ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Հայաստանի հազարամյակների «կադաստրի վկայականները»

05 Հուլիս 2023

«Մենք՝ բոլորս, հասկանում ենք, որ մենք մեր շատ սիրելի հայրենիքում 30 տարի ապրում ենք մի տեղ, որի կադաստրի վկայականը չունենք, ընդ որում՝ Հայաստանը, որպես պետություն, իր բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք կադաստրի վկայական չի ունեցել»1,— մայիսի 28-ից օրեր առաջ ՀՀ ԱԺ-ում հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանն աշխարհի հնագույն երկրներից մեկը լինելով՝ իր հազարամյակների պատմության մեջ ունեցել է բազմաթիվ պետականություններ, սակայն քիչ չեն եղել նաև պետականազուրկ դարաշրջանները:

Անկախ Հայաստանի քաղաքական իրավիճակից, նրա նվաճողները, հարևանները կամ թշնամիները կասկածի տակ չեն դրել այս տարածաշրջանում Հայաստան երկրի և հայ ժողովրդի գոյությունը կամ չեն փորձել ժխտել այդ գոյության իրավական հիմքերը՝ բացառությամբ, թերևս, մեր տարածաշրջանում վերջին հարյուրամյակում ստեղծված Ադրբեջան կոչվող արհեստական պետության, որը, լինելով Օսմանյան Թուրքիայի քաղաքական շահերի բերումով ստեղծված միավոր, շարունակ փորձում է «հիմնավորել» այս տարածաշրջանում Հայաստանի «ապօրինի» և իր իբր «օրինական» գոյությունը, մինչդեռ պատմական փաստերն այլ բան են ասում այս տարածաշրջանի իրական բնիկների մասին, բայց այդ մասին փոքր-ինչ ուշ․ առայժմ Ադրբեջանին թողնենք իր տեղում և գանք Հայաստանում ադրբեջանական շահերի սպասարկուներին:

1991 թ․ սեպտեմբերի 21-ին Հայաստանը վերանկախացավ։ Այդ օրերին անկախության համար պայքարողներից ոչ մեկի մտքով չէր անցնի, որ երեք տասնամյակ անց Հայաստանի ղեկավարը ինչ-որ անհասցե արտահայտություններ կանի Հայաստանի, այսպես ասած, «կադաստրի վկայական» չունենալու մասին: Նախ ընդգծենք մի բան, որ պատմության մեջ չենք հանդիպել, այսպես կոչված, «կադաստրի վկայական» ունեցող որևէ պետության։ Հավանաբար պատճառն այն է, որ ոչ մի պետության ղեկավար երբեք իր պետությանը չի վերաբերվել որպես «անշարժ գույքի», որը յուրաքանչյուր պահի կարելի է «օտարել» որևէ բարեկամ կամ թշնամի պետության և չի որոշել իր պետության սահմանները մեկ այլ պետության ղեկավարի կամքով, այլ իր ժողովրդի քաղաքական շահերով ու պատմական հիշողությամբ, որով յուրաքանչյուր ժողովուրդ կապված է իրեն ծնունդ տված հայրենիքի հետ: Միաժամանակ նկատենք, որ իրավական առումով ևս ոչ մի միջազգային փաստաթղթում որևէ պետության «կադաստրի վկայականի» մասին խոսք չկա: Այնուամենայնիվ մեր հասարակության քիչ տեղյակ ու շատ դյուրահավատ շրջանակների համար կփորձենք նախ՝ պատմական, ապա նաև քաղաքական տեսանկյունից մի փոքր մեկնաբանել, այսպես կոչված, «ժողովրդի վարչապետի» Հայաստանի ու հայության համար շատ վտանգավոր մտքերը, և այդ հարցում մեզ կօգնի, իհարկե, հայոց պատմությունը:

Այսպես՝ Նիկոլ Փաշինյանի եզրույթով ասած՝ Հայաստանի «կադաստրի վկայականները» բազմաթիվ են, և դրանց մեջ անգամ հազարամյակների պատմություն ունեցողները կան:

Մեզ հետաքրքրում է, թե Նիկոլ Փաշինյանին կբավարարե՞ն, օրինակ, շումերական սեպագրերը Արատտա երկրի մասին, կա՛մ խեթական արքաների կողմից Հայասայի մասին բազմաթիվ հիշատակումներն իրենց արձանագրություններում, կա՛մ Ասորեստանի արքաների արձանագրությունները Նաիրի երկրի մասին, իսկ միգուցե ավելի վաղ շրջանում Միջագետքի առաջին բռնակալներից Նարամ-Սուենի հիշատակությո՞ւնը Արմանի երկրի մասին․ «Մարդկության արարումից ի վեր ոչ ոք չի կարողացել նվաճել Արման (ում) երկիրը»2։ Ո՞չ, այս փաստը բավարա՞ր չէ, մի՞թե սա Հայաստանի «կադաստրի վկայականը» չէ: Էլ չենք խոսում Աստվածաշնչի մասին, որտեղ Հայաստանի ու հայերի վերաբերյալ բազմաթիվ վկայություններ կան, ինչպես՝ Արարատի երկիր, Ասքանազյան ազգ, Թորգոմի տուն, իսկ հրեա աստվածաբան Սաադիա Գաոնը (X դ.) Հայաստանը նույնացրել է Արամի (Ծննդոց Ժ 22, ԻԵ 20, ԻԸ 5)հետ3:

Այս ամենին էլ հավելենք հին աշխարհում Հայաստանի մասին երկու կարևոր վկայությունները՝ աշխարհի հնագույն բաբելոնյան քարտեզը՝ Ք. ա. առաջին հազարամյակի առաջին կեսին ստեղծված, որտեղ գրեթե կենտրոնում նշված է Արմենիա երկիրը4 և Դարեհ Ա-ի Բեհիսթունյան արձանագրությունը, որտեղ Հայաստանը հիշատակվում է երեք անուններով՝ պարսկերեն՝ Արմինա, էլամերեն՝ Հարմինույա, բաբելերեն՝ Ուրարտու5:

Հայաստանի այս «կադաստրի վկայականների» վրա երկար կանգ չառնելու համար մի կողմ թողնելով նաև հին ու միջին դարերի «կադաստրի վկայականները»՝ գանք նորագույն ժամանակներին:

Բագրատունյաց թագավորության անկումից հետո պատմական Հայաստանի տարածքի մի փոքր հատվածում հայկական պետականություն ստեղծվեց միայն 1918 թ․, և Բաթումի պայմանագրով անկախ Հայաստանի Հանրապետությունն առաջինը ճանաչեց Թուրքիան:

Հատկանշական ենք համարում ընդգծել, որ պատմական հայրենիքում հարյուրամյակներով հայկական պետական կազմավորում չի եղել, բայց երբ այն վերածնվել է, այդ հողի վրա նրա պատմական իրավունքը ոչ ոք կասկածի տակ չի դրել, և այսօր Հայաստանի ղեկավարն ինքն է կասկածի տակ դնում հայ ժողովրդի իրավունքներն իր պատմական հայրենիքի նկատմամբ։

Իհարկե, մե՛զ՝ հայերիս, «կադաստրի վկայականներ» ու բարեկամի կամ թշնամու «բարեհաճ հավաստիացումներ» անհրաժեշտ չեն մեր հայրենիքի նկատմամբ պատմական և քաղաքական իրավունքների տեսանկյունից, սակայն «կադաստրի վկայական չունեցող» պետության ղեկավարի մտքերը ստիպում են հարցադրում անել, թե, օրինակ, շուրջ 600-ամյա դադարից հետո հայկական պետականության ծնունդը ազդարարող Բաթումի պայմանագիրը «կադաստրի վկայակա՞ն» չէ, որը հայ ժողովրդի՝ իր հայրենիքում պետականություն ունենալու իրավունքի իրավական ու քաղաքական հիմնավորում էր։

Իսկ Սևրի պայմանագի՞րը՝ ստորագրված աշխարհի մեծ տերությունների կողմից, մի՞թե Հայաստան պետության և հայ ժողովրդի քաղաքական իրավունքների «կադաստրի վկայականը» չէր, իրավունքներ, որոնք վերահաստատվեցին 1991թ․ Հայաստանի Անկախության հռչակագրով (մերօրյա Հայաստանի վերջին երեք տասնամյակների թերևս ամենակարևոր փաստաթուղթը)։ Անկախության հռչակագիրը, ի՞նչ է, եթե ոչ «կադաստրի վկայական», իսկ եթե Փաշինյանին միջազգային փաստաթուղթ է անհրաժեշտ, ապա հիշեցնում ենք ՄԱԿ-ի կողմից Հայաստանի Հանրապետության ճանաչումը, որի հիմքը, ի դեպ, 1920 թ․ դեկտեմբերի 10-ի փաստաթուղթն է։ «Ազգերի լիգան սահմանել է, թե որ տարածքների վրա է տարածվում Հայաստանի Հանրապետության իրավասությունը…. Սա ոչ թե միջպետական պայմանագիր է, ոչ թե երկու երկրների միջև կնքած համաձայնագիր է, որը կարող է փոփոխվել հետագայում ավելի ուշ կնքված նոր համաձայնագրով, այլ սա պետության ճանաչման վկայականն է, այսինքն՝ պետության տիտղոսի ճանաչումը։ Այն «ռանգով» ավելի բարձր սուվերեն փաստաթուղթ է․ այն ժամանակվա Ազգերի լիգայի, այսինքն՝ ՄԱԿ-ի իրավախորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության ճանաչման փաստաթուղթն է։ Պարզվում է՝ 1920 թ. վերջին Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը պաշտոնապես դիմել են Ազգերի լիգա՝ անդամակցության համար։ Հայաստանի և Վրաստանի դիմումները պրոֆիլային հանձնաժողովը քննարկումից հետո ընդունել է, իսկ Ադրբեջանինը՝ մերժել: Ազգերի լիգան Հայաստանի Հանրապետության անբաժան տարածք է ճանաչել 70․551 քառ. կմ, որը ընդգրկում է այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, Նախիջևանը, Արցախն՝ ամբողջությամբ, Կարսի և Արդահանի շրջանները ….

ՄԱԿ-ը ինքն իրեն չհակասելու համար 1991 թ. Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին ՄԱԿ-ի անդամ ընդունելու որոշման մեջ չի նշում, թե ո՞ր սահմաններով են նորընտիր երկրները դառնում ՄԱԿ-ի անդամ»6։ Կից ներկայացվող փաստաթղթերի լուսանկարներն ու քարտեզը կարող են բավարարել փաստաթղթեր ու քարտեզներ սիրող Փաշինյանի հետաքրքրությունը, եթե, իհարկե, նրա քաղաքական հետաքրքրությունը միտված չէ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը Ադրբեջանին կցելուն և դրա դիմաց իբր «կադաստրի վկայական» ստանալուն:

Նիկոլ Փաշինյանին ու «կադաստրի վկայական» փնտրող նրա շրջապատին խորհուրդ կտանք աչքի անցկացնել «Աշխարհացույցը», որը մեր հայրենիքի «կադաստրի վկայականներից» մեկն է և ըստ այդ վկայականի՝ Մեծ Հայքն ունեցել է 15 նահանգ (աշխարհ)՝ շուրջ 300.000 քառ․ կմ տարածքով: Իսկ Հայաստանի այսօրվա գոյությունը և նրա հիմքով ամբողջական Հայաստանի ստեղծումը բխում է հենց «․․․․մեր ժողովուրդի եւ Հայաստանի պատմութենէն»7։ Հայաստանի այդ «կադաստրի վկայականը» հայոց պատմությունն է. «Այն ունի կայուն պետություն և հասարակություն կերտելու ամուր հիմք, որն է հայկական չորսհազարամյա քաղաքակրթությունը և նրա արդյունք եղող հայոց զորեղ, ընդգծված, յուրօրինակ ինքնությունը»8:

Պատմական, իրավական և քաղաքական այս փաստերը արդեն իսկ ցույց են տալիս Փաշինյանի քաղաքական հայտարարության վտանգավորությունը Հայաստանի ու հայ ժողովրդի համար, և չենք կարող չասել, որ նման հայտարարություն անելը ոչ այլ ինչ է, եթե ոչ հերթական դավաճանություն, քանզի այդպիսով Փաշինյանը կամա, թե ակամա հաստատում է Ալիևի հորինած թեզն այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը «Արևմտյան Ադրբեջան է»։ Հարց է առաջանում, իսկ ո՞վ եք Դուք, «պարո՛ն» Փաշինյան, «կադաստրի վկայական» չունեցող «ապօրինի» Հայաստանի Հանրապետության ապօրինի վարչապե՞տը, իսկ միգուցե «Արևմտյան Ադրբեջանի» նահանգապե՞տը: Թե՞ իր թուքամետությամբ աչքի ընկնող Փաշինյանը երկրի թիվ 1 ամբիոնից քաղաքական հայտարարություն արեց Ալիևի հետագա գործողությունների առաջ «կանաչ լույս» վառելու նպատակով:

Հակառակ դեպքում կարող էր, օրինակ, Ալիևին հարցնել, թե ո՞րն է մինչև 1918 թ․ երբևէ գոյություն չունեցած Ադրբեջանի «կադաստրի վկայականը» (այս մեկը, հաստատ, երբևէ գոյություն չի ունեցել):

Ինչպես ասացինք, Փաշինյանի այս հայտարարությունը քաղաքական է և կարող է «հինավորում լինել» Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում, Փաշինյանի ընկալմամբ, «անկլավների» ու Տիգրանաշենի հանձնման և երկրորդ կապիտուլյացիայի ստորագրման համար, ինչը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ Հայաստանի ու հայության համար, եթե պետական դավաճանության երկրորդ արարը չկանխվի ու համապատասխան միջոցներ չձեռնարկվեն արտաքին թշնամու ախորժակը զսպելու ուղղությամբ, իսկ դրա համար առաջին և գլխավոր պայմանը պետական դավաճանի իշխանազրկումն է, որը կլինի Հայաստանի հազարամյակների բազմաթիվ «կադաստրի վկայականների» վավերացման առաջին քայլը:

Ընտրությունն, իհարկե, հայ ժողովրդինն ու հայ ռազմա-քաղաքական շրջանակներինն է, Փաշինյանի առաջարկած «ապագայում» Ադրբեջանի կամ Թուրքիայի իրավազուրկ հպատակի «կադաստրի վկայակա՞ն» ունենալ որևէ երկրում, որպես ցեղասպանությունից մազապուրծ, հայրենազուրկ փախստականի կեցության վկայակա՞ն ունենալ, թե՞ ունենալ և սեփական սերունդներին ժառանգություն թողնել անվտանգ, բարեկեցիկ ու ընդարձակ սահմաններով ազգային պետություն՝ Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստան:

___________________________

ՀՂՈՒՄՆԵՐ

https://hraparak.am/post/594af663abaab775cbc399d32c698b3f։
Մովսիսյան Ա., Հայոց 5000-ամյա պետականությունը., Եր., 2016., էջ 12։
https://qahana.am/post/2359։
«Պատմության կեղծարարները. Ադրբեջան»., https://www.youtube.com/watch?v=UcIKSNZgCVM։
Մովսիսյան Ա., նշվ. աշխ., էջ 28։
https://www.aravot.am/2023/02/17/1323749/ ։
Հակոբյան Ա., Միացյալ և անկախ Հայաստանի գաղափարը Հայոց պատմության հոլովույթում., Եր., 2020., էջ 11։
Նույն տեղում։

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

ա) Գրականություն

Հակոբյան Ա., Միացյալ և անկախ Հայաստանի գաղափարը Հայոց պատմության հոլովույթում., Եր., 2020
Մովսիսյան Ա., Հայոց 5000-ամյա պետականությունը., Եր., 2016

բ) Համացանցի նյութեր

1.
https://hraparak.am/post/594af663abaab775cbc399d32c698b3f
2. https://qahana.am/post/2359
3. https://www.youtube.com/watch?v=UcIKSNZgCVM
4. https://www.aravot.am/2023/02/17/1323749/

Անի Մելքոնյան

«Դրօշակ» թիվ 6, 2023թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company