ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Յիշելով բազմերախտ գիտնականը. Ռիչըրտ Յովհաննիսեանի յիշատակին

12 Հուլիս 2023

Ես ծանօթացայ իրեն, երբ ինք և Արման Քէոսեանը այդ տարի յայտնուեցան Նշան Փալանճեան Ճեմարանի դասարաններէն ներս որպէս ամերիկահայ գիշերօթիկներ։ Անցեալ դարու յիսունական թուականներու սկիզբն էր և Պէյրութը կ՚ապրէր իր թաղերու հրաշալի մտերմութեամբ, իր արևով, երկինքով, կապտակապոյտ Միջերկրականի ամէնօրեայ տեսիլքով։ Իսկ Ճեմարանէն ներս համատարած ոգևորութիւն էր։ Մենք մեր ետին թողեր էինք դպրոցի հին ու խարխլած շէնքը Ուատի Ապու Ժեմիլ փողոցին վրայ և մուտք գործեր՝ մեր այս հրաշագեղ համալիրէն ներս, որ Ֆրանսական Ծովակալութեան նախկին պալատն էր Հիւսէյն Պէյհում փողոցի բարձունքին։

Նոր այս կրթավայրը հնարաւորութիւն ընձեռեց, որ Լևոն Շանթ և իր մահէն ետք՝ Սիմոն Վրացեան վերականգնէին Ճեմարանի հին գիշերօթիկնոցը և հնարաւոր դարձնէին ամերիկահայ երիտասարդութեան ընդգրկումը ճեմարանական ուսման ծրագրերէն ներս։ Այդպէս էր, որ յանկարծ մեր լսարանական շարքերուն կը միանային Ռիչըրտն ու Արմանը։ Երկու կորովի հայորդինե՛ր՝ որոնց շնորհիւ մենք կ՚ունենայինք մեր առաջին շփումը Ամերիկայի մեր սերնդակիցներուն հետ։ Հասկնա՛լ, թէ որքան նոյնն էինք մենք և որքան տարբեր իրարմէ և գտնել մեր սերունդի ընդհանուր յայտարարը ովկիանոսներու հեռաւորութենէն, մեր նոր մարտահրաւէրն էր յանկարծ։

Բարեբախտաբար այս վերացական մտքերու արծարծման կարիք երբեք չմնաց, երբ օրուան տարերային ընթացքը շուտով կապեց մեզ իրարու դասարանային անմիջական մթնոլորտի կապերով…Մենք գիւտը կ՚ընէինք այն փաստին, որ մենք արդէն գիտէինք զիրար առանց միատեղ ապրած ըլլալու։

Այնուամենայնիւ մենք ունէինք նաև հրաշալի տարբերութիւններ, որոնք պեղումի լայն դաշտեր կը բանային մեր հետաքրքրութիւններուն առջև։ Մեծ հաճոյքով կը լսէինք յատուկ համեմներով յագեցած իրենց հայերէնը։ Նոյնքան մեծ հաճոյքով կ՚ըմբոշխնէինք իրենց ամերիկեան անգլերէնը, որ ինքնուրոյն երաժշտականութեամբ մը կը սահէր բաղաձայններուն վրայէն ստիպելով, որ կրկնել տայինք նախադասութիւնը։ Ասիկա տարբեր անգլերէն մըն էր բաղդատած մեր բծախնդիր ուսուցչին՝ Պր. Քեհեայեանին (մեր աննման Սըրին…) մեզի սորվեցուցած անգլերէնի կանոններուն։ Ամէն քայլափոխին, անհունօրէն համբերատար Սըրը պիտի ստիպուէր բացատրել մեզի ամերիկեան անգլերէնի առանձնայատկութիւնները։

Շուտով ես անդրադարձայ, որ երկու իրարմէ տարբեր խառնուածքներով օժտուած էին Ռիչըրտն ու Արմանը։ Ի դէպ, օրերու ընթացքին մեր ուսուցիչներու շրջանակին մէջ անուանափոխութեան ենթարկուեցաւ Ռիչըրտը ստանալով «Տիգրան» անունը…Ինչո՞ւ Տիգրան։ Կրկին Սըրն էր բացատրողը։

Ամերիկեան «Տիք»ը («Ռիչըրտ»ի ընդունուած համազօրը) կը վերածուէր «Տիգրան»ի և վե՛րջ։ Ռիչըրտ ընդունեց վճիռը առանց յատուկ առարկութեան, բայց «Ռիչըրտ»ը մնաց Ռիչըրտ մեր ամէնօրեայ գործածութեան մէջ։ Յիշեցի խառնուածքներու տարբերութիւնը մեր երկու ընկերներուն միջև։ Իրականութեան մէջ, շատ աւելի՛ն էր քան սոսկ տարբերութիւնը։ Սերտ ընկերներ ըլլալով հանդերձ, անոնք կը թուէին ըլլալ հակապատկերներ թէ՛ իրենց խօսուածքով և թէ՛ իրենց ամէնօրեայ նախասիրութիւններով։ Աշխարհը պեղելու իրարմէ տարբեր ձևեր ունէին, տարբեր անհատականութիւննե՛ր, բայց ի վերջոյ երկուքն ալ իրենց ճեմարանական փորձառութիւնը վերածեցին ոգեկան մեծ և անզուգական հարստութեան մը։

Տարիներու ընթացքին, ես առիթ ունեցած եմ խօսելու Ռիչըրտին հետ Ճեմարանի իր ուսումնական շրջանի տպաւորութիւններուն մասին։ Պիտի խոստովանիմ, որ ես աւելի շատ զինք տեսած եմ Կոստան Զարեանի դասապահերու բովին մէջ։ Մենք աւելի շատ զուգադիպած ենք այդ դասարանին մէջ։ Ռիչըրտ շատ հետաքրքրական բնորոշում տուած է Ճեմարանի իր ուսումնառութեան։ Ան ըսած է, թէ ժամերը, որ ինք անցուցած է Սիմոն Վրացեանի, Կարօ Սասունիի, Գառնիկ Գիւզալեանի և մեր միւս ուսուցիչներուն հետ եղած են ներշնչումի անսպառ հանքեր իրեն համար։ Միաժամանակ իր հանդիպումները դպրոցի անմիջական ոլորտին մէջ Ընկ. Դրոյի, Ընկ. Կոմսի և այլոց հետ եղած են անհունօրէն ոգեզինող։ Այս վերջին բառը – որ մենք սորված ենք Դանիէլ Վարուժանէն – իմ ներդրումս է։ Ես եմ, որ մեր խօսակցութեան ընթացին առաջարկած եմ զայն իրեն՝ «Ըսել կ՚ուզես՝ ոգեզինո՞ղ…», որուն ի պատասխան Ռիչըրտ ըսած է՝ «Անպայման ոգեզինող» և աւելցուցած՝ «Գեղեցիկ բառ է. պէտք է միշտ յիշեմ»։

Ռիչըրտի կեանքին ուղեծիրը հարուստ է մեծ իրագործումներով։ Անխոնջ և հետևողական աշխատանքի, ճառագայթող իմացականութեան, անսակարկ նուիրումի և հպարտ հայու ոգեկան բոլոր ուժականութիւններով սպառազինուած՝ ան ինքնիր օրինակով հաստատեց հզօր չափանիշ մը հայ երիտասարդութեան համար։ Առողջ, ինքնավստահ, տիրական, բարդոյթներէ զերծ հայու – ՆՈ՛Ր ՀԱՅՈՒ – յաղթական չափանի՛շը։ Ռիչըրտ նուաճեց մեծ բարձունքներ իր կեանքի ընթացքին։ Ան դարձաւ համաշխարհային հեղինակութիւն Կովկասեան տարածաշրջանի աշխարհաքաղաքական դրութեան բարդ առընչութիւններու վերլուծման ոլորտին մէջ։ Իր բազմահատոր աշխատութիւնը նուիրուած՝ Հայաստանի Առաջին Հանրապետութեան պատմութեան գիտական հսկայ կոթող մըն է, ուր հանրագումարի կը բերուին շրջանի կնճռոտ խնդիրները յստակ և խորիմաստ պարզաբանումներով և նոր ակօսներ կը բանան Հայաստանի ժամանակակից պատմութեան ապագայ գիտաշխատողին համար։ Իր այս կոթողական վաստակի կողքին, ան եղաւ նաև անխոնջ ուսուցիչ մը իրերայաջորդ սերունդներու և Հայ Դատի գործին մշտապէս յանձնառու զինուո՛րը։

Յարգա՜նք իր յիշատակին։

Կարօ Արմենեան
Յուլիս 11, 2023

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company