ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հիմա բանակցում են անկլավների, Հայաստանից նոր տարածքներ վերցնելու շուրջ

15 Հուլիս 2023

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հերքում է լուրերը, թե ընդդիմության վերջին «բազմամարդ» հանրահավաքից հետո երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հետ տարաձայնություններ է ունեցել և այդ պատճառով էլ լքել է երկիրը Ամանորին, մեկնել Դուբայ։

Նա հերյուրանք ու զրպարտություն համարեց այդ լուրերը, Դուբայ այցի մասին ասաց, որ մի քանի օր է դա տևել։

«Թիմում քաղաքական տարաձայնություններ եղել են, շատ լուրջ, էական տարաձայնություններ չկան, մարտավարության, առաջիկա անելիքների հետ կապված տարբեր մոտեցումներ կան», – նշեց նա «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում։

«Կա իշխանություն, որի տեսակետները և սկզբունքները ամբողջությամբ համահունչ են Թուրքիայից և Ադրբեջանից հնչող տեսակետներին»

«Այն տեսակետը, որ ՀՀ իշխանության ղեկին հայտնված խումբն ասում է՝ ճար չկա, ելք չկա, պետք է ընդունենք թշնամու պահանջները, ինքնակործանման և ինքնաոչնչացման ճանապարհ է», – ասաց ընդդիմադիր գործիչը։

«Հայաստան» խմբակցության պատգամավորը չի կարծում, որ կա միջազգային կոնսենսուս՝ Արցախը ցեղասպանության և էթնիկ զտման ենթարկելու և ընդհանրապես հայկական պետականությունը ոչնչացնելու շուրջ։

«Կա իշխանություն, որի տեսակետները և սկզբունքները ամբողջությամբ համահունչ են Թուրքիայից և Ադրբեջանից հնչող տեսակետներին», – ասաց նա, միաժամանակ հավելեց, որ հաճախ նաև երկակի ստանդարտների կիրառում է նկատվում միջազգային հանրության կողմից, բայց սրան բերել, հասցրել է իշխանությունների վարած քաղաքականությունը, որը «խաղաղության օրակարգի տակ ժողովրդին տանում է նոր կոտորածի»։

Ընդդիմության առաջարկած երեք քայլերը

Հարցին, թե ինչ ելք կա, նա նշեց երեք քայլ. – «Առաջինը՝ կազմակերպել երկրի պաշտպանությունը, ունենալ հայեցակարգ, ռազմավարություն, ինչը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը չեն կարող անել. նրանք պարտության խորհրդանիշ են, երկրորդ՝ բանակցությունների սեղան բերել հայկական օրակարգ, որի մեխը պետք է լինի Արցախի կարգավիճակի ինքնորոշման իրավունքի իրացման խնդիրը, որը Նիկոլ Փաշինյանը մսխել և ոչնչացրել է, և երրորդը՝ նոր որակի արտաքին քաղաքականություն ու նոր հարաբերություններ դաշնակիցների հետ»։

Հայաստանի Հանրապետությունը պետք է վերականգնի Արցախի անվտանգության երաշխավորի իր սահմանադրական իրավունքը և տեր կանգնի Արցախի ինքնորոշման իրավունքին ու սրանից բխեցնի իր մնացած քայլերը, շեշտեց Իշխան Սաղաթելյանը։ Նա նկատեց՝ վարչապետ Փաշինյանը հրաժարվել է դրանից, ու արդյունքում ունենք այն, ինչ ունենք։

Ընդդիմադիր պատգամավորը համաձայն է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ, որ բանակցողի փոխվելու դեպքում հնարավոր է փոխել նաև բանակցությունների ուղղությունը։ Ինչ վերաբերում է իշխանության մեղադրանքներին, թե ժամանակ ունեցել են բանակցելու նախկինում, ինչո՞ւ չեն արել, նա ասաց. – «Բանակցել են, ունեցել ենք կայունություն, անկախ Արցախ, և որևէ պարագայում չի քննարկվել հարցը, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում»։

«Երբ ասում ես՝ Արցախը ճանաչում եմ Ադրբեջանի կազմում, դրանից հետո ցանկացած հայտարարություն երեսպաշտություն է»

Իշխան Սաղաթելյանը նշեց՝ բավարարված չէ ռուս խաղաղապահների գործունեությամբ, սակայն նրանց այլընտրանք այս պահին, կարծում է, չկա, նրանց մանդատի հարցը պետք է լուծվի, և այն երկարաձգվի. -«Եթե Էրդողանն ու Ալիևը պնդում են, որ ռուս խաղաղապահները պետք է հեռանան, նշանակում է, որ նրանք պատրաստվում են ցեղասպանության ենթարկել 120 հազար մարդու»։

Պատգամավորը սուտ որակեց իշխանության պնդումները, թե ամեն ինչ անում են Արցախի փրկության համար. – «Երբ ասում ես՝ Արցախը ճանաչում եմ Ադրբեջանի կազմում, դրանից հետո ցանկացած հայտարարություն երեսպաշտություն է։

Հիմա բանակցում են անկլավների, Հայաստանից նոր տարածքներ վերցնելու շուրջ»։

Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ հասարակությունը ենթարկվում է քարոզչական ահաբեկչության իշխանության կողմից։

Խոսելով ընդդիմության քայլերից՝ նա ասաց, որ դուրս են եկել փողոց, պայքարել են, չի ստացվել, «պետք է անենք այնքան, ինչքան ստացվի», կոչ արեց չհամակերպվել, չհանձնվել և պայքարի ոգին չկորցնել։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզ

Տեսակետ Ազգերի գոյատևումը, զարգացումն ու հզորացումը պատահականության արդյուն

06 Մայիս 2025
Հաղորդագրութիւն. Լեռնալիբանանի Քաղաքապ

4 մայիս 2025-ին տեղի ունեցան Լեռնալիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրու

06 Մայիս 2025
Իմպիչմենտն այլեւս Փաշինյանին հեռացնել

Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարևոր գործիքներից մեկ

06 Մայիս 2025
ՀՕՄի 115 Ամեակի Նուիրուած Երեկոն Յաջող

Կլէնտէյլ, Քալիֆ.- Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆի Արեւմտեան Շրջանը տօնախմբեց ՀՕՄի

06 Մայիս 2025
Բրբենքի Հայ Դատի Յանձնախումբը նշեց Հայ

Բրբէնք, Քալիֆորնիա- Մայիս 4, 2025 — Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի (ԱՀԴՅ) Բրբ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company