Արայիկ Հարությունյանն այդ վրանից պետք է ասեր՝ ժողովո՛ւրդ, ՔՊ-ն դավաճան է
19 Հուլիս 2023
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Factor TV-ին տված հարցազրուցում անդրադարձել է Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, Արցախում տիրող իրավիճակին, նաև ընթացող հանրահավաքներին։
Պատգամավորը քննադատում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Ստեփանակերտի հրապարակում ընթացող նստացույցին միանալու որոշումը։ «Արայիկ Հարությունյանը շատ ավելի մեծ առաքելություն ունի, Արայիկ Հարությունյանը պետք է իրերն իրենց անուններով կոչի, նաև Արցախի իշխանությունը։ Արայիկ Հարությունյանն այդ վրանից պետք է ասեր՝ սիրելի ժողովուրդ ՔՊ-ն դավաճան է»,- նշեց Գեղամ Մանուկյանը։
Շողիկ Գալստյան
Հարցազրույցը ամբողջությամբ՝ տեսանյութում։