Այսօրվա շոուն պատահական չէր, Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների
20 Հունիս 2023
Նիկոլ Փաշինյանը արդեն երեք տարի է, փորձում է մեղավորներ կարգել, դրա համար գնում է տարատեսակ աղճատումների: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Փաշինյանը իր հայտարարություններով քանդեց Ադրբեջանի կապերը, հնարավորություն տվեց պատերազմ սկսել, հիմա փորձում է հանրությանը համոզել, որ ստիպված է գնալ զիջումների, հակառակ դեպքում ավելի վատ կլինի»,-ասաց նա:
