ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Իշխանությունները վախեցած են. պայթյունի ձայնը կլսեք

27 Հունիս 2023

«Հարցազրույցի թանկագին ժամանակի կարևոր մասը պետք է նվիրեմ նրան, թե խորհրդարանում իշխանական ֆրակցիայի ղեկավարը կամ ԱԺ նախագահը որքան անդաստիարակ են, որքան խուլիգանական պահվածք կարող են ունենալ ու իրենց այդպես պահե՞լ: Ալեն Սիմոնյանը կարծում է՝ էդ աթոռն իրենց տանից է բերել, այդ աթոռի վրա պետք է նստի և երրորդ դեմքով խոսի ԱԺ մեծասքանչ նախագահի մասին: Պարզապես, Ալեն Սիմոնյանը վիրավորեց, և Սեյրան Օհանյանի նյարդերը տեղի տվեցին»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով երեկ, հունիսի 26-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին:

Նրա խոսքով՝ միջադեպը հրահրելով՝ իշխանությունները փորձում են հանրության ուշադրությունը շեղել Արցախում ստեղծված իրավիճակից և երկրի առջև ծառացած խնդիրներից:

«Արցախը շրջափակման մեջ է, դեղորայք, սնունդ, վառելիք այլևս չկա, այս ամենի մեջ մեկ էլ՝ դը՛խկ… Շեղում են ամեն ինչից՝ բոլոր կարևոր հիմնախնդիրներից: Նիկոլն ասում է՝ Արցախը Ադրբեջանի կազմում է ճանաչում, բայց հո հասարակության վերաբերմունքն էլ այդպիսին չէ՞, իրենք էլ են վատ վիճակում հայտնվում: Իրենք էլ են հասկանում, որ հասարակության տրամադրությունն այլ է: Արցախյան հարցը բոլոր միջազգային օրակարգերից փորձում են հանել՝ Արցախի ինքնորոշման, արցախահայության իրավունքների հարցը»,-նշեց Գեղամ Մանուկյանը՝ ընդգծելով, որ այս իրավիճակում իրենց հայտարարած 24-ժամյա նստացույցն առաջին հերթին ուղերձ է լինելու, որ հայ հասարակությունը քնած չէ, դժգոհություններ ունի:

«Հիմա գերնպատակ պետք է դարձնել Հայաստանի որևէ նոր կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելու հնարավորության բացակայությունը, որի համար ՀՅԴ Գերագույն ժողովը մատնանշել էր հիմնական ուղղություններ՝ անվտանգային, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնում, նաև՝ արտաքին քաղաքականության մեջ դաշնակիցների եղած պոտենցիալը մեկտեղելով՝ Արցախի ինքնորոշման իրավունքի թեման չփակելն ու առաջ մղելը, զուգահեռ այս գործընթացին՝ նաև այս իշխանությունների հեռացում»,-ընդգծեց նա:

«2022թ. երբ «Դիմադրություն» շարժումը մեկնարկում էր, շատերն ասում էին, որ ժողովուրդը թմբիրի մեջ է, բայց միանգամից դա պայթեց: Հիմա, ես վստահ կարող եմ ասել, որ այս իշխանությունը երանի կտար այն ժամանակվա թմբիրին: Այսօր ուղղակի անհավատալի էլեկտրականացված վիճակ է Հայաստանում: Այնքան էլեկտրականացված վիճակ է, որ իշխանությունը շատ լավ դա հասկանում է, և ՀՅԴ հայտարարության մեջ զորաշարժ բառից վախեցել են: Ասում ենք՝ հո մենք մեղավոր չե՞նք, որ մեր հայերենի իմացությունն ավելի լավն է, քան՝ ձերը: Նույն այս տաղավարում Աղվան Վարդանյանի ասած մահապարտ բառից վախեցել էին: Իրենք գիտեն իրերի իրական դրությունը»:

Ճշտմանը՝ այսինքն՝ իշխանությունները վախեցա՞ծ են, նա պատասխանեց.

«Այո, այն էլ ո՜նց: Հասկանում են, որ այս վիճակը չի կարող շարունակվել, պայթելու է: Վստահ՝ պայթյունի ձայնը կլսեք և մասնակից կլինեք»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company