ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

ՀՅԴ Երիտասարդականը միշտ պատնէշի վրայ. Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան 90-ամեակ

14 Հուլիս 2023

«Հիմնականը հայ երիտասարդութեան ազգայնացումն ու հայրենացումն է, անոր ազգային, քաղաքական, յեղափոխական եւ ընկերային մտածողութեան զարգացումը ու հաւաքական կամքի դարբնումը».   Սարգիս Զէյթլեան

90 տարի առաջ, Յուլիս 16-ին, Պոսթընի մէջ կը կայանար Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան (ՀԵԴ) առաջին խորհրդակցական պատմական ժողովը, որ պիտի հանդիսանար սկիզբը Դաշնակցութեան երիտասարդական կառոյցի սաղմնաւորման ու հետագայ զարգացման։ Միացեալ Նահանգներ գործուղուած Գարեգին Նժդեհի ղեկավարութեամբ արագընթաց թափ կը ստանան ՀԵԴ ուխտերը Միացեալ Նահանգներու եւ Գանատայի բազմաթիւ քաղաքաներու մէջ։ ՀԵԴ-ի ստեղծման հիմնական նպատակն էր պահպանել ամերիկահայ երիտասարդութեան ազգային ինքնութիւնը, պայքարիլ ուծացման դէմ եւ սերունդներու մէջ վառ պահել Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի գաղափարն ու տեսլականը։

Տասնամեակներու ընթացքին ՀՅԴ Երիտասարդական կառոյցը պիտի ծաւալէր իր գործունէութիւնը եւ իր ծիլերը պիտի արձակեր Միջին Արեւելքի, Եւրոպայի, Ովկիանիոյ, Հայաստանի եւ Արցախի մէջ։ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան գաղափարախօսութեամբ տոգորուած երիտասարդներու ամբողջ սերունդ մը պիտի դառնար Լիբանանի եւ Սուրիոյ պատերազմներու ընթացքին հայկական թաղամասերու ինքնապաշտպանութեան պաահակագունդը եւ պիտի ստանձնէր գաղութներու ազգային կառոյցներուն ու ժողովուրդին պաշտպանութիւնը։ Արցախեան ազատամարտի օրերուն, նոյն սերունդի երիտասարդները պիտի չվարանէին իրենց անձնուիրութեամբ նետուելու պայքարի դաշտ եւ ինքնազոհաբերուէին յանուն հայրենի հողի ազատագրման։

2020 թուականի Արցախեան պատերազմի ընթացքին, գաղափարապաշտ եւ հայրենապաշտ նոյն սերունդը ռազմաճակատի առաջին գիծին վրայ կատարեց իր առաքելութիւնը եւ ՀՅԴ Երիտասարդականի անդամ զինուորագրեալներ արժանացան նահատակութեան փառաց պսակին։

Հայ ժողովուրդի գերագոյն իղձերը իրականացնելու յանձնառութեամբ, ՀՅԴ Երիտասարդականը Հայ Դատի ու հայութեան իրաւունքներու պաշտպանութեան ի խնդիր թեւակոխած է 90-ամեայ ճանապարհ եւ այդ ընթացքին դարձած է հայութեան նորահաս սերունդի ազգային գաղափարախօսութիւն հաղորդող կազմակերպութիւնը։

Այսօր, երբ շրջափակուած է Արցախը, երբ թշնամին բռնագրաւած է հայրենի տարածքները, երբ վտագնուած է ու ամենօրեայ սպառնալիքի տակ կը գտնուի Սիւնիքը, ՀՅԴ Երիտասարդկան կառոյցները պատնէշի վրայ գտնուելու եւ երկարաշունչ պայքարին կուռ շարքերով մասնակցելու պարտաւորութիւնը ունին։

Սերունդներու ազգային դաստիարակութիւնը ազգի մը գոյատեւման ապագայի հիմնաքարն է։ ՀՅԴ երիտասարդականը իր կարգին սերունդներ դաստիարակած է, եւ կը շարունակէ դաստիրակել Դաշնակցական գաղափարախօսութեամբ՝ կեանքի կոչելով մարտունակ ու հայրենատիրութեան գիտակցութեամբ սերունդներ։ Ազգային արժանապատուութիւն, Ինքնաճանաչողութիւն, առաքինութիւն, արիութիւն, հայրենասիրութիւն, արդարամտութիւն, կարգապահութիւն. Այս արժէքներու ինքնատիրապետման ճանապարհով ՀՅԴ Երիտասարդականը կը շարունակէ իր առաքելութիւնը։

Հայ ժողովուրդի ինքնապաշտպանութեան բնազդի հաղորդիչ ու կենարար ուժը հանդիսացող ՀՅԴ Երիտասարդական կառոյցը անհաւասար ազատամարտի մէջ է այսօր։ Կորուստէն ետք յուսաբեկութեան ու բարոյալքման թմբիրը թօթափելու եւ պայքարի դաշտ նետուելու պահն է։ Կորուստէն ետք մաքառումի աննկուն կամքով տոգորուելու ժամանակն է եւ ապագայ յաղթանակները կերտելու գրաւականը՝ կազմակուռ շարքերով հայրենի Արցախին անմնացորդ նուիրումն է։ Դաշնակցութեան անդամագրուած երիտասարդը պարտական է Արցախեան ճակատագծին վրայ նահատակուած բոլոր անձուրաց հերոսներուն եւ ճակատագրուած է կրելու անոնց կտակած պայքարի խաչվառ վահանը։

Նժդեհէն ժառանգ մնացած հայրենապաշտութեան հոգեկերտուածքով Դաշնակցական երիտասարդութեան դաւանանքը՝ եղած է ու կը մնայ Միացեալ եւ անկախ հայրենիքի կերտումն ու վերընձիւղումը։

«Հորիզոն»ի Խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company