ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Անկախութեան Հռչակագիրն ու Յօդուած 13-ը

19 Հունիս 2023

Հայաստանի զինանշանը

Հայաստանի խորհրդարանի նիստին, խնդրոյ առարկայ դարձաւ հանրապետութեան Զինանշանի խորհուրդը: Հին արժէքները հակադրուեցան նոր արժէքներուն, պատմական Հայաստանը` իրական Հայաստանին, զինանշանի խորհուրդն ու նկարագրութիւնը մեկնաբանուեցան իւրովի եւ սուր ենթակայականութեամբ, շեշտելու համար, որ մեր Զինանշանի խորհուրդը այսօրուան իրականութեան հետ կապ չունի: Այն ձեւակերպումով, որ 1991-ին հիմնադրուած պետութեան հետ ի՞նչ կապ ունի Զինանշանը:

Սահմանադրութեան Զինանշանին վերապահած բաժինը կարեւոր է վերստին կարդալ:

Յօդուած 13.

Հայաստանի Հանրապետութեան դրօշը եռագոյն է` կարմիր, կապոյտ, նարնջագոյն հորիզոնական հաւասար շերտերով:

Հայաստանի Հանրապետութեան զինանշանն է. կենտրոնը վահանի վրայ, պատկերուած են Արարատ լեռը` Նոյեան տապանով, եւ պատմական Հայաստանի չորս թագաւորութիւններու զինանշանները: Վահանը կը պահեն արծիւը եւ առիւծը, իսկ վահանէն ներքեւ պատկերուած են սուր, ճիւղ, հասկերու խուրձ, շղթայ եւ ժապաւէն:

Դրօշի եւ զինանշանի մանրամասն նկարագրութիւնը կը սահմանուի օրէնքով:

Հայաստանի Հանրապետութեան օրհներգը կը սահմանուի օրէնքով:

Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաքը Երեւանն է:

Յօդուած 13-ը մեր Սահմանադրութեան ամէնէն հեռանկարային, ամէնէն ազգային-փիլիսոփայական եւ ամէնէն համահայկական էութիւն ամփոփած յօդուածն է: Այս յօդուածը անքակտելիօրէն կապուած է Անկախութեան հռչակագիրին հետ, ուր կը խօսուի համայն հայութեան իղձերու կենսագործման, պատմական իրաւունքներու վերականգնման, Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ մայիսքսանութեան աւանդութիւններու շարունակման հրամայականներուն մասին:

Զինանշանին մէջ պատկերուած Նոյեան տապանն ու Արարատը պատմական Հայաստանին կը վերաբերին եւ անկախութեան հռչակագիրով իսկ ամրագրուած պատմական իրաւունքներու վերականգնման:

Յօդուած 13-ը ունի չորս հիմնական բաղադրիչ` եռագոյն, զինանշան, օրհներգ եւ մայրաքաղաք: Յօդուած 13-ի եւ Անախութեան հռչակագիրին ամէնէն առանցքային կապը սակայն մայիսքսանութեան աւանդութիւններու շարունակման իրաւադրոյթն է: Անկարելի է չնկատել, որ Յօդուած 13-ի 4 բաղադրիչներն ալ Հայաստանի Ա. Հանրապետութեան որոշած խորհրդանիշներու կամ մայրաքաղաքին վերահաստատումն են: Խնդիրը հետեւաբար ո՛չ գեղագիտական է, ո՛չ ալ այժմէականը հինին կամ պատմականը նորին արուեստական երկուութիւններ ստեղծելուն կը վերաբերի:

Յօդուած 13-ով, 1991-ին, առաջին օրէն իսկ կայացած է ազգային պետական կարեւորագոյն որոշում խորհրդանիշները վերաորդեգրելով վերանկախացող Հայաստանի Հանրապետութիւնը Ա. Հանրապետութեան իրաւաժառանգորդը նկատելու: Այս իրականութեան անտեսումն ու շրջանցումը կա՛մ անգիտակցութեան հարց է, կա՛մ ալ այսօրուան արտաքին քաղաքականութեան համահունչ նոր զիջումներու երթալու համար ենթահողի նախապատրաստութեան քայլ: Ասիկա նոյնիսկ կրնայ նկատուիլ Սահմանադրութեան փոփոխութեան համար միտքերու պատրաստութիւն համահայկական խորհրդանիշները փոխելու որոշումով:

Որովհետեւ այսօրուան Սահմանադրութեամբ թէ՛ Արցախի ուղղութեամբ եւ թէ՛ Թուրքիոյ հետ նոր համաձայնագիր կամ սահմաններու ճանաչման նոր պայմանագիր կնքելը կը նկատուին հակասահմանադրական, եւ իրաւական հիմնաւորումներով չի հաստատուիր անոնց սահմանադրականութիւնը:

Յօդուած 13-ի եւ Անկախութեան հռչակագիրի ուղղակի կապը չէր արտօներ, որ խորհրդարանի բեմէն վարչապետի մակարդակով հնչէին նման անտեղի համեմատութիւն կամ Զինանշանին` այսօրուան իրականութեան հետ կապ չունենալու մասին բարձրաձայնումներ: Անոնց հակասահմանադրական ըլլալու իրողութեան նշումով պէտք է ընդմիջուէր Նիկոլ Փաշինեանի խօսքը:

Առաջին Հանրապետութեան իրաւաժառանգորդութիւնը ամրագրող Յօդուած 13-ը շատ հեռուներ կրնայ առաջնորդել մեր համազգային երթը: Առաջին Հանրապետութեան օրերուն էր, որ կայացաւ Ուիլսընի Իրաւարար վճիռը: Պատահական չէ, որ Սահմանադրութեան փոփոխութեան պահանջ հնչեց նաեւ պաշտօնական Անգարայէն:

Այս իրաւաժառանգորդութեան կարեւորութեան գիտակցած էին ցեղասպանութիւնը արտաքին քաղաքականութեան օրակարգէն հանող, «Պատերա՞զմ թէ՞ խաղաղութիւն» հարցադրումով լրջանալու պահի մասին խօսող առաջին իշխանութիւնները:

Զինանշանի մասին խորհրդարանին մէջ հնչած տեսակէտները մաս կը կազմեն Արարատ-Արագած հին-նոր պատմական-իրական կեղծ բանավիճային օրակարգին: Արցախը Ազրպէյճանի կազմին մէջ ընդունող խաղաղութեան պայմանագիրէն ետք յայտնապէս կը նախապատրաստուի Կարս 2-ը: Մեր Սահմանադրութիւնը կ՛արգելակէ երկուքն ալ:

Անհպելի պէտք է պահել Անկախութեան հռչակագիրին յղում կատարող Սահմանադրութեան բաժինը եւ Յօդուած 13-ը:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company