ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Անօթի մարդիկ…ամօթի պատեր

29 Հունիս 2023

Այս մարդիկը անօթի են: Եւ այդ ալ ագահօրէն անօթի:

Միայն Ատրպէյճանի բռնապետ Իլհամ Ալիեւի մասին չէ խօսքը: Անոր թիկունք կանգնող միւս մարդն է՝ այլ «ազգընտիր» մը՝ Թուրքիոյ նախագահ Ռեճէպ Թայիպ Էրտողանը եւ իր «նորընտիր» կառավարութիւնը:

Անոնք անօթի են եւ ամէն գնով կը շարունակեն գործել համաթուրանականութեան երազը կերտելու: Արցախի եւ Հայաստանի միջեւ քանիցս անցարգելներ զետեղելէ եւ վերջերս կրախիճէ եւ շաղախէ պատնէշ հաստատել-վերցնելու «աչկապուկի խաղ»-էն ետք, զարմանալի պիտի չըլլայ, եթէ ազերիները Հակարիի կամուրջի մուտքին հաստատ հիմերով, աղիւսով եւ պողպատով պատի մը կառուցումը:

Ահա թէ ի՛նչ կրնայ ըլլալ անօթի մարդոց կառուցելիք «ամօթի պատ»-ը… Պերլինի պատին փուլ բերուելէն 34 տարի ետք: Եւ ի՜նչ զուգադիպութիւն. այդ պատմական թուականին օրն ու ամիսն ալ 9 Նոյեմբերն է: Տարբերութի՞ւնը. փուլ եկածը միացուց, նոր շինուողը կը բաժնէ…

Պատի նոր մտայղացումները հայելին են Նոր Աշխարհի այլանդակ մտածողութեան: Այլանդակ նախագահ մը՝ Տանըլտ Թրամփ, այնշթայնեան եզակի գաղափարը ունեցաւ Մեքսիքայի սահմանին երկայնքին վիթխարի պատեր կառուցելու, ապօրինի գաղթականներու մուտքը արգիլելու համար: Նիւթական շահ ապահովողներ եղան, պատը սկսած է ժանգոտիլ…

Թրամփը ձգենք հետապնդողներու ուռկանին մէջ, վերադառնանք մեր ողբերգութիւններուն: Արցախը ամբողջական շրջափակման մէջ առնուած է: Պաքու կ՛արգիլէ նոյնիսկ բազմիցս Կարմիր Խաչի եւ խաղաղապահներու երթեւեկը: 15 Յունիսէն ի վեր Ռուսիոյ խաղաղապահ զօրակազմին իսկ արգիլուած է պաշարեալ բնակչութեան անհրաժեշտ մարդասիրական բեռներու, յատկապէս` սննդամթերքի եւ այլ անհրաժեշտ ապրանքներու առաքումները: Կայ աւելի, ծանրակշիռը. Որոշ շրջան մը դադրած էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտէին կողմէ ծանր հիւանդներու Արցախէն Հայաստանի փոխադրութիւնն ու դեղերու մատակարարումը:

Կոկորդ սեղմելու այս ոճրային արարքներուն զուգահեռ, ազերի բանակայինները մերթ ընդ մերթ կը կրակեն, ոչ միայն հայկական դիրքերու, այլ նաեւ սահմանամերձ գիւղերու ուղղութեամբ, թիրախ դարձնելով անմեղ բնակիչները ու հողին կառչած մշակը: Ոճիրին այս երեսը շատո՜նց դարձած է «սովորական»:

21-րդ դարը շուտով կ’ամբողջացնէ իր առաջին քառորդը, սակայն 20-րդէն ներածուած տարօրինակ ժառնագութիւն մը՝ ՊԱՏը կը մնայ «պատահական» միջոց շրջաՊԱՏելու:

Հայորդիին համար, «ազգընտիր» վարչապետէն եւ իր հլու կամակատարներէն, սկսելով անբարտաւանութեան մետալակիր խորհրդարանի նախագահէն մինչեւ անմեղ գիւղացի մշակն ու ընդդիմադիրներ ձեռնածալ կը մնան այս ՊԱՏին դիմաց:

Այս սուր տագնապները ստեղծուած են եւ կը ծանրանան ո՛չ միայն դրացի անօթի՛ թշնամիներուն ախորժակներու սրումին հետեւանքով, այլ նաեւ ներհայկական ներկայ ահաւոր կացութեան պատճառով: Հազիւ թէ հինգ տարուան պատմութիւն ունեցող կուսակցութիւն մը (մոռնանք որ կուսակցութիւն մը ԳԱՂԱՓԱՐԻ մը վրայ կը հիմնուի, իսկ ասոնք ԱՆգաղափար են ի սկզբանէ), երկրին ղեկը խլելով, յաջողած է գրեթէ ամբողջութեամբ փլել ենթակառոյցը, կործանման սեմին հասցուցած է հայրենիքն ու պետութիւնը: Չանտեսենք ՊԱՏԵՐ ՇԻՆԵԼՈՒ անոնց «արժանիքը», բաժանման պատեր՝ ժողովուրդ «դասակարգերուն» մէջ, Հայաստանի եւ Արցախի միջեւ, Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ։ Ի վերջոյ, անօթութի՛ւնն ալ իր տարբերակները ունի, մէկը միւսէն վատ:

Չոր իրականութիւնները ցոյց կու տան, որ «անտառի օրէնք»-ի քաղաքականութիւնը կը շարունակուի եւ նոր տարբերակներով կը հարստանայ: Լա Ֆոնթէնեան մտածողութեամբ, անօթի գայլը աչքերը սրած կը պահէ անտէր, անտիրական ու անփորձ ոչխարին դիմաց:

Մեր ժողովուրդը ոչխար չէ, փորձը ունի գայլերու ժանիքները փշրելու: Հիմա, իր դիմաց կանգնող գայլերուն մէկ մասը ունի գորշ գոյն…

«Հայրենիք» – Պոսթըն
Խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company