ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Մոռացված անուն եվրոպական հայասիրական շարժման մեջ Հովհաննես Լոռիս-Մելիքով

30 Մայիս 2023

Պատմության մեջ հանիրավի մոռացված շատ անուններ կան․ նրանցից է գիտնական, բժիշկ, հասարակական-քաղաքական գործիչ Հովհաննես Լոռիս- Մելիքովը, որը 20-րդ դարի սկզբներին Արևմտյան Եվրոպայում հայասիրական շարժման կազմակերպիչն ու համակարգողն էր։

Հովհաննես Լոռիս-Մելիքովի գործունեության վերաբերյալ կարևոր տեղեկություններ են պահպանվել հայ դիվանագետ Մարատ Խարազյանի հրատարակած աշխատություններում, որոնք առանցքային դեր են ունեցել սույն հոդվածի համար։

Հովհաննես (Ժան) Լոռիս-Մելիքովը ծնվել է 1862 թ․ նոյեմբերի 6-ին Թիֆլիսում։ Սերում է Լոռիս-Մելիքովների ազնվական տոհմից։ Նրա հայրը՝ Զաքարը, հայտնի պետական և ռազմական գործիչ Միքայել Լոռիս-Մելիքովի հորեղբոր որդին էր։ Հովհաննեսը Թիֆլիսում գիմնազիան ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Փարիզի բարձրագույն բժշկական ակադեմիայում (1882-1888), որը հաջողությամբ ավարտելուց հետո պաշտպանել է ատենախոսություն . այս ընթացքում նա ուսումնասիրել է նաև միկրոկենսաբանություն՝ որպես բժշկության նոր ուղղություն։ Փարիզում ուսումնառության տարիներին նա շփվել է ռուս նարոդնիկների հետ և որոշակիորեն ազդվել նրանց գաղափարներից: Ընկերական հարաբերություններ ուներ ռուս սոցիոլոգ, նարոդնիկության գաղափարախոս Պյոտր Լավրովի հետ։ Ակադեմիան ավարտելուց հետո վերադառնում է Թիֆլիս, ուր միաժամանակ զբաղվում է բժշկությամբ և գիտությամբ։ Մի քանի տարի անց` 1896 թ․, Սանկտ-Պետերբուրգի բժշկական ակադեմիայում պաշտպանում է իր երկրորդ ատենախոսությունը ։

Հովհաննես Լոռիս-Մելիքովի համար ճակատագրական էր հանդիպումը Քրիստափոր Միքայելյանի հետ․ նրանք դառնում են գաղափարակից ընկերներ։ 1890 թ․ ամռանը Թիֆլիսում հիմնադրվում է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (հիմնադիրներ՝ Քր․ Միքայելյան, Սիմոն Զավարյան և Ստեփան Զորյան (Ռոստոմ))․ նորաստեղծ կուսակցության կենտրոնական վարչության առաջին անդամներից էր նաև Հովհաննես Լոռիս-Մելիքովը։ Հենց նրա թիֆլիսյան բնակարանում տեղի ունեցան կուսակցության հիմնադիր ժողովները և 1891 թ․ տպվեցին «Դրօշակի» առաջին երկու համարները (մայիս, սեպտեմբեր)4։

1898 թ․ ՀՅԴ 2-րդ ընդհանուր ժողովում Քրիստափոր Միքայելյանի նախաձեռնությամբ ձևավորվեց ՀՅԴ եվրոպական քարոզչության քաղաքական ծրագիրը, որի նպատակն էր ընդարձակել Հայկական հարցի օգտին տարվող քարոզչությունը ։ Հովհաննես Լոռիս-Մելիքովը 1900 թ․ Քրիստափոր Միքայելյանի առաջարկությամբ կրկին մեկնում է Փարիզ՝ Եվրոպայում հայասիրական քարոզչություն համակարգելու նպատակով կապ հաստատելու եվրոպական երկրների քաղաքական և հասարակական գործիչների հետ: Կարճ ժամանակահատվածում Հովհ․ Լոռիս-Մելիքովը Վիկտոր Ժակլարի և Պիեռ Քիյառի հետ թողարկեց «Պրո Արմենիա» պարբերականի առաջին համարը (25 նոյեմբերի, 1900 թ.): Անձնական կապերի շնորհիվ նրան հաջողվեց թերթի խմբագրության մեջ ընդգրկել ֆրանսիացի նշանավոր մտավորականների և քաղաքական գործիչների` Անատոլ Ֆրանսին , Ժորժ Կմենասոյին , Ժան Ժորեսին , Ֆրանսիս դը Պրեսանսեին : Հեղինակավոր խմբագրական կազմի ստեղծումը նպաստեց նրան, որ Եվրոպայում գործող բոլոր պրոհայկական խմբերը համախմբվեն։ «Պրո Արմենիա» թերթի հրատարակչական ծախսերը ՀՅԴ-ն վերցրեց իր վրա ։ Պարբերականը տպագրվում էր ընդամենը 2000 տպաքանակով և անվճար բաժանվում ոչ միայն գրադարաններին, այլ նաև պատգամավորներին, լրագրողներին, մշակույթի գործիչներին, այսինքն՝ հանրային կարծիքը ձևավորողներին։ Հովհաննես Լոռիս-Մելիքովը, որին Ֆրանսիայում անվանում էին Ժան, ապահովում էր թերթի անխափան գործունեությունը՝ տարածքի վարձակալությունը, տպագրության համար անհրաժեշտ նյութերի ապահովումը, տպաքանակի տարածումը և այլն։

Ֆրանսիայում հայասիրական շարժման ծավալմանն ուղղված ակտիվ գործունեությանը զուգահեռ Հովհ․ Լոռիս-Մելիքովը աշխատանքի է անցնում Պաստերի ինստիտուտում՝ կատարելով բժշկագիտական ուսումնասիրություններ և շուտով ստանում Ֆրանսիայի քաղաքացիություն (1903) ։

Հայասիրական շարժման հաջորդ փուլն, որն իրականացրեց Հովհ․ Լոռիս-Մելիքովը, մասսայական իրազեկման միջոցառումների կազմակերպումն էր Եվրոպայում: Այս աշխատանքը նա կատարեց հիանալի վարպետությամբ և բժշկին հատուկ բծախնդրությամբ․ անձամբ ժամանելով եվրոպական երկրներ՝ նա ստանձնեց կազմակերպչական աշխատանքները: Այդ գործուենության արդյունքում 1902 թ. հուլիսին Բրյուսելում տեղի ունեցավ առաջին համաեվրոպական պրոհայկական համագումարը ` արմենոֆիլների բրյուսելյան կոնգրեսը, որն իրականացավ դանիացի արմենոֆիլների նախաձեռնությամբ: Բրուսելյան կոնգրեսը, ըստ էության, առաջին համաեվրոպական պրոհայկական կոնգրեսն էր։

Լոռիս-Մելիքովի ակտիվ գործունեության շնորհիվ հայասիրական շարժման մեջ ընդգրկվեց ևս մեկ եվրոպական երկիր` Իտալիան: Գրեթե բոլոր խոշոր իտալական քաղաքներում (Հռոմ, Միլան, Թուրին, Վենետիկ, Ջենովա) 1903 թվականից սկսած կազմակերպվում էին բազմահազարանոց ցույցեր` ի պաշտպանություն Օսմանյան կայսրությունում ապրող իրավազուրկ հայ ժողովրդի: Հայկական հարցին սկսեց ակտիվորեն անդրադառնալ նաև իտալական մամուլը :

1903 թ․ փետրվարի 3-ին Փարիզի «Շատո դ՛Օ թատրոնում» (Théâtre Château d’Eau) Հովհ․ Լոռիս-Մելիքովի ջանքերով կազմակերպվեց խոշոր միտինգ, որին մասնակցեց 4000 մարդ։ Հետաքրքիրն այն է, որ այստեղ ի պաշտպանություն Հայկական հարցի հավաքվել էին Ֆրանսիայի քաղաքական դաշտի անհաշտ գործիչները։ Այս կապակցությամբ Անատոլ Ֆրանսը ասել է․ «Նրանց կարողացավ միավորել Լոռիս-Մելիքովը, որին դուք տեսնում եք այստեղ, հայ Լոռիս-Մելիքովը, որը արժանապատվորեն և իր մեծ սրտի ամբողջ ուժով կրում է իր մեծ անունը։ Այդ խոշոր հավաքում («Շատո դ՛Օ թատրոնում») պարոնայք Լոռենն ու Կոշենը Ժորեսի և Պրեսանսեի հետ բողոքում էին անամոթաբար լռող Եվրոպայի առջև արյունոտ սուլթանի կողմից իրականացված կոտորածների դեմ և պահանջում էին լիովին իրագործել Բեռլինյան տրակտատը» (Հռոմ, 7 մայիսի, 1903 թ) ։

1903 թ. հոկտեմբերի 25-ին Փարիզում բացվեց արմենոֆիլների 2-րդ կոնգրեսը, որին մասնակցում էին Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Բելգիայից, Գերմանիայից, Դանիայից և այլ երկրներից շուրջ 60 պատվիրակներ: Նույն օրը Փարիզում անցկացվեց շուրջ երեք հազարանոց աննախադեպ խոշոր ցույց: Կոնգրեսի և միտինգի աշխատանքների հաջող կազմակերպման գործում իր ուրույն դերն ունեցավ Ժան Լոռիս-Մելիքովը: Այդ մասին «Պրո Արմենիա» թերթում (15 նոյեմբերի, 1903) Պ․ Քիյառը գրեց. «Հոկտեմբերի 25-ի հաջողությունը պետք է վերագրվի բժիշկ Լոռիս-Մելիքովին, որը համբերատար, անխոնջ և համեստորեն կազմակերպեց ցույցը»18։

1904 թ․ Սասունի կոտորածներից հետո Մեծ Բրիտանիայում հայասիրական շարժումը Լոռիս-Մելիքովի ջանքերով կրկին ակտիվացավ։

1904 թ. Սասունի հայկական կոտորածների հետ կապված եվրոպական հայասիրական շարժումը ավելի լայն թափ առավ: 1904 թ․ հունիսի 29-ին Լոնդոնում ի պաշտպանություն հայերի տեղի ունեցավ բազմահազարանոց ցույց19, որին զգացմունքային ելույթով հանդես եկավ Լոռիս-Մելիքովը։ Կաթողիկոս Խրիմյան Հայրիկի նախաձեռնությամբ Ժան Լոռիս-Մելիքովը Հնդկաստանի և Պարսկաստանի արքեպիսկոպոսներ Սվաճյանի և Այվադյանի հետ ընդգրկվեց մի պատվիրակության մեջ, որն եվրոպական բարձրաստիճան պետական գործիչների հետ հանդիպումների միջոցով պետք է հասներ Սասունում բարենորոգումների ծրագրի իրականացմանը: Հայկական պատվիրակությունը Ֆրանսիայում հանդիպեց արտաքին գործերի նախարար Թեոֆիլ Դելկասեի և նախագահ Էմիլ Լուբեի հետ: Մեծ Բրիտանիայում նրանց ընդունեցին արտաքին գործերի նախարար Լանսդաուն և Քենթրբերիի արքեպիսկոպոսը, իսկ ԱՄՆ-ում` նախագահ Թեոդոր Ռուզվելտը: Բացի վերոհիշյալ երկրների քաղաքական գործիչների մի քանի հայտարարություններից՝ պատվիրակությունն այլ էական արդյունքների չհասավ20:

1906 թ. Ժան Լոռիս-Մելիքովը հեռացվեց «Պրո Արմենիա» թերթի իր զբաղեցրած պաշտոնից և Եվրոպայում ՀՅԴ կողմից պրոհայկական պրոպագանդան իրականացնելուց: Նրա հեղինակության աննախընթաց վերելքն առաջացրեց որոշ կուսակցական ընկերների (Մ. Վարանդյան, Մ. Չերազ, Ավ․ Ահարոնյան) դժկամությունը:
—————————
18 Նույն տեղում, էջ 22։
19 Մեծ Բրիտանիայում հայասիրական շարժման մասին մանրամասն տե՛ս Բենիամին Պողոսյան, Հայասիրական շարժումը Մեծ Բրիտանիայում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, 2005։
20 Տե՛ս Марат Харазян, От иллюзии к трагедии, էջ 276։

Վերջիններս Քրիստափոր Միքայելյանի մահից հետո (1905) սկսեցին հանդես գալ Եվրոպայում նրա իրականացրած գործունեության դեմ: Նա ՀՅԴ-ից դուրս գալու դիմում գրեց, որն ուղղված էր կուսակցության IV ժողովին (Վիեննա, 1907 թ․)։ Այս կապակցությամբ Ալ․ Շիրվանզադեն՝ Հ․ Լոռիս-Մելիքովի կնոջ եղբայրը, գրում է․ «Բժիշկ Հովհաննես Լոռիս-Մելիքյանը՝ Դաշնակցության գլխավոր հիմնադիրներից մեկը, նույնպես հեռացել էր կուսակցությունից՝ հանձնելով Պիեր Քիարին թե՛ «Рro Armenia» թերթի խմբագրությունը և թե՛ իր մոտ գտնված կուսակցական դրամը՝ մինչև վերջին սանտիմ։ Նա պնդում էր, թե Ավետիք [Ավետիս] Ահարոնյան, Ակնունի, Միքայել Հովհաննիսյան, մանավանդ այս վերջինը և չգիտեմ՝ էլ ովքեր իր դեմ որոգայթներ էին լարել և ոչ մի միջոց չեն խնայում իրան տապալելու ու վարկաբեկելու համար։ Ես լավ էի ճանաչում բժշկի բնավորությունը. նա մի քիչ կասկածամիտ մարդ էր, բայց ներկա դեպքում նրա կասկածն իրավացի էր, ինչպես և այդ ապացուցվեց ապագայում։ Մի անգամ նա ինձ ցույց տվեց Սիմեոն Զավարյանի մի ընդարձակ նամակը՝ Կ. Պոլսից գրած և խնդրեց թարգմանել։ Այսօր ես բառ առ բառ չեմ կարող մտաբերել այդ նամակը, բայց լավ հիշում եմ, որ նրա բովանդակությունը բավական անմխիթար էր այն հայտնի դաշնակցականների վարքուբարքերի համար, որոնց մասին գրում էր Զավարյանը։ Ինքը՝ Լոռիս-Մելիքյանն, [Լոռիս-Մելիքովը] ավելի արհամարհանքով էր խոսում իր նախկին գաղափարակիցների մասին, քան ատելությամբ։ Դաշնակցությունից հեռանալով՝ նա չէր դադարել զբաղվել այսպես կոչված «Հայկական խնդրով»․․․» 21։

Լոռիս-Մելիքովը հեռացավ Ֆրանսիայից և առժամանակ հաստատվեց Սանկտ-Պետերբուրգում (1906-1908): Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա` որպես զինվորական բժիշկ, մասնակցեց արևմտյան և սալոնիկյան ռազմաճակատներին և պարգևատրվեց Ռազմական խաչով:
1919 թ․ վարչապետ Ժ․ Կլեմանսոյի առաջարկությամբ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հատուկ առաքելությամբ նրան գործուղեց գեներալ Դենիկինի մոտ։ Հետադարձ ճանապարհին Լոռիս-Մելիքովը այցելեց Վրաստան և Հայաստան։ Այս ուղևորությունից հետո նա 1920 թ․ ֆրանսերենով հրատարակեց իր
——————————
Ալ․ Շիրվանզադե, Երկերի ժողովածու, Կյանքի բովից, Հուշեր, հ․ 8, Երևան, 1961, էջ 351։

«Ռուսական հեղափոխությունը և Անդրկովկասի նոր հանրապետությունները․ բոլշևիզմ և հակաբոլշևիզմ» գիրքը (La Révolution Russe et les Nouvelless Républiques transcaucasiennes. Bolchévisme et Antibolchévisme, Paris, 1920)։ Հետագա տարիներին նա այս գրքի հիման վրա գրեց մի քանի հոդվածներ22։
1925 թ․ հունվարի 1-ին ֆրանսիական «La Nouvelle Revue» պարբերականը հրատարակեց Ժան Ժորեսի և Անատոլ Ֆրանսի հին նամակները՝ ուղղված Հովհ․ Լոռիս-Մելիքովին։

1920-ական թթ. Լոռիս-Մելիքովի նյութական վիճակը ծայրահեղ վատ էր. մահացել էին նրա նշանավոր արմենոֆիլ ընկերները (Պիեռ Քիյառը`1912 թ., Ֆրենսիս Պրեսանսեն և Ժան Ժորեսը` 1914 թ., Անատոլ Ֆրանսը` 1921 թ.), իսկ երբեմնի կուսակցական ընկերները երես էին թեքել նրանից: Կյանքի վերջին տարիներն անցկացնելով միայնության մեջ` բոլորից լքված և մոռացված, Ժան Լոռիս-Մելիքովը մահացավ քաղցկեղից 1931 թ․ հուլիսի 10-ին Փարիզի պանսիոններից մեկում: Նրա մահվան լուրը չարձանագրվեց Ֆրանսիայում լույս տեսնող ոչ մի հայկական պարբերականում:

Ժան Լոռիս-Մելիքովն օժտված էր անուրանալի տաղանդով. տարբեր համոզմունքների տեր մարդկանց միավորել հանուն արդար գործի, ինչպիսին Օսմանյան կայսրությունում ապրող հայ ազգաբնակչության շահերի պաշտպանությունն էր: Կարելի է ասել, որ նրա անձնային հատկանիշներով էր պայմանավորված Եվրոպայում 20-րդ դարի սկզբում սկսված հայասիրական շարժման վերելքը, որը, սակայն, մարեց և կորցրեց երբեմնի հուժկու թափը, երբ դրանից հեռացավ ազնվական ծագումով, կազմակերպչական ունակություններով և մարդկային տեսակին բնորոշ լավագույն հատկանիշներով օժտված անհատականությունը:

———————————
Նույն տեղում, էջ 387։

Գոհար Խանումյան

«Դրօշակ» թիվ 5, 2023թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company