Երկրում խորանում է ավտորիտար ռեժիմը, իսկ ժողովրդավարությունը դիմակ էր
21 Հուլիս 2023
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հյուրընկալվել է Առաջին ալիքի «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի տաղավարում:
Հարցազրույցի հետ կապված՝ Լիլիթ Գալստյանը կատարել է մի քանի կարեւոր հաստատումներ.
-Խորհրդարանում տիրող ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՈԼՇԵՎԻԶՄԻ մթնոլորտը գրեթե անհնար է դարձնում օրենսդրական նախաձեռնությունները,
-Ազգային դժբախտություն է ունենալ մի իշխանություն, որը չի ուղեկցվում ազգային, պետական շահերով,
-Մենք և ՔՊ-ն արժեքաբանական բևեռներում ենք․ Նիկոլի վարած արտաքին քաղաքականության և նրա հանձնառության արդյունքում Արցախը և նրա ինքնորոշման իրավունքը զոհաբերվում են օտարածին շահրին, ՀՀ-ն աշխարհաքաղաքական սուբյեկտից վերածվել է օբյեկտի,
-Բանակցային սեղանին միայն Ադբեջանի շահերի սպասարկումն է, մեր բոլոր շահերը զրոյացվել են,
-Երկրում խորանում է ավտորիտար ռեժիմը, իսկ ժողովրդավարությունը դիմակ էր՝ իրացնելու այն պրոեկտը, որը ցեղասպանության և պետականության կորստի հեռանկարի առջև է կանգնեցրել հայ ժողովրդին․
-Բանակցողի փոփոխությունն առաջնային է․ առողջ և հավասարակշռված արտաքին քաղաքականությամբ, անվտանգային նոր համալիր ծրագրով և ներազգային համերաշխությամբ հնարավոր է իրավիճակը բեկել․․․
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում