ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այդ մարդիկ իրականությունից կտրված, դատարկաբանությամբ զբաղվող արարածներ են

15 Հունիս 2023

«Հայաքվե» շարժումը ստորագրահավաքի փաստաթղթերը պաշտոնապես հանձնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը դրանք պետք է ուսումնասիրի։ Համապատասխան ձեւաթուղթ տրամադրի, եւ շարժումը պետք է սկսի ստորագրություններ հավաքելու գործընթացը՝ 60 օրում 30 հազար ստորագրություն։ Նախաձեռնության անդամների հետ ԿԸՀ էր եկել նաեւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։

– Պարոն Խաչատրյան, նոր նախաձեռնություն է սկսվել՝ «Հայաքվե», որի նպատակն Արցախը հանձնելը քրեականացնող օրենքի ընդունումն է, հանրաքվե կազմակերպելը։ Ձեր կարծիքով՝ ընդդիմությունը պիտի՞ կոնսոլիդանա այս նախաձեռնության շուրջ։

– Գիտեք՝ ոչ թե պետք է համախմբվեին այս նախաձեռնության շուրջ, այդ հարցի հետ կապված՝ մինչեւ այսօր եղել են բավականին քննարկումներ, համապատասխան քայլերն իրականացվում են, եւ կա աշխատանքների որոշակի համաձայնեցվածություն, դրանք դեռեւս ընթացքի մեջ են, եւ հուսով ենք, որ ընթացքում այդ համախմբումը միասնական ճակատով կփորձի իրականացվել։

– Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրել, որը, նրա կարծիքով, ՀՀ կադաստրի թուղթն է։ Երբ Դուք զինվորական էիք, Հայաստանը պաշտպանելու համար Ձեզ կադաստրի թուղթ երբեւէ պետք եկե՞լ է, որ հասկանաք, թե որ երկիրն եք պաշտպանում։

– Զինվորականին խնդիրը կատարելու համար դրա հիմնավորումներ կամ փաստաթղթային ձեւակերպումներ պետք չեն։ Եթե զինվորականը ստանում է հրաման՝ որեւէ առաջադրանք իրականացնելու համար, ապա առանց քննարկելու անցնում է կատարման։ Եթե նույնիսկ պարզվում է, որ ինչ-որ իր նկատմամբ անարդար վերաբերմունք է տեղի ունեցել, միայն կատարելուց հետո կարող է բողոքարկել, սա ես կանոնադրային պահանջն եմ նշում։ Այնպես որ, այս պարագայում ասել, թե մենք ունե՞նք արդյոք պաշտպանելու հնարավորություն, կամ կա՞ համապատասխան կադաստրային թուղթ եւ այլն, ուղղակի անհեթեթություն է, առավել եւս՝ զինվորականների համար։

– Փաշինյանն ասում է, որ մեր պետության սահմանները, փաստորեն, հայտնի չեն։ Հիմա Դուք ի՞նչ սահմաններ եք պաշտպանել, ո՞րն է Ձեզ համար եղել մեր սահմանը։

– Գիտեք՝ ինձ համար հայրենիքի սահմանն այնտեղ է, որտեղ իմ հայրենիքի շահերը կան։ Մենք երկար տարիներ նաեւ խաղաղապահ առաքելություն ենք իրականացնում, խնդիր ենք կատարում, չէ՞, դրված է առաջադրանք, ինչ-որ առաքելության կազմում իրականացնում ենք տարբեր խնդիրներ, չպիտի՞ կատարենք։ Մենք գոնե հաստատ գիտենք, որ այդ երկրները մեր հայրենիքը չեն, նույնիսկ տեղեր կան, որ ընդհանրապես հայ չկա, բայց այդ խնդիրը չպիտի՞ կատարենք։ Բայց կա Հայաստանի եւ հայ ժողովրդի շահ, որից ելնելով՝ պետք է դա կատարվի, եւ մյուսը՝ կա հրաման, որի համաձայն դա պետք է իրականացվի։

– Շատերն ասում են, որ նույնիսկ այս փաստաթղթի ստորագրումը չի կանխի նոր պատերազմը, որը պիտի Սյունիքում լինի։ Համաձա՞յն եք այդ պնդման հետ, որ նոր պատերազմ լինելու է, եւ, ըստ Ձեզ, մեր բանակը պատրա՞ստ է նոր պատերազմի։

– Նախ՝ պատերազմն ավարտված էլ չէ։ Ճիշտ է՝ եղել է զինադադարի համապատասխան հայտարարություն, բայց դրանից հետո՝ անցած 3 տարիների ընթացքում չի եղել մի որեւէ ժամանակահատված, որ մենք իրական զինադադար կամ խաղաղություն ունենանք, որ մենք այդ վիճակը գնահատենք եւ հասկանանք։ Պատերազմ լինելու հետ կապված՝ չի բացառվում, որովհետեւ այն հայտարարությունները, որոնցով հանդես են գալիս Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, եւ այն պահանջները, որոնք ունեն այսօր եւ հնչեցվում են, իհարկե, մտածել է տալիս, որ դրանք չհատարելու դեպքում որոշակի ճնշումներ կլինեն։ Թե ինչ մասշտաբի պատերազմ կլինի, որտեղ կսկսվի, ինչ շարունակություն կունենա, դա մի քիչ այլ խնդիր է։ Իսկ բանակի դիմակայելու հետ կապված, իհարկե, բանակը պատրաստ է դիմակայելու, ուղղակի պետք է դիմակայելը կազմակերպել, դիմակայելը պետք է ապահովել եւ պայմաններ ստեղծել։ Եթե դրանք չարվեն, ապա ինչ-որ բան անելու մասին խոսելն ավելորդ է, բայց եթե կազմակերպվի, ուրեմն հնարավորություն կա։

– Պետությունն ի վիճակի՞ է կազմակերպել դիմակայությունը։ Իշխանություններն ասում են, որ բոլորն իրենց խանգարում են դա անել․ Ռուսաստանը փողը վերցնում՝ զենքը չի տալիս, Իրանը չի թողնում, որ Հնդկաստանից գնված զենքերը գան․․․։

– Մեր պետությունը շատ բաներ կարող է անել։ Նախ սկսենք այնտեղից, որ մենք մեր ներքին հնարավորությունները, պոտենցիալն օգտագործենք, երկրորդը՝ արտաքին հարաբերությունների հետ կապված՝ չգիտեմ, թե ինչ են ասում՝ Իրանը չի թողնում, ինչպես է հակազդում եւ այլն, բայց ես երբեւէ չեմ տեսել Իրանի կողմից մոտեցում, որը հակառակ մտածմանն ինձ կբերեր կամ թույլ կտար ինչ-որ ձեւով կասկածամտություն ունենալ իրենց հետ կապված։ Ընդհակառակը՝ ամենակրիտիկական պահերին էլ Իրանի իշխանություններն աջակցել են, նույնիսկ այն դեպքում, երբ կարող էին արտաքին ուժերի, քաղաքական հարաբերությունների առումով հարվածի տակ լինել, իրենք պատրաստակամ են եղել եւ իրականում աջակցել են։

– Իսկ դասալիքնե՞րը։ Աննա Հակոբյանն ասաց, որ պատերազմի ժամանակ 11 հազար դասալիք ենք ունեցել։ Այս հայտարարությունը մեր բանակի մասի՞ն է։

– Դասալքության դեպքեր, իհարկե, եղել են, բայց հստակ թիվ հնչեցնել, ինչ-որ քանակ ասել․․․։ Դա նույնիսկ այն մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են, ես նկատի ունեմ իրավաբաններին, որոնք կոնկրետ գործերով հետաքննում կամ քննություններ են իրականացնում, չեն կարող թիվ հնչեցնել։ Այն մարդիկ, որոնք ինչ-որ թվեր են հնչեցնում, իրականությունից կտրված, զուտ դատարկաբանությամբ զբաղվող արարածներ են։ Ես այդքանը կարող եմ ասել։

Կորյուն Սիմոնյան

hraparak.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company