ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Գլոբալիզմի գաղափարաբանությունը և նեոլիբերալների հեղափոխականությունը

04 Հուլիս 2023

Թերևս ոչ մի քաղաքական գործիչ, խոսքն, իհարկե, վերաբերում է խոշոր և տարածաշրջանային տերությունների ղեկավարներին, ամփոփելով 2022 թվականը, չփորձեց հիմնավորված և հստակ կանխատեսումներ անել գալիք 2023 թվականի վերաբերյալ: Տասնամյակի կտրվածքով կանխատեսումներ կան, սակայն դրանք ավելի շատ արտահայտում են կանխատեսողներից յուրաքանչյուրի ցանկությունը՝ տեսնել իրականացած իրենց նպատակներն ու քաղաքական ծրագրերը: Ինչ վերաբերում է քաղաքագետների ստվար բանակին, ապա նրանց մեծ մասն ավելի շատ զբաղված է գուշակություններով, քան թե իրադրության վերլուծությունից բխող կանխատեսումներով: Ըստ նրանց՝ միջազգային հարաբերություններում տիրող խառնաշփոթը, պետությունների ղեկավարների հաճախ անտրամաբանական վարքագիծը հնարավորություն չեն տալիս կանխատեսել զարգացումների ընթացքը:
Արևմտյան քաղաքական միջավայրում վերջին տասնամյակում գերակշռում են գործիչներ, որոնց վարած քաղաքականության մեջ և հայտարարություններում դժվար է գտնել տրամաբանություն: Հաճախ նրանց խոսքն այնքան հակասական է ու ցնորամիտ, որ ենթակա չէ ընկալման և իմաստավորման, իսկ վարկը նմանվում է կլոունադայի: Դա ամբոխին դուր է գալիս, այնպես է զվարճացնում, որ ինքն էլ դառնում է կլոունադայի մասնակից: Է՛, նպատակն էլ դա է: Հաց և կրկես:
Բարձր պաշտոններում «տեղադրված» այս թիմը, սակայն, կոչված է լուծելու հեղափոխական խնդիրներ և ձևակերպելու նոր գաղափարախոսություն: Նրանց հիմնական նպատակը կարելի է արտահայտել կոմունիստական հիմնի՝ «Ինտերնացիոնալի»
հետևյալ տողերով.
Այս հին աշխարհը կփորենք մենք,
Մինչև հիմքերը և հետո
Մեր նոր աշխարհը կշինենք մենք…
Իհարկե, այս դեպքում «մենք» դերանվան ներքո հանդես է գալիս ոչ թե համաշխարհային պրոլետարիատը, այլ արմատական լիբերալները, որոնց «Ինտերնացիոնալ»-ը կոչվում է «գլոբալիզմ»: Սրանց նպատակներն ու խնդիրները գրեթե նույնն են. խարխլել ու քանդել պետության, եկեղեցու, ընտանիքի հիմքերը, մարդու գիտակցությունից ու հոգեբանությունից հանել ազգային արժեքներն ու ավանդույթները, ձևավորել կրոնական, բարոյական, սեռական որոշիչներից զերծ նոր տիպի մարդու: Միևնույն ժամանակ լիբերալ գլոբալիստները հասարակություններն ու ժողովուրդներին բաժանում են սևերի և սպիտակների, հների և նորերի, դրախտաբնակների և ջունգլիաբնակների: Իրականում նրանք գործի և խոսքի անհամապատասխանությամբ երկատում են մարդկանց գիտակցությունը, խռովում նրանց հոգեվիճակը: Գլոբալ լիբերալիզմը ձեռնարկել է նոր սոցիալական փորձարարություն, ինչը, սակայն, ի տարբերություն մարքսիստական-տրոցկիստականի, դեռ հստակեցված ու համակարգված չէ և ավելի նման է սոցիալ-կենսաբանական փորձարարության: Սրանք մարդուն առավելապես դիտարկում են որպես կենսաբանական էակ՝ ավելի կարևորելով վերջինիս ֆիզիոլոգիական հատկությունները, բնազդները, որոնք հեշտությամբ են ենթարկվում կառավարման, և որոնց կարիքներն, ի տարբերություն հոգևոր և բարոյական պահանջների, ավելի հեշտ է բավարարել: Որպես փորձարարության օբյեկտ նրանք դիտարկում են մարդկային 8 միլիարդանոց զանգվածից մոտ 7 միլիարդին: Մնացած մեկ միլիարդը առանձնացվում է որպես առաջադեմ, քաղաքակիրթ մարդկություն, որպես «ոսկե էտալոն»: Բնականաբար, վերջիններիս առաջնորդներին անհանգստացնող ամենակարևոր հարցերից մեկը երկրագնդի գերբնակեցումն է, ինչը վաղ թե ուշ հանգեցնելու է բնապահպանական աղետի, մոլորակի բնական պաշարների մսխման, մշակելի հողերի անապատացման և պարենային ռեսուրսների կրճատման, ինչն իր հերթին կբերի քաղաքակրթության փլուզման: Իհարկե, երկրագնդի գերբնակեցվածությունը լուրջ խնդիրներ է առաջադրում մարդկությանը, սակայն կարևորը դրանք հաղթահարելու ճիշտ լուծումներ գտնելն է: Ոսկե միլիարդի առաջնորդները՝ աշխարհի ամենահայտնի հարուստ մարդիկ՝ Բիլ Գեյթսը, Ջորջ Սորոսը,Դևիդ Ռոքֆելլերը, Թեդ Թերները, գերբնակեցվածության մարտահրավերների դեմ պայքարի գաղափարներ են առաջ քաշել, որոնք կարելի է հանգեցնել, ըստ էության, մեկ գաղափարի, այն է՝ կրճատել բնակչությունը՝ հասցնելով այնպիսի թվի, որը կհամապատասխանի մոլորակի պաշարներին և կապահովի մարդկանց բարգավաճ կյանքը: Որպես դրան հասնելու հիմնական ճանապարհ առաջարկվում է ծնելիության կրճատումը՝ բոլոր հնարավոր միջոցներով: Այս գաղափարական ցուցումներին էլ հետևում է ամլության բերող բոլոր տեսակի սեռական այլասերումների խրախուսումը: Հետևելով այս ցուցումներին՝ լիբերալ քաղաքական շրջանակները քանդում են հասարակության բջիջը՝ ընտանիքը և մարդկային բնությանը հատուկ սեռական կառուցվածքը: Ի դեպ, արևմտյան քաղաքական էլիտայի զգալի մաս են կազմում միասեռականները, տրանսգենդերները, ընտանիքներից շատերը միասեռ են կամ էլ անզավակ, այսինքն՝ չվերարտադրվող են: Այս գաղափարները լայնորեն քարոզվում են, սակայն հասկանալի է, որ դրանով բնակչության էական կրճատման չես հասնի: Ուստի պետք է կիրառել վաղուց հայտնի արմատական միջոցներ, ինչպիսիք են՝ սովը, համաճարակները, տարերային աղետները, ցեղասպանությունները և պատերազմները: Լիբերալ գլոբալիստները հմտորեն քողարկում են իրենց նպատակները՝ հանդես գալով խաղաղասիրական, մարդասիրական հայտարարություններով: Դրա հետ մեկտեղ չեն վարանում շինծու մեղադրանքների հիման վրա այս կամ այն պետությանը որակել որպես չարի կենտրոն, իսկ դրա ղեկավարին՝ կոռուպցիոներ, բռնապետ և մարդասպան: Օրինակ՝ Իրաքը և Լիբիան հայտարարվեցին ահաբեկչական և բռնապետական պետություններ և հաշվի չառնելով որևէ այլ կարծիք՝ այդ պետությունները ոչնչացվեցին: Իսկ քաղաքակիրթ և առաջադեմ արևմտյան հասարակությունը բավարարությամբ հետևում էր, թե ինչպես է ամբոխը բզկտում ու սպանում Մուամար Քադաֆիին և կախաղան հանում Սադամ Հուսեյնին, քանդում և ավերում նրանց երկրները, միլիոնավոր քաղաքացիների դարձնում փախստական, սպանում հազարավոր անմեղ մարդկանց:
Այնպես որ, վերջին քսան տարիների ընթացքում արաբական, աֆրիկյան երկրներում, հիմա էլ Ուկրաինայում պատերազմներ հրահրելով, աշխարհով մեկ կենսաբանական լաբորատորիաների ցանց տեղադրելով և ամեն տեսակի վարակներ տարածելով, գունավոր հեղափոխությունների ճանապարհով պետություններ քանդելով և ժողովուրդներին սովի մատնելով՝ երկրագնդի բնապահպանական վիճակով մտահոգ լիբերալներին հաջողվեց ինչոր չափով կրճատել մոլորակի բնակչությունը: Բայց անելիքները դեռ շատ են. ջունգլիները դիմադրում են, խանգարում են «ոսկե միլիարդի» գլոբալ իշխանության կայացմանը: Գլոբալիստների այս գաղափարները, սակայն, պատասխան չեն տալիս մի քանի կարևոր հարցերի: Օրինակ՝ հստակ չի ասվում, թե ինչպիսին է լինելու մնացած 7 միլիարդի ճակատագիրը: Արդյոք նրանց կինտեգրեն «առաջադեմ մարդկության» շարքերին, թե՞ վերը նշած մեթոդներով կվերացնեն: Կամ գուցե մի մասին կինտեգրեն, մյուսին կվերացնեն։
Եվ վերջապես, որոնք են դրանց մեջ ընդգրկվելու չափանիշները: Անկասկած, դրա միջուկը կազմելու են Գեյթսի, Սորոսի, Ռոքֆելլերի նմանները, լիբերալ-գլոբալիստական քաղաքական, տնտեսական էլիտան, գաղափարախոսությունը մշակող և քարոզող մտավորականությունը, որոշ մշակութային գործիչներ: Ելնելով վերջիններիս դատողություններից՝ «ոսկե միլիարդը» ձևավորվելու է բարոյական, կրոնական կապանքներից ազատ, ցանկացած գնով իրենց նպատակին հասնող և մրցակցային պայքարում թրծված մարդկանցով և դրանց սպասարկող, հասարակական կյանքի տարբեր բնագավառների աշխատավորների զանգվածից: Իմիջիայլոց, ասենք, որ ըստ վերը նշված չափանիշների՝ ԼԳԲՏ համայնքին, բնապահպանական ակտիվիստներին, ամեն տեսակ աղանդներին տեղ չի հատկացվում միլիարդանոց այդ հանրույթում: Սրանք կոչված են մոլորեցնելու և ինքնավերացման տանելու մնացած 7 միլիարդին և դրանց հետ էլ՝ վերանալու:
Ի՞նչ գնահատական կարող ենք տալ այս գաղափարներին, ինչ սահմանում: Դրանք, դասական իմաստով, համակարգված չեն որպես գաղափարախոսություն կամ դեռ չեն ներկայացվում հանրությանը որպես այդպիսին: Գուցե սա ռասիզմի մի նոր, յուրահատուկ տեսա՞կ է, որը սակայն մարդկանց զտում է ոչ թե մաշկի գույնով կամ էթնիկական հատկանիշներով, այլ բաժանում է արժանիների և ոչ արժանիների, կենսունակների և ոչ կենսունակների: Շատ դրույթներով սա մոտ է սոցիալ- դարվինիզմի տեսությանը, եթե հաշվի առնենք, որ «ոսկե միլիարդը» համալրվելու է անողոք մրցակցությունը հաղթահարած մարդկանցով: Բայց դա ավելի նման է սոցիալական փորձարարության, քան բնական ընտրության ճանապարհով էվոլյուցիոն զարգացման: Անշուշտ, այս գաղափարախոսությունը կարելի է բնութագրել նաև որպես ուտոպիստական, քանի որ այն անտեսում է բնության և հասարակության իրական զարգացման օրինաչափությունները, հաշվի չի նստում մարդկության պատմության, մարդու կենսաբանական և հոգևոր հատկություններով պայմանավորված ճակատագրի հետ և փոխարենը առաջարկում է արհեստական մի կառույց: Թերևս դրա հեղինակներն ու ջատագովները, հաղթահարելով դաժան մրցակցությունը ու հասնելով աներևակայելի բարձունքների, գերագնահատելով իրենց արժանիքները, որոշել են մրցակցության մեջ մտնել բնության և հասարակության օրենքների, այլ կերպ ասած՝ Աստծո հետ, ինչպես Բաբելոնի աշտարակը կառուցողները: Ենթադրությունների և կռահումների համար տեղիք տվող անորոշությունները հատուկ են նաև արևմտյան քաղաքան երևույթներին և տերմինաբանությանը: Մասնավորապես հստակ սահմանված չեն քաղաքական ուղղությունների, տեսությունների անվանումները: Օրինակ՝ ինչպես անվանել Արևմուտքի վարած քաղաքականությունը և այն իրականացնողներին. նեոպահպանողական, լիբերալ-արմատական, թե՞ լիբերալ-գլոբալիստական:
Եվ ամենակարևորը: Նշելով արևմտյան քաղաքական էլիտայի գործունեությանը հատուկ հակասականության, անտրամաբանականության, հաճախ էլ թեթևաբարոյության մասին՝ չի կարելի անտեսել այն, որ այդ ամենին զուգահեռ այլ հարթության վրա ընթանում է ամբողջությամբ այլ քաղաքական գործընթաց՝ այլ կատարողներով։
Եթե մի կողմ թողնենք գլոբալ-լիբերալիստ հեղափոխականների կողմից ԶԼՄ-ների, սոցցանցերի մոնիտորների վրա ամբոխի համար բեմադրվող քաղաքական կրկեսը և անդրադառնանք, այսպես ասած, գետնի վրա ընթացող իրադարձություններին, կտեսնենք, որ դրանք չափազանց նպատակասլաց են և զարգանում են խիստ տրամաբանությամբ: Այդ իրադարձությունները ծրագրվում և իրականացվում են ոչ թե բարձրագույն պաշտոնների դրված թեթևաբարո կամակատարների, այլ զորեղ ուժերի, այսպես կոչված, «խորքային պետության» կողմից, որն էլ որոշում է նոր աշխարհակարգի և դրանում իր իսկ միաբևեռ կառավարման հաստատման կանոնները: Այս հանգամանքով են կողմնորոշվում դրան դիմակայող մրցակից պետությունները:
Իսկ Բ. Ջոնսոնը, Ժ. Բորելը և դրանց կարգի լիբերալ գործիչները սուբյեկտայնությունից զուրկ և արևմտյան հրահանգներին հետևող պետություններին ուղղորդելու համար են:

Վարդան Հակոբյան

«Դրօշակ» թիվ 6, 2023թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company