով գրւած», և՛ «տպագիր» միաժամանակ չի լինում: Ակնհայտ սխալների ուղղումները քառակուսի վանդակներով արել ենք շարվածքի մեջ, որպեսզի տեքստի նույնականությունը պահպանվի:

Դավիթ Գասպարյան

ՄԻ ՅՈՒՇ ՉԱՐԵՆՑԻ ՄԱՍԻՆ

ՍԱՔՕ ՇԱՏԱԽՈՒՆԻ

Անցեալում անդրադարձել ենք 1926-1927 թւականի մեր բանտային կեանքին Երեւանում։ Մենք քաղաքական բաժանմունքի խցիկներում էինք, և այդ ժամանակ Եղիշէ Չարենցը բանտարկւած էր հիւանդանոցին կից մի խցիկի մէջ, որի պատուհանը բացւում էր մեր պրագուլկայի բակի վրայ։

Մի օր պրագուլկայի ժամանակ բանտի բալանակիր [բանալիակիր] Մոկացի Խաչիկը բերնից թռցրեց եւ իր բանտարկեալ հայրենակցին ասաց․ «․․․բանաստեղծ Աւետիք Իսահակեանը հիմա գալու է Չարենցի [Չարենցին] տեսութեան»։

Եւ իրօք, մեծ դարպասի բացերից երեւաց Ավետիք Իսահակեանը, որից յետոյ մենք անցանք մեր խցիկները եւ չիմացանք, թէ որքա՜ն մնաց Չարենցի մօտ եւ ի՛նչ խօսեցին։
Երկու օր յետոյ, մեր պրագուլկայի ժամանակ Չարենցի պատուհանը յաճախ բացւում էր, եւ Չարենցի գլուխը երեւում էր՝ դէս-դէն նայելով։ Բայց մենք չգիտէինք, թէ ումն է փնտռում Չարենցը։

Այդ օրերում մեր սիրելի ընկեր Սահակ Ստեփանեանի աչքերը ցաւում էին, եւ շաբաթը երկու անգամ բանտային բժիշկ Լուսինեանի մօտ էին տանում։ Նրա դարմանատունը կից էր Չարենցի խցիկին։ Մի օր Սահակը բժիշկի կաբինետից դուրս գալու ժամանակ Չարենցը քսւելով Սահակին՝ անցնում է։ Սահակը զգում է ինչ-որ մի տարօրինակութիւն…
Խցիկը վերադառնալով՝ գրպանից հանեց մի թաշկինակ, բացեց ծալւած թաշկինակը, տեսաւ 500 րուբլի դրամ կայ մէջը եւ մի կտոր թուղթ՝ ձեռքով գրւած, տպագիր․«¬Օգնութիւն բանտարկեալ դաշնակցականներին»։

Նախքան դա մի անգամ էլ մենք դրամական օգնութիւն ստացանք, բայց գիտէինք, թէ որտեղից էր։ Այս վերջինը մեզ համար անհասկանալի էր եւ Չարենցի՜ միջոցով…

Ընկեր Սահակ Ստեփանեանը դրամը բաժանեց մեզ։ Ընկերներ Ասօ Դովլաթեանը եւ Շարուրցի Մուշեղը չվերցրին, խնդրեցին այդ գումարը բաժանել այն ընկերներին, որոնք աւելի կարիքի մէջ էին։ Հաջորդ օրը Չարենցի պատուհանից մի լուցկու տուփի չափով թուղթ վար ընկաւ։ Ընկերներից մէկը վերցրեց եւ յանձնեց Սահակին։
«Ձեր նախկին մեծ քիթ ընկերը տւեց»,—գրւած էր թղթի վրայ։ Մեզ համար պարզւեց, որ Աւետիք Իսահակեանն էր դրամը բերողը, բայց մինչեւ վերջ էլ չպարզւեց՝ ի՞ր կողմիցն էր, թէ ինքը միայն փոխանցողն էր։

1924 թւականներին Երեւանի համալսարանում ընդյատակեայ մի փոքրիկ խմբակցութիւն կար։ Նրանք իրենց անկախ մարքսիստներ էին համարում, բայց կատաղի հակաբոլշեւիկներ էին։ Այդ խմբակն եւս բանտարկւեց։

Նրանց մէջն էր Աւետիք Իսահակեանի եղբօր որդին՝ Աբաս Իսահակեանը, որին տեսութեան է գնում Աւետիք Իսահակեանը եւ առաջարկում է․«¬Դեկլարացիա ստորագրի՛ր, դուրս արի»։

Աբասը զայրացած՝ նրան վիրաւորում է՝ ասելով․ «Փոխանակ մի բոմբով Չեկան պայթեցնելու, եկել ես ինձ դաւաճանական ճամբա՞յ ես ցոյց տալիս։ Եթէ ինձ բարոյապէս չես ուզում օգնել, գոնէ օգնիր քո վաղեմի ընկերներին, որոնք խցիկներում բոլորը քայքայւած են եւ ենթակայ՝ թոքախտի»։

Աւետիք Իսահակեանը պատասխանում է․«Նրանց հանդէպ մի փոքրիկ պարտականութիւն կատարել եմ»։

Նորից մեզ համար չպարզւեց այդ գաղտնիքը, որով մենք շատ հետաքրքրւած էինք։

Բազմաթիւ են այն փաստերը, որոնք գալիս են հաստատելու, որ Եղիշէ Չարենցի մէջ բեկում էր առաջ եկել 1925 թւականին իսկ եւ ոչ թէ «Գիրք ճանապարհ[ի]»ի շրջանից։
Չարենցը երբ գրեց «Լենինն ու Ալին» պօէման, նա արդէն բեկւած էր։ Այնտեղ ասում է[.] «¬Լենինի մահւան պատճառաւ տխրել է մեր դարաւոր թշնամու ներկայացուցիչ Ալին»։
Այսպիսի վրանբաց ելոյթ հաստատում է թուրքեւբոլշեւիկ բարեկամութիւնը…

Չարենցը մի բանաստեղծութիւն [պոեմ] ունի՝ «¬Սոմա» վերնագրով, ուր գրում է․

-«Որպէս քուրմը Գանգէսի կարօտակէզ, սիրակէզ,
կեանքս տւել եմ լոյսիդ եւ երգում եմ քեզ հիմա, ¬
խելագար Սոմա։
Տարիներ անվերջ՝ աշխարհում մինակ
Ես քեզ փնտռեցի,
Սարեր ու ձորեր ջահեր վառեցի, բայց չգտայ քեզ։
Կեանքս երգ շինած՝ քե՜զ էի փնտռում այս չար
Աշխարհում,
Բայց չէի գտնում, Սոմա, ո՛չ մի տեղ։
Բայց պիտի մեռնի նա՝ ով որ քեզ սիրէ,
Խելագա՛ր Սոմա»։
[Մեջբերումն արված է հիշողությամբ և սխալներով]:

Սոման սոցիալիստական միութիւնն է, քուրմը Կրեմլինի գահակալներն են։
Ասում է․ «Անվերջ քեզ փնտռեցի, բայց քո մէջ սոցիալիստականութիւնը չգտայ, եւ քեզ սիրողը պիտի մեռնի»։
Չարենցը բոլշեւիկեան ուռկանը չընկնելու համար յաճախ է գործածել ակրոստիկոսներ, շատ խորիմաստ, այլաբանական մտքեր։
Նրա գրւածքները դեռեւս կարոտ են լուրջ ուսումնասիրութեան։
Այդ բոլորով մէկտեղ, նա ի վերջոյ ընկաւ ուռկանը եւ զոհ գնաց ստալինյան հալածանքին։

«Ալիք», Թեհրան, 1972, թիւ 39, 19 փետրուարի շաբաթ, էջ 5:

_______________________

Հղումներ

1 Տե՛ս «Ալիք», Թեհրան, 1972, թիվ 39, 19 փետրվարի, շաբաթ, էջ 5:
2 Տե՛ս Դ. Գասպարյան, «Եղիշե Չարենցի կյանքը և ժամանակը», 2022, էջ 341-357։
3 Տե՛ս Դ. Գասպարյան, Ընկեր Ալին ու արխադաշ Լենինը, «Հայ գրականություն», 2017, գիրք 6, էջ 303-307:

«Դրօշակ» թիվ 5, 2023թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company