ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Այսօր՝ «Նեմեսիս»-ի, վաղը՝ Ծիծեռնակաբերդի յուշարձանների ապամոնտաժո՞ւմ…

22 Հուլիս 2023

Թուրք-ադրբեջանական հերթական լկտիութիւնը եւ փաշինեանական ռեժիմի անտարբերութիւնը

Վաղուց արդէն լկտիացած Թուրքիան ու Ադրբեջանը օրերս կրկին բարբաջել են առ այն, որ «անընդունելի է Երեւանում հայկական «ՆԵՄԵՍԻՍ-ի»*) յուշարձանի կանգուն մնալը»…

Բարբաջանքի պատճառները ըստ մեզ՝ երկուսն են.

1. Պատմական յիշողութիւնը եւ ըստ այդմ՝ վախը՝ հայ վրիժառու մարտիկների նորօրեայ հաւանական գործողութիւններից…

2. Քաղաքական ու հոգեբարոյական ճնշում՝ առանց այդ էլ հնազանդ ու ամբոխահաճ «խաղաղութեամբ» տարւա՜ծ ՀՀ իշխանութիւնների վրայ…։

Ցաւօք, ինչպէս այլ պարագաներում, այստեղ էլ վերջինների կողմից ոչ մի պատասխան-արձագանգ թշնամական երկրների՝ ՀՀ ներքին գործերին լկտիաբար միջամտելու գծով չի ցուցաբերւել, որի արդիւնքում էլ հայատեացների դաշինքի ներկայացուցիչները առաւել քան երբեւէ լկտիանում են։

Մինչ այդ էլ եղել է Գարեգին Նժդեհի արձանի այսպէս ասենք, ասած ապամոնտաժման «առաջարկ»՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ու դարձեալ թուլամորթ իշխանաւորների արձագանգը՝ ձայն բարբառոյ յանապատի… Աւելին, եղել են մինչեւ իսկ հայանուն պաշտօնատարներ, ովքեր նոյն Նժդեհին ու իր ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՕՍՈՒԹԻՒՆԸ ֆաշիստական են բնութագրել, յար եւ նման իրենց հին ու նոր գաղափարակիցներին, որոնք մշտապէս թուրքի հետ խաղաղասիրական յարաբերութիւններ մշակելու պատրանքներով են տարւած եղել, անկախ նրանից, Սովետիզմի թէ՝ Նէոլիբերալիզմի դէմքով են հանդէս եկել։ Միեւնոյն է՝ երկու ճամբարներն էլ ապազգայնութեան մարմնաւորում են ինչպէս նախորդ, այնպէս էլ ժամանակակից ազգադաւների ու հայրենակործանների ժամանակաշրջաններում։

Ահաւասիկ, հաստատակամօրէն կարելի է արձանագրել, որ փաշինեանական ապազգային իշխանութեան (իրենց իսկ ապիկարութեան պատճառով) պարտւողական դիրքորոշման շարունակութեան դէպքում, լկտիացած թշնամին վաղն էլ, միւս օրն էլ, արդէն հայկական ռեւանշիզմը կանխելու նպատակով պահանջելու է երեւի Արամ Մանուկեանի, Անդրանիկ Զօրավարի ու դեռ՝ Մարշալ Բաղրամեանի արձաններն էլ ապամոնտաժւեն…

Եւ նոյն տրամաբանութեամբ, յարգելի ընթերցող, կասկած չի յարուցելու ցեղասպանների կողմից Ծիծեռնակաբերդի յուշահամալիրը եւս ապամոնտաժելու պահանջը՝ «յանո՜ւն տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների խաղաղութեա՜ն ու հաշտութեա՜ն…»։

Սա՞ էլ են հանդուրժելու եւ անարձագանգ թողնելու թաւշեայ իշխանաւորները…

Հապա՝ ի՞նչ սպասել այն իշխանաւորից, որը մինչ այս՝ Հայոց պատմութեան դասագրքերից հանում էր առհասարակ ցեղասպանութեան մասին նիւթերը (որպէսզի յանկարծ հարեւանների դէմ թշնամանք չքարոզւի…), իսկ աւելի զաւեշտալին՝ ի՞նչ յոյս տածել նոյն այդ փաշինեանական ռեժիմի ա՜յն ԱԳՆ -ից, որի օրակարգերի ցանկից դուրսբերւած է այլեւս Հայոց Ցեղասպանութեան արդարահատոյց պահանջատիրութեան արծարծումը՝ միջազգային հարթակներում։

Համազգային պահանջատիրութիւն, որն ուղղակի եւ անմիջական աղերս ունի բովանդակ հայութեան ազգային ու պետական անվտանգութեան երաշխիքների հետ։

Այս դառն իրողութիւնների առկայութեան դէպքում, այլեւս զարմանք չեն յարուցում թուրք-ադրբեջանական լկտի կեցւացքները, որոնք էլ գնալով դարձել են օրինաչափ՝ դեռեւս մինչ 2020 թ. նոյ. 9-ի փաշինեանական կապիտուլյացիան…։

—————–
*) – Հայոց Ցեղասպանութեան դահիճներին շանսատակ արած Հայկական վրիժառու բազկի գործողութեան անւանումը։

Դերենիկ Մելիքեան
Պատմական գիտութիւնների թեկնածու

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company