Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Անդրե դը Բյուսի և Ժան Ժակ Ֆլաոյի հետ
04 Հուլիս 2023
ՀՅԴ Հայասատնի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակում հուլիսի 3-ին հանդիպել է Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի նախագահ Անդրե դը Բյուսին և խմբի անդամներից, EMER կուսակցության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Ժան Ժակ Ֆլաոյին։
«Չափազանց բարձր գնահատելով բարեկամական խմբի գործունեությունը՝ երկար տարիներ Բելգիայում Արցախի շահերի պաշտպանության գործում, ներկայացրել եմ ադրբեջանական շրջափակման արդյունքում տեղում ստեղծված իրավիճակը»,- նշել է Իշխան Սաղաթելյանը։
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանական վերջին սադրանքներին, որոնք միտված են նոր ագրեսիայով էթնիկ զտման ենթարկել Արցախը։
Խոսելով տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման մասին՝ կողմերը շեշտել են, որ առանց Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչման, որևէ կարգավորում չի հանգեցնելու հակամարտության վերջնական և արդար լուծման։
Մտքեր են փոխանակվել Արցախի շահերի պաշտպանության շուրջ առաջիկա անելիքների վերաբերյալ։