ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Միջնորդական Հակամարտութիւնը Եւ Միջազգային Երաշխիքները

16 Հունիս 2023

Ռուսական լրատուամիջոցները սուր կերպով ընդգծեցին ամերիկեան միջամտութեան իրողութիւնը: Ըստ անոնց, Մոսկուան մտահոգ է, որ Միացեալ Նահանգները կը փորձեն միջնորդական ծառայութիւններ պարտադրել Պաքուի եւ Ստեփանակերտի միջեւ երկխօսութեան գործընթացին, նոյնիսկ սպառնալիքի միջոցով: Այս տեղեկատուութեան հրապարակման մէջ յղում կատարուած է Ռուսիոյ արտաքին գործոց նախարարութեան կապուած աղբիւրներու:

Ռուսիոյ արտաքին գործոց նախարարութեան բանբերը անդրադարձած է հարցին` ընդգծելով, որ առաջին անգամն է, որ միջնորդի դեր վերցուցած կողմ մը կը սպառնայ հակամարտող կողմին: Աւելցուցած, որ Ուաշինկթընը պարտաւոր է մեկնաբանել այս տեղեկութիւնը:

Յայտնապէս ճնշումը կամ սպառնալիքը արցախեան կողմին ուղղուած է: Աւելի՛ն. ըստ լրատուամիջոցին, եթէ Արցախի ներկայացուցիչները մերժեն հանդիպիլ Պաքուի ղեկավարներուն հետ, Միացեալ Նահանգները կը սպառնան դիմել հակաահաբեկչական գործողութիւններու:

Երեւոյթը սովորական լրատուամիջոցի մը մեկնաբանական լրատուութեան չի վերաբերիր: Նոյն նիւթին մէջ կ՛ըսուի, որ լրատուամիջոցը յղում կատարած է Ռուսիոյ արտաքին գործոց նախարարութեան աղբիւրներուն: Արտաքին գործոց նախարարութենէն ոչ միայն հերքում չկայ, այլ բացատրութիւն պահանջուած է Ուաշինկթընէն:

Ուշագրաւ է, որ արծարծուած ամերիկեան սպառնալիքը կամ ճնշումը ուղղուած է արցախեան կողմին: Այս կ՛ենթադրէ, որ Պաքուն խնդիր չունի Ստեփանակերտի հետ հանդիպելու: Եթէ խնդիր չունի, ուրեմն Ազրպէյճանի ճշդած օրակարգով կը պայմանաւորուի հանդիպումը: Պաքուն կը շարունակէ յանկերգել, որ միակ օրակարգը Ստեփանակերտի ներկայացուցիչներուն հետ հանդիպելու պիտի ըլլայ համարկումը:

Պաշտօնական Ստեփանակերտը չէ մեկնաբանած տեղեկութիւնը: Չմեկնաբանելը չհերքել է աւելի քան չհաստատել այս պարագային: Ուաշինկթընէն տակաւին չկայ արձագանգ կամ հերքում հրապարակուածին մասին: Կ՛ենթադրուի, որ կ՛ըլլայ անպայման:

Պէտք է մտաբերել Ուաշինկթընի հանդիպման յետաձգումը` Պաքուի առաջարկով: Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարութեան ներկայացուցիչները յետաձգումի որոշումին տուին թեքնիք, ոչ էական պատճառներ:

Քաղաքական ընթերցումները այս բոլորին մտածել կու տան այլ շարժառիթներու մասին: Ուաշինկթընի հիմնական նպատակը ո՛չ Արցախի կարգավիճակն է, ո՛չ անվտանգութիւնը, ո՛չ ալ Արցախի ժողովուրդին իրաւունքները: Հետապնդուածը միջնոդութեան գործընթացի ղեկավարման ստանձնումն է: Ստեփանակերտ-Պաքու ձեւաչափը նման պայմաններով Ստեփանակերտի բանակցային կողմի հանգամանքի ապահովման հետ կապ չունի: Ազրպէյճանի բացարձակ պայմանը յստակ է այս առումով: Կը բանակցին բացառապէս համարկումի օրակարգով:

Ամերիկեան միջնորդութիւնը ռուսական միջնորդութեան չէզոքացումը կ՛ենթադրէ: Սպառնալիքը, որուն մասին կ՛ակնարկուի հրապարկումին մէջ, շատ հեռուները կ՛երթայ` «հակաահաբեկչական գործողութիւններ խոստանալով:

Չի բացառուիր, որ նման նիւթ հրապարակելը Մոսկուայի պատուէրն է: Բայց երբ չեն հերքուիր պաշտօնական յայտարարութիւնները, հաւաստիութիւնը տեղ կը շահի: Պարզ է, որ Մոսկուայի առաջին շահագրգռուածութիւնը միջնորդի հանգամանքը պահելն է եւ խաղաղապահ ուժերը այնտեղ տեղակայելը: Որոնց համար Մոսկուան կը շարունակէ յենիլ եռակողմ համաձայնութիւններուն վրայ:

Սակայն Պաքուն հիմնովին կը խախտէ եռակողմերը, եւ` այս հրապարակումին ճամբով պարզ կը դարձնէ, որ ամերիկեան պահանջներուն ընդառաջած է. փաստօրէն ճնշումն ու սպառնալիքը ուղղուած են Ստեփանակերտին:

Քաղաքական այս նախադրեալներով ալ կը բացատրուի միջազգային երաշխիքներով Պաքու-Ստեփանակերտ երկխօսութեան ձեռնարկումի առաջադրանքը, որ Ուաշինկթընի եւ Պրիւքսելի շրջանակներէն կը շարունակէ հնչել:

«Ա.»
aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company