ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Փաշինյանը սխալվում է, որ Հայաստանը համաձայնել է Մեղրին փոխանակել Արցախի հետ

19 Հուլիս 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցյալ ամիս փորձեց շեղել ուշադրությունը Հայաստանի ներկա ողբերգական իրավիճակից՝ մեղադրելով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին։ Սա սովորական հնարք է, որը Հայաստանի ներկայիս ղեկավարի կողմից օգտագործվում է Արցախյան պատերազմում իր պարտությունը քողարկելու և երկրի ազգային շահերը չպաշտպանելու համար։

Սա չի նշանակում, որ նախկին ղեկավարներն անթերի էին։ Նրանք բազմաթիվ սխալներ են թույլ տվել, և ես բազմիցս քննադատել եմ նրանց՝ նախագահականում դեմառդեմ նստած։ Նրանք, ովքեր Փաշինյանի հասցեին իմ հնչեցրած քննադատությունները որակում են որպես նախկին ղեկավարների պաշտպանություն, բացարձակապես սխալվում են։

Ահա թե ինչ է ասել Փաշինյանն անցյալ ամիս, երբ վկայություն էր տալիս 2020 թվականի Արցախյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովում. «2000 թվականի հունիսի 2-ին «Առավոտ» օրաթերթում հրատարակվել է հետևյալի մասին, որ արտգործնախարար Վարդան Օսկանյանը 2000 թվականի ապրիլի 25-ին Գլենդելի [Կալիֆորնիա] հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում, իր բնորոշմամբ, «շատ մասնավոր, ոչ պաշտոնական ելույթի» ժամանակ, հայտարարել է հետևյալը. «Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ տրվում է Հայաստանին։ Մեղրիով Հայաստանին տրվում է մի սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ»։ Փաշինյանը հավելեց. «Ելույթը հրապարակվել է «Կալիֆորնիա կուրիեր» շաբաթաթերթում (2000 թ.), որը նաև մեջբերել էր Օսկանյանի այն խոսքերը, որ վերոնշյալ առաջարկում, «ինչ-որ տրամաբանություն կա» և «պետք է դրվի լուրջ քննարկման…»։

Քանի որ Փաշինյանը հղում արեց 2000 թվականի մայիսի 25-ին «Կալիֆորնիա կուրիեր» թերթում իմ գրած խմբագրականին, որից մի քանի տող վերատպվել էր «Առավոտ» օրաթերթում, կցանկանայի պարզաբանել այն՝ մեջբերելով 23 տարի առաջ գրած հոդվածիցս՝ «Մեղրին փոխանակել Ղարաբաղի հետ. լա՞վ գաղափար, թե՞ քաղաքական ինքնասպանություն» վերնագրով։

Այն, ինչի մասին ակնարկում է Փաշինյանը, 1992 թվականին պետքարտուղար Ջեյմս Բեյքերի հատուկ խորհրդական Փոլ Գոբլի առաջարկն էր՝ Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող հարավային շրջանը՝ Մեղրին, Արցախի հետ փոխանակելու վերաբերյալ։ Այդ գաղափարը մերժվեց այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի, իսկ այնուհետև՝ Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևի կողմից։

Փաշինյանը մասամբ խեղաթյուրում է Գլենդելում Օսկանյանի ասածը. 2000 թվականի իմ խմբագրականում ես մեջբերել եմ Օսկանյանի խոսքերը. «Բազմաթիվ խոսակցություններ կան ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին։ Քննադատություններ կան, թե Հայաստանի իշխանությունները ցանկանում են Մեղրին տալ Ադրբեջանին։ Իրականում այդ լուրերի մեջ ճշմարտության փոքր տոկոս կա։ Տարածքների փոխանակման վերաբերյալ նման առաջարկ է արվել Հայաստանի Հանրապետությանը՝ Հայաստանի նախագահին։ Սակայն նման առաջարկը մերժվել է։ Հայաստանը դա չի ընդունել որպես բանակցությունների հիմք»։ Օսկանյանը բազմիցս հայտարարել է, որ այս առաջարկը մերժվել է Հայաստանի կառավարության կողմից։ Ապացույցն այն է, որ Մեղրին չի փոխանակվել Արցախի հետ։
Այդուհանդերձ, Օսկանյանը շարունակեց իր ելույթը՝ հարցեր բարձրացնելով իր պնդման առնչությամբ, որ Հայաստանը մերժել է Գոբլի ծրագիրը։ Փաշինյանն այժմ շահարկում է Օսկանյանի լրացուցիչ հայտարարությունը։

Ահա թե ինչ է ասել Օսկանյանն իր լրացուցիչ հայտարարության մեջ, որի մասին ես հայտնել եմ 2000 թվականի իմ հոդվածում. «Բայց թույլ տվեք ասել հետևյալը. ես չեմ ուզում, որ դուք ինձ սխալ հասկանաք։ Դա մերժվել է, այն կմերժվի, և դա իրագործելի ծրագիր չէ։ Այնուամենայնիվ, սա այնպիսի առաջարկ է, որի մասին արժե մտածել։ Դա տեղի չի ունենում: Դա տեղի չի ունենա, բայց երբ մարդիկ ասում են, որ դավաճանություն է նույնիսկ դրա մասին մտածելը, ես կուզենայի պատասխանել դրան։ Եկեք մի փոքր խորը մտածենք դրա մասին: Այս առաջարկը որոշակի տրամաբանություն ունի։ Պարզապես զուտ էմոցիոնալ հիմքով նման առաջարկը մերժելը սխալ է։ Մենք դա արել ենք։ Մենք պետք է լրջորեն վերլուծենք դա։ Հետաքրքիր է՝ միգուցե մենք սխալվում ենք՝ ոչ ասելով։ Ինչի՞ց ենք մենք վախենում։ Ինչո՞ւ չենք վերլուծում։ Տաբու՞ է։ Եկեք ստուգաթերթ կազմենք, եկեք վերլուծենք թերթերում: Այն ունի դրական և բացասական կողմեր: Այն, ինչի համար ես կոչ եմ անում, այն է, որ այս հարցի շուրջ հնարավոր լինի շատ առողջ բանավեճ և երկխոսություն ծավալել, քանի որ այս առաջարկի մասին արժե մտածել»:

Չգիտեմ, թե ինչու էր Օսկանյանը փոխանակման առաջարկը բազմիցս մերժելուց հետո շարունակել ասել, որ «արժե մտածել»։ Իմ կարծիքով մտածելու բան չկար։ Դա ակնհայտորեն անընդունելի առաջարկություն էր, որով Հայաստանին առաջարկվում էր փոխանակել հայկական մի տարածքը՝ Արցախը, հայկական մեկ այլ տարածքի՝ Մեղրիի հետ։ Օսկանյանի սպեկուլյատիվ խոսքերն առիթ տվեցին Փաշինյանին մեղադրելու նրան՝ անգամ նման վատ գաղափար նկատի ունենալու համար։

2000 թվականի իմ խմբագրականը ես ավարտել եմ հետևյալ խոսքերով. «Հայաստանը նման փոխանակումից ոչինչ չի շահի, սակայն շատ բան կկորցնի»: Ես շարունակում եմ մնալ նույն կարծիքին։

Ի վերջո, նրանց համար, որոնք կարծում են՝ քանի որ Հայաստանը կորցրեց Արցախի մեծ մասը 2020 թվականի պատերազմում, գուցե Օսկանյանը ճիշտ էր, երբ դիտարկում էր Մեղրին Արցախի հետ փոխանակելը, պետք է ասեմ, որ Ադրբեջանի անհագ ախորժակը չի բավարարվում Արցախի կամ նույնիսկ Մեղրիի գրավմամբ։ իմպերիալիստական նկրտումները տարածվում են ամբողջ Հայաստանի վրա։

Հայաստանի ղեկավարները որքան շատ գնան տարածքային զիջումների, այնքան Ադրբեջանին կխրախուսեն պահանջել ավելի շատ հայկական տարածքներ: Միակ լուծումը հայկական զինված ուժերին ժամանակակից մահաբեր զենքով զինելն է և իր տարածքը ադրբեջանական հետագա ներխուժումներից պաշտպանելը:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Սիրելի’ հայրենակիցներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա եպիսկո

01 Հունիս 2025
Չի կարելի նոր պատերազմով վախեցնել ժողո

Պետք չէ ժողովրդին մեղադրել, քանի որ այն ղեկավարվող է։ Եթե ժողովրդի մեջ դրսևորվ

31 Մայիս 2025
Խմբագրական. Զուիցերիական Նախաձեռնութիւ

Արցախեան հակամարտութեան ուղղութեամբ Զուիցերիոյ մէջ առնուած նախաձեռնութիւնները

31 Մայիս 2025
Հայաստանի Հանրապետութեան 107-ամեակին ն

Բրբենք, Քալիֆորնիա- Չորեքշաբթի, 2025-ի Մայիս 28ին Նախաձեռնութեամբ Հ.Մ.Ը.Մ.-ի Բ

30 Մայիս 2025
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ մայիսի 30-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հա

30 Մայիս 2025
«Թևանիկ»-ը շարունակում է պատերազմ ու զ

Արցախում 2014 թվականից տարբեր ծրագրեր իրականացրած «Թևանիկ» բարեգործական կազմակ

30 Մայիս 2025
Մեր առջեւ դրած ենք մեր անկախ պետականու

ՀՅԴ Բիւրոյի անդամ՝ Տարօն Տ. Խաչատուրեանի եզրափակիչ խօսքը Բրբէնքի Մայիս 28ի տօն

30 Մայիս 2025
Վերադարձ լինելու է․․․եւ դա միֆ չէ

Մայիսի 29-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր Արցախի Հանրապետու

30 Մայիս 2025
ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէ. Հայաստ

Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին, երեքշաբթի, 27 մայիս 2025-ի

30 Մայիս 2025
ՀՅԴ ԶՈՄ-ի 120-Ամեակին Հանդիսութեան Լու

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութիւնը կիրակի, 25 մայիս 2025-ին, երեկոյեան ժամը 8:

30 Մայիս 2025
Առաջին Հանրապետությունից Խորհրդային Հ

Վերջին ժամանակների գիտաքաղաքական և պատմագիտական գրականության մեջ, Հայոց պատմու

29 Մայիս 2025
Մայիսյան հաղթանակների ուրացման արշավը

Վերջին մեկ դարում մայիսը հայոց պատմության մեջ նշանավորվել է, որպես հաղթանակներ

29 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Հայաս

Այսօր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրո

29 Մայիս 2025
Մենք հող չունինք տալու, մենք հող ունին

«Հայկական գաւառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար»...Հայաստանի անկախ

29 Մայիս 2025
ԶՈՄ-ը Դաշնակցութեան յեղափոխական մտածող

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

29 Մայիս 2025
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Հաղթանակները հպ

Մայիսը ավանդաբար տոնական է եղել մեզ համար, հպարտություն են ներշնչել այս ամսին

29 Մայիս 2025
Միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի առաջի

Այսօր, Մայիսի 28-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կազմակերպել էր միջոցառումն

28 Մայիս 2025
Պարտությունը կարող է շրջվել հաղթանակի,

ՀՅԴ Հայասատանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պ

28 Մայիս 2025
Յայտարարութիւն ՀՅԴ Գանատայի Կեդրոնակա

107 տարի առաջ, այսօր, հայ ժողովուրդը իր սեփական ուժով որոշեց իր ճակատագիրը։

28 Մայիս 2025
Մայիսի 28-ը պահելու հրամայականի առջեւ

Մայիսի 28-ը գնահատման և արժևորման կարիք ունի, հատկապես այս ծանր օրերեին, երբ մ

28 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company