ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան

Ասել, որ այսօր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրն է, ՄԵՂՔ կլինի…

05 Հուլիս 2023

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գնահատմամբ` այսօր ամեն քայլափոխի երկրի գլխավոր օրենքը՝ ՀՀ Սահմանադրությունը, խախտվում է.

«Ասել, որ այսօր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրն է, մեղք կլինի…

·Երբ ամեն քայլափոխի երկրի գլխավոր օրենքը՝ ՀՀ Սահմանադրությունը, խախտվում է,

· Երբ թուրքական նախապայմանները կատարելու համար կասկածի տակ են դնում Արարատն ու ՀՀ Զինանշանը, ՀՀ Օրհներգը, ՀՀ Սահմանադրությունը, Անկախության Հռչակագիրը…
· Երբ երկրում մեկ անձի իշխանության ու հայրենադավության համար հարուցվել ու հարուցվում են հարյուրավոր շինծու քրեական գործեր,
· Երբ երկրում մենիշխանության հաստատման համար հարյուրավորները հայտնվում են բանտերում քաղաքական հայացքերի համար, ինչպես հիմա Արմեն Աշոտյանը,
· Երբ հետապնդվում են քաղաքական գործիչները, ակտիվիստները,
· Երբ մամուլի դեմ տարատեսակ ոտնձգություններ են, լրագրողներին իրենց դիրքորոշման համար անվանարկում են անգամ պատգամավորները,
· Երբ դատական համակարգում անկախ դատավորները, առանց օրենքի, կարգի պատժվում են՝ Դավիթ Հարությունյան, Զարուհի Նախշքարյան, Ալեքսանդր Ազարյան, Դավիթ Գրիգորյան, շրջափակվում են դատարանները, հեղաշրջում են անում Սահմանադրական դատարանում, հաշվի չեն առնում միջազգային կառույցների կարծիքը,
· Երբ տեղական իշխանության մարմիններում միակուսակցական գերիշխանության հաստատման համար գործի են դրվում անօրինականությունը, իրավապահ ու դատական մարմինները, չենթարկվողներին ուղարկում բանտեր, ինչպես Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանին,
· Երբ մեկ անձի դավաճանությունը, պետական, ռազմաքաղաքական կառավարման գործը տապալելու մեղքից ազատելու համար համատարած գտնում են կեղծ թիրախներ, մեղադրանք առաջադրում զինվորականներին ու տեւական ժամանակ պահում բանտերում, ինչպես գեներալներ Միքայել Արզումանյան, Գրիշա Խաչատուրով…
· Երբ մեկ անձի ու նրա ընտանիքի տեղաշարժի համար փողոցներն են լցնում հազարավոր ոստիկաններով, գաղտնի ծառայությունների աշխատակիցներով,
· Երբ ոստիկանները համատարած բռնություն են կիրառում քաղաքացիների նկատմամբ, վրաերթի ենթարկում, խոշտանգումներ անում ոստիկանատներում, խանգարում փաստաբանների գորոծունեությունը ու մնում անպատիժ,
· Երբ կամակորության, անկարողության հետեւանքով փլուզված է պետական կառավարման համակարգը. ամիսներով, տարիներով թափուր են տարբեր պաշտոններ, իսկ նշանակումներն արվում են խնամի-ծանոթ-քպ-ական եռանկյունու մեջ,
· Երբ միջազգային հանրությունը, արեւմտյան երկրներն աչքերը փակում են համատարած անարդարության, անօրինականության դեմ, քանի որ ստանում են կարեւոր ցանկալին՝ Հայաստանը հրաժարվում է Արցախից, գլխիկոր հետեւում թուրքական պահանջներին ու այդ երկրների աշխարհաքաղաքական ակնկալիքներին ու ծրագրերին»,-նշել է նա։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company