ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Փաշինյանի կողմից Արցախի հանձնումն Ադրբեջանին առոչինչ է

30 Մայիս 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո բազմիցս ակնարկել է, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Տարիներ շարունակ սա է եղել նրա դիրքորոշումը։ Որպես լրագրող, իշխանության գալուց դեռ շատ առաջ, նա համարում էր, որ Արցախը բեռ է Հայաստանի համար։

Փաշինյանը 2022 թվականի ապրիլին Հայաստանի խորհրդարանում ասաց, որ միջազգային հանրությունը հորդորել է Հայաստանին իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը։ Այս տարվա սկզբին Փաշինյանի կուսակցության պատգամավորներից մեկը հետևյալ պարտվողական հայտարարությունն արեց՝ մենք չենք կարող երեք միլիոն հայերի վտանգի ենթարկել Արցախի 120 հազար բնակիչների համար։

2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները «հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը Հայաստանի (29․8 հազար քառակուսի կիլոմետր) և Ադրբեջանի (86․6 հազար քառակուսի կիլոմետր) համապատասխան տարածքային ամբողջականությանը»:

Ի վերջո, 2023 թվականի մայիսի 22-ին Երևանում 4․5 ժամ տևած իր երկարապատում ասուլիսի ժամանակ Փաշինյանը հստակորեն հաստատեց, որ իր կողմից Ադրբեջանի ճանաչված տարածքը ներառում է Արցախը։ Սա այն նույն մարդն է, որը 2019 թվականի օգոստոսի 5-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում արցախցիների առջև կանգնած գոռում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Նա նաև առաջնորդել էր ամբոխին «միացում» վանկարկումներով։ Ավելի վատթարացնելով իրավիճակը՝ Փաշինյանը նաև խոստովանեց, որ անկլավները (նախկինում ադրբեջանաբնակ գյուղերը, որոնք գտնվում էին Հայաստանի ներսում) ներառված չեն Հայաստանի իր հայտարարած 29․8 հազար քառակուսի կիլոմետր տարածքի մեջ։

Որոշելով զիջել Արցախը՝ Փաշինյանը փորձեց բացատրել, որ իր կողմից Արցախը ներառող Ադրբեջանի տարածքի ճանաչումը տեղի է ունենում այն ​​ըմբռնմամբ, որ Ադրբեջանը դրա դիմաց կճանաչի Հայաստանի (29․8 հազար քառակուսի կիլոմետր) տարածքը, և որ Արցախի ժողովրդի «իրավունքներն ու անվտանգության խնդիրները պետք է քննարկվեն Բաքվի և Ստեփանակերտի կողմից»։

Առկա են մի քանի լուրջ խնդիրներ Փաշինյանի հայտարարության առնչությամբ.

1) Փաշինյանը սխալվում է՝ ճանաչելով Արցախը որպես Ադրբեջանի տարածքի մաս։ Արցախը պատմականորեն Ադրբեջանի մաս չի եղել։ Մինչդեռ Արցախը հազարամյակներ շարունակ եղել է Հայաստանի մաս, իսկ Ադրբեջանը գոյություն ունի ընդամենը 100 տարուց մի փոքր ավելի։ Փաշինյանը կարող էր ճանաչել Ադրբեջանի տարածքը՝ չընդունելով, որ այն ներառում է Արցախը։

2) Մինչ Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի տարածքը, Ալիևը երբեք չի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ընդհակառակը, Ալիևը բազմիցս պնդում է, որ «ամբողջ Հայաստանը պատմական Արևմտյան Ադրբեջանի մաս է»…

3) Արցախը Ադրբեջանի կազմում իր սխալ ճանաչումը քողարկելու համար Փաշինյանը մոլորեցնում է հայ հասարակությանը՝ ասելով, որ ցանկանում է պաշտպանել արցախահայության «իրավունքներն ու անվտանգությունը» Ադրբեջանի կազմում։ Իրականում արցախահայությունը ոչ մի օր չի կարող ապրել ադրբեջանական տիրապետության տակ։

Լաչինի միջանցքի վեցամսյա շրջափակումը վառ օրինակ է, թե ինչպես է Ադրբեջանը վերաբերվում արցախահայությանը՝ տեղի հայ բնակչությանը զրկելով սննդից ու դեղորայքից։ Եթե նրանք հայտնվեն ադրբեջանական տիրապետության տակ, նրանց նկատմամբ վատ վերաբերմունքն ավելի կվատթարանա։

4) Փաշինյանը շարունակում է արցախահայերին խայծ տալ՝ ասելով, որ «միջազգային երաշխիքներ» է փնտրում՝ ադրբեջանական իշխանության տակ նրանց բարեկեցությունը պաշտպանելու համար։ Իր ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ նա հույսը դնում է «ոչ միայն միջազգային հանրության ճնշումների վրա, այլև Ադրբեջանի հետ կառուցողական բանակցությունների և Բաքու-Ստեփանակերտ ինստիտուցիոնալ երկխոսության վրա»։ Ոչ մի միջազգային երաշխիք չի կարող պաշտպանել արցախցիների բարեկեցությունը Ադրբեջանի դաժան կառավարման ներքո։ Ալիևն անտեսելու է արտաքին բոլոր ճնշումները, քանի որ նա հաճախակի հայտարարում է. «Ինչ էլ ասի միջազգային հանրությունը, ես կանեմ այն, ինչ ուզում եմ»։

5) Փաշինյանն արցախցիներին նետում է գայլի երախը՝ ասելով նրանց, որ առանձին պայմանավորվածություններ ձեռք բերեն Ադրբեջանի հետ։ Նա ձեռքերը լվանում է Հայաստանի քաղաքացի արցախցիներից։ Առանց Հայաստանի աջակցության, ինչպե՞ս կարող է փոքրիկ Արցախը կռվել Գողիաթ Ադրբեջանի դեմ: Եթե Հայաստանը չի պաշտպանում սեփական քաղաքացիների իրավունքներն Արցախում, ինչպե՞ս կարող է Փաշինյանը ակնկալել, որ ուրիշները կերաշխավորեն նրանց անվտանգությունը։

6) Փաշինյանը ոչ միայն խախտում է Հայաստանի և Արցախի շահերը, այլև Հայաստանի խորհրդարանի ավելի վաղ ընդունած որոշումը։ Իրավական առումով Փաշինյանը իրավունք չունի Արցախը զիջել Ադրբեջանին։ Նա Արցախի տերը չէ։ Նա չունի նաև խորհրդարանի կամ Սահմանադրական դատարանի հավանությունը։

7) Մինչ Փաշինյանն անխոհեմաբար վտանգում է արցախահայերի կյանքը՝ ծրագրելով նրանց դնել ադրբեջանական տիրապետության տակ, նա հեգնաբար ընդունում է, որ Ադրբեջանը «էթնիկ զտումների և ցեղասպանության» քաղաքականություն է վարում Արցախի ժողովրդի նկատմամբ։

8) Չնայած բոլոր նշաններին, որ նա կրակի հետ է խաղում, Փաշինյանը տարված է խաղաղության պայմանագիր կնքելու ցանկությամբ դաժան թշնամու հետ, որը մտադիր է հայերին պատառ-պատառ անել, այլ ոչ թե հաշտություն կնքել։

9) Փաշինյանի զիջումներն Ադրբեջանին, մեկ շաբաթ անց քաջալերեցին Ալիևին՝ հավելյալ պահանջներ ներկայացնելու և սպառնալու թե՛ Հայաստանին, թե՛ Արցախին։

Ահա թե ինչ է լինում, երբ Փաշինյանի նման անփորձ, անկարող և պարտված մարդը երկիր է ղեկավարում ու մերժում հրաժարական տալ։

Փաշինյանը պետք է իմանա, որ ինչ անիմաստ թուղթ էլ ստորագրի Ադրբեջանի հետ՝ զիջելով Արցախը և «խաղաղություն կնքելով» Ադրբեջանի հետ, հայ ժողովուրդն նրա անօրինական որոշումները համարում է առոչինչ և կտրականապես մերժում է դրանք։ Հենց որ Հայաստանում իշխանության գա մի նոր ազգային իշխանություն, այն առաջին իսկ օրը չեղյալ կհայտարարի և կվերանայի Փաշինյանի բոլոր պարտվողական և հակահայկական որոշումները։

Սա միայն իմ կարծիքը չէ։ Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մի շարք խոշոր հայկական կառույցներ հանդես եկան հայտարարություններով՝ դատապարտելով Փաշինյանի կողմից Արցախի անընդունելի հանձնումը։

Ցուցակում ընդգրկված են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, Հայ դեմոկրատական ազատական կուսակցությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Արցախի խորհրդարանի բոլոր 33 անդամները միաձայն որոշմամբ և տասնյակ այլ հայկական կազմակերպություններ…

Հայաստանի ժողովուրդը պետք է միասնական ճակատ ձևավորի ընդդեմ Փաշինյանի, հարյուր հազար կամ ավելի հայեր հավաքի Երևանում նրա նստավայրի դիմաց և պահանջի նրա անհապաղ հրաժարականը։ Եթե նման միասնական ու զանգվածային ուժի ցուցադրություն չկազմակերպվի, Փաշինյանը կմնա իշխանության ղեկին մինչև կործանի թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը․․․

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company