ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Փաշինյանը հանձնում է Ղարաբաղը և իրականացնում Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու Վաշինգտոնի հրահանգը

03 Հուլիս 2023

Հրապարակում ենք https://www.politnavigator.net ռուսական էլեկտրոնային լրատվամիջոցի վերլուծությունը՝ այն համարելով ուշագրավ մեր ընթերցողի համար։ Ներկայացնելով ՀՀ իշխանությունների ծրագրված քաղաքականության հետևանքով Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հեղինակի ախտորոշումները և գնահատականները՝ «Դրօշակը» անպայմանորեն չի կիսում ստեղծված իրավիճակից փրկության մասին հեղինակի տեսակետները։ Մեկ բան աներկբա է՝ միայն հայ ժողովրդի համազգային ըմբոստացումը կարող է փրկել Արցախ-Հայաստանը անխուսափելի աղետից։

Խմբագրություն

Փաշինյանը հանձնում է Ղարաբաղը և իրականացնում Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու Վաշինգտոնի հրահանգը

Այնուր Կուրմանով
Ռուսաստանի վերլուծաբան

Ահա և ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ղարաբաղը հանձնելու քաղաքական էպոպեան, ինչի մասին մենք անընդհատ խոսում և զգուշացնում էինք մեր հրապարակումներում։

Հայաստանի վարչապետն Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս։ Բրիֆինգի ժամանակ նա հաստատել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախի հետ՝ ասելով հետևյալը.«86,600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Մենք պետք է արձանագրենք, սակայն, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու երկխոսությամբ»։

Սա նշանակում է, որ Երևանը չի խառնվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և էթնիկ հայ բնակչության խնդիրներին՝ տեղի բնակիչների ապագային առնչվող բանակցությունները հանձնելով Ստեփանակերտին ու Բաքվին, որոնք անհավասար սուբյեկտներ են, և որոնց միջև երկխոսության անհնարինությունը քննարկման հարց չէ։ Բնականաբար Ալիևի վարչակազմն ու նրա կառավարությունը ոչինչ չեն քննարկի ղարաբաղյան իշխանությունների հետ՝ զինաթափման և գերի հանձնվելու տեխնիկական հարցերից բացի։ Փաստորեն սրանով ղարաբաղցիները հանձնվում են հաղթողի ողորմածությանը։

Ասվածի ազդեցությունը մեղմելու համար Փաշինյանը խոսեց արցախահայության ինչ-որ «միջազգային երաշխիքների» մասին՝ նկատի ունենալով «խաղաղապահներին»՝ ի դեմս ԵՄ-ի և ԱՄՆ-ի, որոնք, իբրև թե, պետք է հանդես գան Բաքվին ուղղված ինչ-որ հայտարարություններով և խնդրանքներով՝ ներելու բնակչությանը։ Հասկանալի է, որ ադրբեջանական իշխող վերնախավը «թքել է» նման «երաշխիքների» վրա, որոնք սոսկ երեսպաշտ ձևականություն են։

Այս քայլի մեջ ոչ մի նոր կամ անսպասելի բան չկա, քանի որ դեռևս 2018-ի «թավշյա հեղափոխությունից» առաջ Նիկոլ Փաշինյանի գլխավորած աջակողմյան լիբերալ ընդդիմության ծրագրային պահանջներից մեկը Արցախից հրաժարումն էր։ Արցախն իբրև թե կապում էր Հայաստանի ձեռքերն ու ոտքերը և թույլ չէր տալիս ՀՀ-ին գնալ ժողովրդավարության և «եվրոպական զարգացման ուղիով»։

Դա հաստատում է նաև Պետդումայի ԱՊՀ հարցերով եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանդին Զատուլինը. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ինչպես մեզ մոտ են ասում, կտրված գլխի մազերի համար լաց չեն լինում։ Տվյալ դեպքում անցած տարվա կեսից դեպի Արևմուտք շրջադարձի հետ միաժամանակ Փաշինյանն ու իր թիմը վեկտորը փոխելու համար ճանաչեցին 90-ականների Ալմա Աթայի հռչակագրի գերակայությունը, համաձայն որի՝ միութենական հանրապետությունները ճանաչվում են իրենց սահմաններում, ընդ որում՝ որևէ վերապահում չանելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։ Նույնիսկ նրանց, որոնք այս ամբողջ ընթացքում, տասնամյակներ շարունակ առիթ են եղել Մինսկի խմբի միջնորդների աշխատանքի համար»։

Դրա համար էլ ներկայիս իշխող ամերիկամետ լիբերալ վերնախավը Երևանում նախ՝ նպաստեց, իսկ հետո՝ օգտվեց 2020-ի պատերազմում կրած պարտության հետևանքներից, որպեսզի իրականացնի վաղուց մտածված կապիտուլյացիան՝ Ղարաբաղի վերացմամբ Ադրբեջանի հետ հաշտվելու, Թուրքիայի հետ ինտեգրվելու և դեպի Արևմուտք աշխարհաքաղաքական շրջադարձ կատարելու նպատակով։

Այնպես որ, սա նույնիսկ դավաճանություն չէ, քանզի դավաճանել կարող են միայն մտերիմները, համախոհները և գործընկերները, այլ իշխանության եկած ուժերի նպատակաուղղված քաղաքականության հետևանք է։ Նրանք ձգտում են Հայաստանի մնացորդները հանձնել ԵՄ-ին, ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին։

Իսկ Արցախը ճանապարհին ընկած քարի պես խոչընդոտում էր այդ տեղաշարժին, ու այժմ այն հեռացնում են, որպեսզի դրա հետ մեկտեղ նաև վերացնեն Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությունը հանրապետությունում և ընդհանրապես Հարավային Կովկասում։

Առհասարակ խոսք չկա Արցախի բնակիչների մշակութային ու ինքնավար իրավունքների մասին, քանի որ դրանք նախատեսված չէին նաև անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայում տեղի ունեցած հակառուսական խառնաժողովի ժամանակ, երբ Նիկոլն առանց որևէ պայմանի համաձայնեց Ալիևի բոլոր պահանջների հետ՝ Էմանուել Մակրոնի, Շառլ Միշելի և Էրդողանի մասնակցությամբ։
Բոլոր ղարաբաղցիներն, ի վերջո, զոհաբերվում են եվրաինտեգրման հայեցակարգին։

Սա ակնհայտ նահանջ է նույնիսկ խորհրդային ժամանակաշրջանից, երբ Լեռնային Ղարաբաղի հայերն ունեին իրենց ինքնավար հանրապետությունը, թեկուզև Ադրբեջանական ԽՍՀ կազմում։ Հիմա դա չի լինի, ավելին՝ հետագայում խոսք կլինի մնացած հայերի արտաքսման մասին, որոնք չեն ցանկացել ձուլվել և թուրք դառնալ։

Եվ «խաղաղության համաձայնագրի» նման տարբերակն ակնհայտորեն հակասում է ռուսական տարբերակին, որում առաջարկվում էր ապագա սերունդներին քննարկել Արցախի կարգավիճակը վերջնական խաղաղ կարգավորումից հետո։

Հակադրվելով Մոսկվայի առաջարկներին՝ Երևանն այժմ սպասում է Բաքվի պատասխան առաջարկներին, որն, ըստ Փաշինյանի, պետք է ուղարկի իր առաջարկները և վերադարձնի Հայաստանի հարավային շրջաններում ադրբեջանական բանակի կողմից գրավված մի շարք գյուղեր։ Նման կերպ իշխող վերնախավը ցանկանում է երկրի ներսում հասարակական կարծիքի համար մեղմացնել Ղարաբաղի կորուստը։

Ըստ ամենայնի՝ Արցախից հետո խոսվելու է Սյունիքի շրջանի հողերի մի մասը տրանսպորտային հանգույցների և ենթակառույցների ծրագրերին հանձնելու մասին. այդ տարածքները Բաքվում արդեն անվանում են «Արևմտյան Ադրբեջան»։ Ավելին, իրադարձությունների զարգացման նման տարբերակն, անպայման, կհանգեցնի ոչ միայն Իրանի տրանսպորտային ուղիների փակմանը, այլև նրա համար հյուսիսում նոր հենակետ կստեղծվի ՆԱՏՕ-ի ուժերի համար, որոնք, անշուշտ, կօգտվեն դրանից՝ որպես ցատկահարթակ ագրեսիայի համար։

Արցախի լիկվիդացմամբ Նիկոլ Փաշինյանն իր համար նախապատվություններ և հավանություն է «սակարկում» հավաքական Արևմուտքի և Անկարայի հետ՝ երկրի տարածքում ստեղծելով Կենտրոնական Ասիայի հանրապետությունների նավթի, գազի և օգտակար հանածոների պոմպային հանգույց, որն այդուհետ կհոսի Թուրքիա, այնուհետև՝ ԵՄ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքով։

Չէ՞ որ խողովակաշարերին և լոգիստիկ երթուղիներին անխուսափելիորեն կհետևեն նաև Հյուսիսատլանտյան դաշինքի բազաները։ Չէ՞ որ Արցախի հայկականությունից հրաժարվելու հետ մեկտեղ հայկական կողմը հայտարարում է նաև ՀԱՊԿ-ից Հայաստանի Հանրապետության դուրս գալու մասին, ինչը Նիկոլ Փաշինյանը հաստատեց նաև մամուլի ասուլիսի ժամանակ, ասելով, որ Երևանը պատրաստ է դադարեցնել մասնակցությունը պաշտպանական համաձայնագրին. «Դա հնարավոր է, եթե Հայաստանն արձանագրի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից»: «Այդ դեպքում ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ի անդամ լինելու ոչինչ չտվող կարգավիճակը միայն կխանգարի մեզ անվտանգության օրակարգ քննարկելու այլ երկրների հետ։ Դուք կարծում եք՝ Հայաստանը այլ առաջարկներ չի՞ ստացել ուրիշ երկրներից ռազմամթերք ձեռք բերելու վերաբերյալ։ Իհարկե, ստացել է, և այդ հնարավորությունները չեն իրացվել հիմնականում ՀԱՊԿ-ին անդամակցելու պատճառով»,— բարձրաձայն շեփորահարեց Փաշինյանը։

Քանի որ Թուրքիայի հետ սահմանը բացվում է, Արցախն էլ լուծարվում է, ուստի մոտ ժամանակներս Երևանը կառաջադրի Գյումրիում ռուսական ռազմակայանի փակման և Ղարաբաղում ՌԴ ՊՆ խաղաղապահ զորակազմի, որն այժմ տեղի բնակիչների անվտանգության միանձնյա ապահովողն է, գործունեության դադարեցման հարցը։ Իսկ նրանց փոխարեն տարածաշրջան կժամանեն ամերիկյան և եվրոպական խաղաղապահները, ինչն անխուսափելիորեն նոր զինված հակամարտություններ կսադրի Իրանի հետ։

Այսպիսով՝ խաղաղ կարգավորման փոխարեն հրաժարվելով ռուսական պլանից՝ տարածաշրջանում պետք է սպասել նոր պատերազմի՝ նկատի ունենալով, որ իրադարձությունների նման դասավորությանը կտրականապես չի համաձայնի Թեհրանը, իսկ Բաքուն կանգ չի առնի սոսկ Ղարաբաղի վրա՝ ողջ Հարավային Հայաստանը համարելով իրենը։

Այս իրավիճակում Արցախի բնաջնջման հանձնված բնակիչները պետք է իրենց ճակատագիրն իրենք տնօրինեն և հետևեն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ժողովուրդների օրինակին՝ մինչև վերջ իրենց կյանքն ու ապագան կապելով Ռուսաստանի հետ: Միայն այս կերպ նրանք կարող են խուսափել ցեղասպանությունից և անհետացումից։ Մասնավորապես այս մասին հենց այսօր իր տելեգրամյան ալիքում գրել է ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը. «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնակիչների ճակատագիրն այլևս չի հետաքրքրում Փաշինյանին։ Նրանց ցեղասպանությունից պաշտպանելու միակ երաշխավորը մնացել է միայն Ռուսաստանը։ Ուստի արցախցիների համար ամենաճիշտ ելքը կարող է լինել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը։ Իսկ Ռուսաստանը, որպես ԽՍՀՄ իրավաժառանգորդ, պետք է հաստատի ԼՂԻՄ-ի (Արցախի) ինքնավար կարգավիճակը. նա դրա իրավունքն ունի»։

Եվ սա այժմ գուցե միակ ելքն է, եթե իհարկե, հայ ժողովուրդն Երևանում կտրուկ չդիմադրի իշխող վերնախավի ազգային դավաճանությանը, որը երկիրը տանում է դեպի կատաստրոֆա և արևմտյան պրոտեկտորատի կարգավիճակի։

https://www.politnavigator.net/pashinyan-sdaet-karabakh-i-osushhestvlyaet-ukazanie-vashingtona-po-vydavlivaniyu-rossii-iz-zakavkazya.html

Թարգմանությունը՝
Գայանե Մանուկյանի

«Դրօշակ» թիվ 6, 2023թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company