ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Դատական ինստիտուտը ոչնչացնում են, որպեսզի իրենք կարողանան իրենց գործարքն իրականացնել

14 Հուլիս 2023

«Պրեսսինգ» հաղորդաշարի Սաթիկ Սեյրանյանի հյուրն է ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.

-Մինչև 5000 դրամ կենսաթոշակը բարձրացնելու մասին Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների հայտարարությունները խաբկանք են, հայրենիքը կործանման տանելու մտքից շեղելու միջոց: Հանրության մի մասը շարունակում է մնալ ՔՊ–ական ազդեցության տակ, հավատում է իշխանությունների հայտարարություններին՝ ինչպես կենսաթոշակի բարձրացման, տնտեսության աննախադեպ զարգացման, այնպես էլ՝ կենսամակարդակի բարելավման մասին, ու չի փորձում սառնարանը բացել, խանութ գնալ ու տեսնել, թե դրանք որքանով են իրականությանը համապատասխանում:

-Մարդիկ պետք է սթափվեն ու հասկանան, որ այն, ինչ ասում են Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ–ականները, խաբկանք է և մեր երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրներից շեղելու, իրականությունը քողարկելու միջոց: Այս իշխանությունները նույնիսկ նվազագույն պարենային զամբյուղի պահանջված մեծությունը չեն կարող ապահովել:

-Այսօր ստեղծված պայմանները Հայաստանում բնակվողների կյանքը մի քանի անգամ ծանրացրել են։ Կտրուկ վատացել են կենսապայմանները, որի հետևանքների՝ իրենց առողջության քայքայման, առողջապահական հոգսերը հոգալու համար ծագած հավելյալ ծախսերի ականատեսը լինելու են ապագայում:

-Բյուջեի կատարման, տնտեսական զարգացման մասին կեղծ թվերը ոչ միայն աբսուրդ են, իրականությունը քողարկելու միջոց. այստեղ շատ ավելի վատ բան կա, որը նման է մորթելուց առաջ գառանը կերակրելուն: Եվ դա մենք ամեն օր ենք տեսնում՝ կրակոցներ սահմանին, Արցախում մեր հայրենակիցների ողբալի, մահվան դեմ կանգնած վիճակը, ու սա չի սթափեցնում սրանց:

-Նիկոլ Փաշինյանի կողմից պարբերաբար հնչեցվող կեղծ թվերն ու տնտեսության աննախադեպ աճի մասին հայտարարություններն առաջացնում են խորը զզվանք:

-2018թ.-ից առ այսօր գնաճը 30 տոկոս է կազմում. Նիկոլ Փաշինյանի օրոք մեր բնակչությունը 12 տոկոսով աղքատացել է:

-Ովքե՞ր են 2018 թվականի հեղափոխության շահառուները՝ պետական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ գլխավոր դատախազ, բարձրաստիճան դատախազներ, քննչական մարմինների աշխատակիցներ… Յուղոտ պատառները հանրությանը բաշխելու փոխարեն՝ իրենց են վերցրել պարգևավճարների տեսքով:

-Հայաստանը Արցախի հետ միասին կորցրել է 35 տոկոս նվազագույն տնտեսական ռեսուրսը, զարմանալիորեն, ըստ իշխանությունների հրապարակած տվյալների, այդ ցուցանիշը չի ազդում տնտեսության վրա:

-Շինարարության համար ծախսվող գումարների մի մասն ունեն ապօրինի ծագում, կա նաև այդ գումարի թուրքական ծագում, տարբեր տիպի թմրամիջոցների շրջանառությունից ստացված գումարներ, և կասկածներ կան նաև, որ դրա մեջ իշխանության մատը ևս խառն է:

-Այս հոսքերի շահառուները ՀՀ քաղաքացիները չեն, այլ ՔՊ-ական խմբերը և նրանց հետ սերտ հարաբերությունների մեջ գտնվող նորահայտ օլիգարխները։

-Մի մասն ակնհայտորեն բյուջեն մսխում է, մի մասն ապօրինի գործունեությամբ եկամուտներ է գեներացնում: Ամեն ինչ ուղղորդում են, որ քողարկեն հանցագործ ճանապարհով ձեռք բերված գումարները:

-ՔՊ-ականների հաճելի զբաղմունքներից մեկը շարունակում է մնալ նախկինների թալանի մասին խոսելը: Այսօր իրենց մեջ բազմաթիվ մարդիկ կան, որ նախկինների ժամանակ են հարստացել՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի: Իսկ հիմա ամպագոռգոռ հայտարարություններ են անում, թե իբր այն ժամանակ ճնշվել են, այնինչ այն ժամանակ էլ են լավ ապրել:

-Մարդկային որակը և արժանապատվությունը սարսափելի աղավաղվել է, մարդկային նվազագույն հարաբերությունները ստորադասվել են ատելությանը, չարությանը։

-Մարդկանց թվում է, թե սրանք նախկինում գոյություն ունեցող վատ բարքերը վերացնելու քայլեր են անում, մինչդեռ ամեն օր այդ նույն բարքերը կիրառում են հենց շարքային քաղաքացիների նկատմամբ:

-Մարդկային նվազագույն արժեհամակարգի ոչնչացում է տեղի ունենում այս իշխանության գործունեության շնորհիվ, և դա ամեն օր ենք տեսնում։

-Երեկ Ազգային ժողովում ՔՊ-ականների հնչեցրած այն մեղադրանքները, որ վերագրում էին Թագուհի Թովմասյանին, Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստում շաբաթներ առաջ իրենց պահվածքում էր գրանցվել և ուղիղ եթերով հեռարձակվել:

-Այս իշխանություններն ատելության, չարության, անհանդուրժողականության այնպիսի չափաբաժին են մտցրել մարդկանց ուղեղներում, որ դրանով դրդում են ատել այն ամենը, ինչն իրենցը չէ: Մարդկանց մի հատված դեռևս գտնվում է սրանց քարոզչության տակ, ատելությունը փակել է նրանց աչքերը, ու չեն տեսնում ճշմարտությունը:

-Բոլոր հանձնաժողովներում ղեկավար պաշտոններն անցան իշխանություններին։ Այս իշխանության իրական նպատակը պաշտոններ զավթելն է՝ ԱԺ հանձնաժողովներում իրենց թեկնածուներին նախագահի և փոխնախագահի պաշտոններ տալով։

– Հանրությունը պետք է տեսնի, որ այս իշխանության իրական նպատակն ընդդիմությանն օրենքով և Սահմանադրությամբ վերապահված նվազագույն հնարավորություններն անգամ զավթելն է:

-Ընդդիմությունը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի համար թեկնածու չի առաջադրելու, չի խաղալու իշխանության խաղը։

-Ըստ իրենց առաջարկի՝ ամենածանր հանցագործությունները կարող են դառնալ քաղաքական գործիք մարդկանց դեմ:

-Սա ոչ միայն արդարադատության հիմնարար սկզբունքի խախտում է, այլ նաև խաթարվում են ամբողջ քրեական արդարադատությունում հիմնարար սկզբունքները։ Չկա ողջամիտ բացատրություն փոփոխությունների նպատակների մասին, բայց կա ողջամիտ կասկած որոշակի խմբերի հետ ստվերային համաձայնության մասին, որ հետագայում քաղաքական դրդապատճառներով ծառայություն մատուցեն իշխանություններին: Կա ողջամիտ կասկած, որ այս փոփոխությամբ ուզում են իրենց թույլ տված փնթիությունը, անգործությունը քողարկել:

-Այս փոփոխության նպատակն է արդարադատությունը դատարաններից տեղափոխել ավելի ցածր օղակներ, որը կկիրառվի քաղաքական, ինչո՞ւ չէ, նաև հանցագործ, կոռուպցիոն նպատակների համար:

-Ինչպե՞ս կարող է քննչական կոմիտեն ինքն իր համար օրենք գրի՝ պատասխան չկա։

-Դատական ինստիտուտը ոչնչացնում են, որպեսզի իրենք կարողանան իրենց գործարքն իրականացնել:

-Պետական մարմիններն ասել են, որ այս փոփոխությունը ոչ միայն կոռուպցիոն ռիսկն է մեծացնում, այլ նաև հանցագործությունների թիվը:

-Իմ տեղեկություններով` դասալիքների մասով շուրջ 700 անձի է վերաբերում, բայց դատարաններում 60 անձի վերաբերյալ վճիռ կա, մյուս գործերով ապացույցներ չկան։ Իրենց անգործությունն ուզում են քողարկել այս փոփոխությամբ։

-Այս անհեթեթ նախագիծն ուղղված է մեր բանակի, մեր անվտանգության դեմ:

-Այս օրենսդրական փոփոխությունը բազմաթիվ ուղղություններով հակասում է մարդու իրավունքներին։

-Մեզ այսօր պետք է ցանկացած ձևի կոնսոլիդացիա, միայն թե զրկենք Փաշինյանին և նրա արբանյակներին իշխանությունից, ՔՊ-ն և նրա արբանյակները մեծամասնություն չպետք է ունենան Երևանի ավագանիում:

-Ադրբեջանի նախագահը երեկ հայտարարել է, թե «Հայաստանը պետք է երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ բանավոր հնչեցրած հայտարարություններն ամրագրի թղթի վրա: Եթե անցած տարվա հոկտեմբերին Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու սահմանները, ապա այս տարվա մայիսին ավելի հեռուն գնաց՝ պաշտոնապես ճանաչելով Ադրբեջանի տարածքի բոլոր բաղադրիչները, ներառյալ` Ղարաբաղն ու անկլավային գյուղերը։ Այժմ եկել է այդ խոսքերը թղթի վրա ամրագրելու ժամանակը, որպեսզի դրանց տակ ստորագրություններ դրվեն, և հարաբերությունները կարգավորվեն»:

-Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ հաճախ վկայակոչում ենք Ալիևին։ Բայց Նիկոլ Փաշինյանը Հայաստան չէ, և նրա հայտարարություններն էլ Հայաստանի անունից չեն:
Մեր գլխավոր խնդիրն է ժողովրդի դիմադրողականությունն այնքան բարձրացնել, որ ասեն՝ Նիկո՛լ, դու Հայաստան չես:

-Լուծման բանալին բոլորի մոտ է.. ամեն մեկը մի դետալ պետք է ավելացնի, որը պետք է լինի վերկուսակցական:

-Նիկոլ Փաշինյանը վաղուց լուծել է քաղաքական ապաստանի խնդիրը. պարզապես ժամկետի հարց կա, ինքը հերոս է Ադրբեջանում:

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզ

Տեսակետ Ազգերի գոյատևումը, զարգացումն ու հզորացումը պատահականության արդյուն

06 Մայիս 2025
Հաղորդագրութիւն. Լեռնալիբանանի Քաղաքապ

4 մայիս 2025-ին տեղի ունեցան Լեռնալիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրու

06 Մայիս 2025
Իմպիչմենտն այլեւս Փաշինյանին հեռացնել

Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարևոր գործիքներից մեկ

06 Մայիս 2025
ՀՕՄի 115 Ամեակի Նուիրուած Երեկոն Յաջող

Կլէնտէյլ, Քալիֆ.- Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆի Արեւմտեան Շրջանը տօնախմբեց ՀՕՄի

06 Մայիս 2025
Բրբենքի Հայ Դատի Յանձնախումբը նշեց Հայ

Բրբէնք, Քալիֆորնիա- Մայիս 4, 2025 — Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի (ԱՀԴՅ) Բրբ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company